Սամվել Բալասանյանն ու Կոմանդոսը

Գյումրու պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ 2-ով. Կոմանդոսի ու Մլքեյանի խոստովանությունը

417
(Թարմացված է 17:53 08.10.2019)
Գեներալը հիշել է, թե ինչպես է կնոջ «պատճառով» ապրել Գյումրիում, իսկ դիրիժորը վստահեցրել է, որ Գյումրին սիրելու համար պարտադիր չէ գյումրեցի լինել։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Այսօր` Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի մեկնարկից առաջ, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս) և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանին: Ավագանին կոչումներ շնորհելու մասին միաձայն որոշում կայացրել էր դեռ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ։

Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Գեներալն ու երաժիշտը ներկա էին ավագանու այսօրվա նիստին: Շնորհավորելով նրանց` Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ սա այն դեպքն է, որ Գյումրի քաղաքի ամենաբարձր կոչումը հանձնելը «բոլորի սրտով» է»։

Присвоение звания почетного гражданина Гюмри (8 октября 2019) Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ավագանու նիստ

Պատասխան խոստովանությունները չուշացան: Տեր-Թադևոսյանը նշեց, որ Գյումրին մեծ դեր է խաղացել իր կյանքում, իսկ տարիներ առաջ Հայաստան վերադառնալու «մեղավորը» իր կինն է եղել։

Առանց ազատ աթոռի. Գյումրիում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները

«ԽՍՀՄ–ի օրոք 30 տարի ծառայել եմ Խորհրդային բանակում, որից 6–ը Գյումրիում՝ 120–րդ ռազմաբազայում, և այդ 6 տարիներին ապրել եմ Գյումրիում։ Բացի այդ, իմ կինը Գյումրիից է, ու հենց նա ստիպեց, որ ես արտերկրում ծառայելուց հետո անպայման վերադառնամ Հայաստան։ Իսկ Արցախյան հերոսամարտի ժամանակ ես միշտ եղել եմ գյումրեցի ազատամարտիկների կողքին։ Այնպես որ, անչափ շնորհակալ եմ այս կոչման համար։ Այս կոչումն ինձ համար շատ պարտավորեցնող է»,- ասաց Կոմանդոսը։

Присвоение звания почетного гражданина Гюмри (8 октября 2019) Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սամվել Բալասանյանն ու Արկադի Տեր–Թադևոսյանը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն էլ խոստովանեց՝ ինքը գյումրեցի չէ, բայց գյումրեցու նման սիրում ու հպարտանում է Գյումրիով:

Կոմանդոս. Կինս ինձ ռազմական խորհուրդներ էր տալիս

«Գյումրին միայն խոնարհման է արժանի։ Պարտադիր չէ, որ ծնվես Գյումրիում ու լինես այս քաղաքի նվիրյալ։ Ես Գյումրիում չեմ ծնվել, բայց սա այն միակ քաղաքն է, որտեղ կուզենայի ապրել։ Կյանքիս ամենադժվար ու կարևոր օրերն ապրել եմ այստեղ, ու հենց ծանրության մեջ ես Գյումրիում ապրել եմ ամենաերջանիկ կյանքով։ Շնորհակալ եմ և գերագույն պատիվ եմ համարում, որ ես Գյումրու պատվավոր քաղաքացի եմ»,- ասաց Մլքեյանը:

Присвоение звания почетного гражданина Гюмри (8 октября 2019) Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Բալասանյանն ու Մլքեյանը

Նշենք, որ Մլքեյանը 1992-2000թթ եղել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի և Գյումրու կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված Սուրբ պատարագին մասնակացեց Գյումրու «Տիրամայր Հայաստան» մանկական երգչախմբը՝ Ռոբերտ Մլքեյանի գլխավորությամբ:

Արկադի Տեր–Թդաևոսյանը մեծ դեր է ունեցել Արցախի ազատագրման պայքարին։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան): 1992 թվականի մայիսին Կոմանդոսը նախապատրաստեց և իրականացրեց Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

417
թեգերը:
Արկադի Տեր–Թադևոսյան (Կոմանդոս), Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Ճակատագրական 4 օրը. ինչպես գյումրեցի երկաթուղայինը հասավ Քյոնիգսբերգ ու գեներալ դարձավ
«Գյումրին պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում»․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին
Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

1
(Թարմացված է 13:17 29.05.2020)
Ռաֆիկ Հայրապետյանը ոստիկանություն է ներկայացել դատարանում իր խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից ժամեր անց, երբ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, որը մեղադրվում ու հետախուզվում էր «Հարսնաքարի» հայտնի գործով, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ապա՝ նախաքննական մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ըստ հաղորդագրության՝ Ռաֆիկ Հայրապետյանը ոստիկանություն է ներկայացել դատարանում իր խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից ժամեր անց, այն բանից հետո, երբ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունն ու խափանման միջոց նշանակել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ռուբեն Հայրապետյանի և մյուս 4 մեղադրյալների նկատմամբ կալանքի միջնորդությունները բավարարվել են:

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին ու որդու 4 ընկերները մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:

Նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը երեկ հայտարարել էր, որ դատարանը չի հաստատել նրան մեղսագրված արարքներից երկուսի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ու որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

1
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, որդի, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան
Արմեն Սարգսյան

«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին

30
(Թարմացված է 13:10 29.05.2020)
Արմեն Սարգսյանը կոչով դիմել է քաղաքացիներին ու շնորհակալություն հայտնել բժիշկներին։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները:

«Չեմ ուզում` մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է: Պատկերացրեք` 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել»,-ասել է նախագահը:

Սարգսյանը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին՝ ևս մեկ անգամ հորդորելով լինել շատ ուշադիր, սկզբունքային ու կարգապահ:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար:

«Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»,- ասված է նախագաի ուղերձում։

Ի դեպ, նախագահն իր ուղերձը հղել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշական է, որ նախագահի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում ու լուսանկարներում հանդիպմանը ներկա Արմեն Սարգսյանը, Անահիտ Բախշյանն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցը դիմակներով չեն: Հանդիպման սկզբում նախագահն առաջարկում է հանել դիմակները՝ նշելով, որ միմյանցից բավական հեռավորության վրա են գտնվում:

Հիշեցնենք՝ մայիսի 25–ից ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն արտակարգ դրության ժամանակ գործող սահմանափակումներում որոշ փոփոխություններ է կատարել։ Այսուհետ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում, դրանց առկայությունը պետք է բաց հասարակական վայրերում և նույնիսկ ավտոմեքենայում, եթե առկա է մեկից ավելի մարդ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։

30
թեգերը:
Արմեն Սարգսյան, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան
«Մենք ձեր կողքին ենք»․ Վրաստանը կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում, եթե դիմեն
Մեկ օրում` 7 մահ. Հայաստանում կորոնավիրուսի հերթական զոհերից մեկը 42 տարեկան է