Յուրի Խաչատուրով

Որտե՞ղ էր Խաչատուրովը ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին. պատասխանում է Դավթյանը

292
(Թարմացված է 15:51 08.10.2019)
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նախկին ղեկավարի գործի առնչությամբ ցուցմունք չի տվել, բայց տեղեկանք է ներկայացրել այն մասին, թե որտեղ է Խաչատուրովը եղել ադրբեջանական զինված ուժերի հարձակման առաջին րոպեներին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ դատարանին տեղեկանք է ներկայացրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի գտնվելու վայրի մասին։ Նա այս մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Ցուցմունք չի եղել, քանի որ ես տեղեկանք եմ տրամադրել: Տրամադրել եմ այն, ինչ-որ իրականում եղել է», - ասաց նա։

Գլխավոր շտաբի պետն այլ մանրամասներ չհայտնեց։ Միայն նշեց, որ հրամանատարական կետի մուտքի ու ելքի վերաբերյալ համապատասխան գրառումներ կան։

Հիշեցնենք` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ապրիլյան քառօրյայի առաջին րոպեներին այն ժամանակվա գլխավոր շտաբի պետն իր տեղում չի եղել։ Նա մեղադրանքներ էր հնչեցրել, որ ՀՀ գեներալները, այդ թվում Յուրի Խաչատուրովն ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ են վաճառել։

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում

Դրանից հետո Խաչատուրովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Քննության ընթացքում Դավթյանը տեղեկանք է ներկայացրել առ այն, որ Խաչատուրովը մարտական գործողությունները սկսելուց 20-25 րոպե անց արդեն հրամանատարական կետում է եղել և այնտեղին ղեկավարել գործողությունները։

ՀՔԾ–ն ստուգո՞ւմ է Քոչարյանի, Խաչատուրովի ու Հարությունյանի հաշիվները

292
թեգերը:
Ապրիլյան քառօրյա պատերազմ, Յուրի Խաչատուրով, Արտակ Դավթյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Եթե չաշխատեն, ինքնասպանության դեպքերը կլինեն ոչ թե 2, այլ 12». Դավթյանը` բանակի մասին
Արտակ Դավթյանն այցելել է հյուսիսարևելյան զորամասեր
Պատասխանում ենք յուրաքանչյուր կրակոցին. ԶՈՒ գլխավոր շտաբի պետը` առաջնագծի մասին
Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում. ՀՔԾ

6
(Թարմացված է 11:37 05.08.2020)
ԱԺ փոխխոսնակից և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:

Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

«Ջարդել եմ Դանիելյանի քիթը»․ Ալեն Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է ուղղվել

Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով):

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա.Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա.Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»,– նշված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ:

Վարույթն իրականացնող մարմինը, ձեռք բերված ապացույցները բավարար համարելով քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, այդ մասին հայտնել է տուժողին և նրա ներկայացուցչին, մեղադրյալին ու նրա պաշտպանին՝ նրանց տրամադրելով քրեական գործի նյութերը ծանոթանալու համար:

Ալեն Սիմոնյանի հետ փողոցում «հաշիվներ են պարզել». արյունոտ լուսանկար է հրապարակվել

6
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Արթուր Դանիելյան, Ալեն Սիմոնյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին
«Ալեն Սիմոնյանը զոհ չէ...». «Ադեկվադը» պահանջում է հրապարակել տեսագրությունը
Մեկ քրեական գործ և դատական երկու հայց. ԱԺ փոխնախագահն իր ընդդիմախոսներից պատիվ է պահանջում
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել

99
Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հայտնում է կորոնավիրուսի զոհ դարձածների մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսը երկու մարդու կյանք է խլել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։  Փաստացի բուժում է ստանում 7 738 մարդ, կատարվել է 170 012 թեստավորում, առողջացել են վարակվածներից 30 850–ը։ Գրանցվել է մահվան 770 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը չի ավելացել (228)։

ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա

99
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը կարող է խիստ ազդել լսողության վրա
Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը