Քիմ Քարդաշյան

«Երբեք չեմ հանձնվի». Քարդաշյանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը

126
(Թարմացված է 15:51 08.10.2019)
Երևանում Քիմ Քարդաշյանը լրագրողներին հայտնեց, որ Սպիտակ տանն արդեն  բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Երևանում լրագրողներին հայտնեց, որ երբեք չի դադարեցնի ԱՄՆ–ի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված իր պայքարը։

«Լավ է լինել տանը». ամերիկահայ միլիոնատեր Օհանյանը հայերեն մի քանի բառ արդեն գիտի

«Երբեք չեմ հանձնվի։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացրել եմ Սպիտակ տանը` նախագահի խորհրդականի մոտ։ Մոտ ապագայում Ցեղասպանության ճանաչման հարցը մտադիր եմ քննարկել նաև նախագահի հետ»,–ասաց հեռուստաաստղը։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն արդեն Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունեցել է։ Այս տարվա հունիսին ԱՄՆ նախագահն ընդունել էր Քիմին իր աշխատասենյակում` կոչելով նրան «իր լավ բարեկամը»։ Դրանից բացի, Թրամփը մտերիմ է Քիմի ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ և ծանոթ է եղել Քիմի հոր` փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հետ։

«Դուք դեռ ամուսնուս չգիտեք». Քարդաշյանը պատմել է Քանյե Ուեսթի պերֆեկցիոնիզմի մասին

Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որն անցկացվելու է հոկտեմբերի 6-9–ը։  Քարդաշյանը համաժողովին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։

126
թեգերը:
ԱՄՆ, Հայոց ցեղասպանություն, Ցեղասպանություն, Դոնալդ Թրամփ, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (167)
Ըստ թեմայի
«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը
Քիմ Քարդաշյանը դուրս եկավ հյուրանոցից ու «անհետացավ». Աբովյանում ասեղ գցելու տեղ չկար
Քարդաշյանը քրոջ և որդու հետ ճաշել է երևանյան ռեստորաններից մեկում. հաշիվը դեռ փակված չէ
Ինչպես են Քիմ Քարդաշյանին դիմավորում երկրպագուները Երևանում. տեսանյութ
Քիմ Քարդաշյանը ելույթ է ունենում Երևանում
«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել». Քիմ Քարդաշյանը` Երևանում