Հակոբ Արշակյան

Տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը կարող է ոչ միայն ստանալ, այլև տալ. Հակոբ Արշակյան

34
(Թարմացված է 15:35 08.10.2019)
Հայաստանում փորձարկված ArMath դպրոցական տեխնոլոգիական լաբորատորիաների գաղափարն այժմ կկիրառվի Հնդկաստանում, Եթովպիայում և Աֆղանստանում։

ԵՐԵՎԱՆ, 8 Հոկտեմբեր — Sputnik. Հայաստանը ոչ միայն տեխնոլոգիաների սպառող է, այլև անձամբ կարող է դրանք առաջարկել մյուս երկրներին։ Այս մասին Երևանում բարձր տեխնոլոգիաների նախարարների հանդիպմանը հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։  Հանդիպումն անցկացվում է WCIT 2019 համաժողովի շրջանակում։

Նախարարը նշեց, որ Հայաստանի համար գլխավորը բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքները և կրթությունը զարգացնելն է։ Այդպիսով` պայմաններ կստեղծվեն, որ այստեղ հաջող զարգանա բիզնեսը, իսկ արտասահմանյան ընկերությունները ներդրումներ անեն այստեղ նոր մասնաճյուղերում, ավելացրեց նախարարը։

«Լավ է լինել տանը». ամերիկահայ միլիոնատեր Օհանյանը հայերեն մի քանի բառ արդեն գիտի

«Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ` աշխարհի ոչ մի երկիր չի կարող տեխնոլոգիաներ զարգացնել միայնակ։ Դրա համար բոլոր երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ»,–ասաց նա։

Արշակյանի խոսքով` Հայաստանը համագործակցում է տարբեր երկրների` Ռուսաստանի, Եվրամիության երկրների, ԱՄՆ–ի հետ` ՏՏ–ում և հաղորդակցման ոլորտում գործընկերային կապեր ստեղծելու համար։  Ընդ որում, հանրապետությունը ոչ միայն աջակցություն է  ստանում, այլև անձամբ է պատրաստ առաջարկել սեփական նախագծերը։ Հնդկաստանում, Եթովպիայում և Աֆղանստանում արդեն ներդրվում է ArMath դպրոցական ինժեներական լաբորատորիաների հայկական մոդելը։

«Մենք պատրաստ ենք նաև մյուս երկրների հետ քննարկել գաղափարների փոխանակման, նման տեսակի փոխադարձ աջակցության հարցերը»,–հավելեց նախարարը։

Երևանում մեկնարկեց WCIT համաշխարհային ՏՏ համաժողովը

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեխնոլոգիաների ոլորտում գլխավոր հարթակներից մեկն է համաշխարհային մասշտաբով։  Երևանում անցկացվող համաժողովին մասնակցելու համար պատվիրակություններ են ժամանել աշխարհի շուրջ 60 երկրից։

34
թեգերը:
ելույթ, Հակոբ Արշակյան, համաժողով, Երևան, Հայաստան, WCIT 2019
թեմա:
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)
Ըստ թեմայի
Հնարավոր է` Բարաք Օբաման Հայաստան գա. Երևանը պատրաստվում է «WCIT 2019» ՏՏ համաժողովին
Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ
WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց
WCIT-2019–ը մեկնարկել է. Փաշինյանն արդեն Հանրապետության հրապարակում է
WCIT 2019. շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ