Տրգրան Աթանեսյան

Նախկին պաշտոնյան հետապնդման է ենթարկվում Հրայր Թովմասյանի սանիկը լինելու համար. փաստաբան

70
(Թարմացված է 13:45 08.10.2019)
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը համոզված է, որ Նորայր Փանոսյանին կալանավորելով` փորձ է արվում հոգեբանական ճնշում կիրառել Հրայր Թովմասյանի նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան քրեական հետապնդման է ենթարկվում միայն այն բանի համար, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ունենք ակնհայտ անմեղ մարդու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդում»,- ասաց նա՝ անդրադառնալով իր պաշտպանյալ, ԱՆ Օրինականության վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։

Գործը, հիշեցնենք, վերաբերում է 1-ին նոտարական գրասենյակի սեփականաշնորհմանը։ Մեղադրանքի համաձայն` Փանոսյանն իր հետ փոխկապակցված քաղաքացիների ներգրավմամբ, 63 մլն դրամ արժողությամբ տարածքը գնել է 47 մլն-ով, իսկ 33 մլն դրամ արժողությամբը` 3 մլն–ով ու հետո շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել նոտարներին:

Փաստաբանը նշեց, որ փոխկապակցված անձն իրականում Փանոսյանի քեռորդին է, որը 2011թ-ին իսկապես գնել է աճուրդի հանված տարածքը 160 000 դոլարով։

«Փանոսյանի քեռու որդին ռուսաստանաբնակ գործարար է։ Այսինքն` պատահական մարդ չէր։ Նա իսկապես գնել է այդ տարածքը, ընդ որում` աճուրդում ներկայացված գնից ավելի բարձր արժեքով»,– ասաց փաստաբանը։

Աթանեսյանի խոսքով` նոտարական գրասենյակի տարածքը Երևանի քաղաքապետարանը փորձել էր վաճառել նոտարներին, որոնք դժգոհել էին ու պահանջել, որ այն անհատույց տրամադրվի իրենց։ Ապա տեսնելով, որ նոտարները չեն պատրաստվում գնել իրենց գրասենյակների տարածքները, քաղաքապետարանն այն վաճառել է աճուրդով։ Փանոսյանի ռուսաստանաբնակ ազգականն էլ գնել է։

Առաջադրված մեղադրանքով նախկին պաշտոնյան այժմ կալանավորված է։ Իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործն ու խափանման միջոցը փաստաբան Աթանեսյանը հետապնդում է համարում։ «Սա ակնհայտ ապօրինի հետապնդում է մի անձի նկատմամբ, որը ոչ մի քաղաքական գործունեությամբ չի զբաղվում»,– ասաց նա։

Ընդ որում` այդ «հետապնդումը» փաստաբանը կապում է բացառապես Հրայր Թովմասյանի և իր պաշտպանյալի կապի հետ։ 1994թ–ին Թովմասյանը եղել է Փանոսյանի հարսանիքի քավորը։

Փաստաբանի համոզմամբ` Փանոսյանին հետապնդելու նպատակը Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելն է։

«Այդ մարդուն կալանավորելու իմաստը ո՞րն է, բացի նրանից, որ ինչ–որ մեկին ցավ պատճառեն, վատ վիճակում դնեն։ Հեշտ չէ իմանալ, որ քո «պատճառով» քո անմեղ ընկերը հայտնվում է բանտում»,– ասաց փաստաբանը։

Ասուլիսին մասնակցող «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը տեսակետ հայտնեց, որ կալանքն իրավապահ համակարգում այսօր կիրառվում է ավելի շատ ապացույցներ ձեռք բերելու համար և ոչ որպես խափանման միջոց։

«Դրան գումարվում է նաև կոնկրետ անձի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու շատ կոնկրետ նպատակը»,– ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածում Նորայր Փանոսյանի, և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ ձեռք բերելու մասին:

Նորայր Փանոսյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է։

70
թեգերը:
Ռուբեն Մելիքյան, Տիգրան Աթանեսյան, Հրայր Թովմասյան, Նորայր Փանոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հրայր Թովմասյանն արդար դատական համակարգի շահերից հանդես չի գալիս». Միրզոյան
Ջայլամությունը լավ կետի չի հանգեցնում. Միրզոյանը` Հրայր Թովմասյանի հարցը քննելիս
«Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին փաստաթուղթն իրավական է». պատգամավոր
ԱԺ–ն կողմ քվեարկեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին
Մարգարիտա Սիմոնյան

«Տիգրանն ինձ հետ համամիտ է». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը դաստիարակում երեխաներին

2
(Թարմացված է 22:29 01.06.2020)
Սիմոնյանը երկու տեսանյութ է հրապարակել և ցույց տվել 3 երեխաներին` 6 տարեկան Մարիաննային, 5 տարեկան Բագրատին ու 6 ամսական Մարոյին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Երեխաների պաշտպանության օրը տեսանյութ է հրապարակել և խոսել երեխաների դաստիարակության մասին։ Տեսանյութերից մեկում 6 տարեկան Մարիաննան ու 5 տարեկան Բագրատը խաղում են ու ֆրանսերեն խոսում։

«Կանոն առաջին` ֆիզիկական որևէ պատժի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ոչ մի ապտակ, անկյուն կանգնեցնել և այլն։ Փոքր տարիքում իմ ամենասարսափելի պատիժն այն էր, երբ մայր ասում էր. «Մարգարիտա, դու ինձ հիասթափեցրիր»։ Այդ ժամանակ ես 8 տարեկան էի», – խոստովանել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նա նշել է, որ ցանկացած ֆիզիկական պատժամիջոց նվաստացնում է երեխային և ազդում նրա հոգեբանության վրա։ Սիմոնյանի կարծիքով` ամուսինը` Տիգրան Քեոսայանը, երեխաների դաստիարակման հարցում նույն կարծիքն ունի։

Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում

Այդ գրառումից մի քանի ժամ առաջ Սիմոնյանը հուզիչ տեսագրություն էր հրապարակել և ցույց տվել կրտսեր դստերը` 6 ամսական Մարոյին։ Փոքրիկը խաղում է տատիկի` հայտնի դերասանուհի Լաուրա Քեոսայանի հետ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նշենք, որ Սիմոնյանը միշտ երեխաների դեմքը փակում է սթիքերներով, սակայն այս անգամ մի պահ սմայլիկն իջնում է, և մենք կարողանում ենք տեսնել հիասքանչ Մարոյին իր սև ու խիտ հոնքերով և կլոր թշիկներով։

Մարգարիտա Սիմոնյանը երրորդ անգամ մայրացավ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին։

Մարգարիտա Սիմոնյանի ամուսինն ու դուստրը նարդի են խաղում. տեսանյութ

2
թեգերը:
երեխա, Տիգրան Քեոսայան, Մարգարիտա Սիմոնյան
Ըստ թեմայի
«Գիտեմ, որ ծեր ժամանակ այսպիսի տեսք եմ ունենալու». ի՞նչ է ակնարկել Մարգարիտա Սիմոնյանը
Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է նորածին դստեր անունը
Տիգրան Քեոսայանն ու Մարգարիտա Սիմոնյանը «Զարթիր, լաո» են երգում. վերադարձ դեպի արմատներ
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Վանեցյանն ու Մինասյանն ընդդեմ Փաշինյանի. արդյո՞ք ՀՀ վարչապետը մտահոգվելու պատճառ ունի

99
Հայաստանի ԱԱԾ–ի նախկին ղեկավարի կուսակցական գործունեությունը և երկրի նախկին նախագահի փեսայի տեղեկատվական գրոհները քաղաքական պայքարի նոր ճակատ են բացել։ Շատերին է հետաքրքում` ով կհաղթի այս պայքարում։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի –Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների թիվն ավելացել է։ Նրա նոր «ինստիտուցիոնալ» ընդդիմախոսն է դարձել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Ինստիտուցիոնալ», քանի որ Վանեցյանն այսուհետ գործելու է որպես քաղաքական ուժի առաջնորդ։ Անցած շաբաթ նրա ստեղծած «Հայրենիք» կուսակցությունն անցկացրեց առաջին համագումարը, որի ժամանակ ԱԱԾ–ի ղեկավարը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։

2019 թվականի սեպտեմբերին ԱԱԾ տնօրենի պաշտոնը լքելուց հետո Վանեցյանը բավականին կոշտ դիրքորոշում հայտնեց իշխանության և անձամբ վարչապետի նկատմամբ։ Ժամանակ առ ժամանակ նա հարցազրույցներ էր տալիս, այս կամ այն խնդրին առնչվող գրառումներ անում սոցցանցերում։ Այդ գրառումներում և նրա ելույթներում կարմիր թելի նման անցնում է իշխանափոխության գաղափարը։

Սակայն ԱԱԾ նախկին տնօրենը միայնակ չէ։ Զուգահեռաբար երկրի ղեկավարության վրա տեղեկատվական գրոհ է նախաձեռնում նախկին նախագահի փեսա, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հանդես գալով, ինչպես ինքն է կարծում, նոր բացահայտումներով։ Հայաստանում Մինասյանն անցնում է մի շարք քրեական գործերով։ Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հիմքեր, խոսելու այն մասին, թե Մինասյանն ու Վանեցյանը միասին են գործում, չունենք։ Այնուամենայնիվ, իրավիճակը բավականին հետաքրքիր է այն առումով, որ իշխանությունները, ըստ ամենայնի, ստիպված կլինեն գործել երկու ճակատով, չհաշված, իհարկե, մյուս ընդդիմադիր ճակատները։

Իշխող կուսակցությունը փակ դռների հետևում քննարկել է կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` այս պահին դժվար է ասել, թե որքանով պետք է իշխանությունը զգուշանա Վանեցյանի կուսակցությունից, քանի որ ամեն ինչ կախված է վերջինիս գործողությունների գրագետ լինելուց, իշխանությունից դժգոհ մարդկանց իր շուրջը կոնսոլիդացնելու կարողությունից։

«Ի տարբերություն նորաստեղծ այլ կուսակցությունների ղեկավարների, Վանեցյանի նկատմամբ հասարակության կամ ընտրազանգվածի ավելի մեծ խմբի մոտ ակնկալիք կա, որ նա ինչ–որ հաջողություններ կունենա։ Իսկ կունենա, թե չէ, ցույց կտան ապագան և նրա աշխատանքը», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Քաղտեխնոլոգի կարծիքով` Վանեցյանն արդեն իսկ որոշակի սխալներ է թույլ տալիս։ Թե ինչ բացթողումների մասին է խոսքը, Բադալյանը չցանկացավ նշել, ասելով` դա արդեն թող իր մրցակիցները տեսնեն։

Ինչ վերաբերում է Մինասյանին, ապա մեր զրուցակցի կարծիքով, սոցցանցերում նրա ակտիվությունն իշխանություններին որոշակի վարկանիշային հարված իսկապես հասցնում է։

«Վարչապետն այս երկու տարվա ընթացքում իր կողմնակիցների մոտ որպես անսխալական, արդարության կամ անգամ կուռքի վերածված սրբի իմաստ ուներ, անսխալական էր ամեն ինչում իր կողմնակիցների մոտ, այսինքն համարյա սրբացված էր, և ահա Միքայել Մինասյանի այս տեսաձայնագրվող ձևաչափով ներկայացվող քննադատություններն, իմ կարծիքով, ազդում են վարչապետի վարկանիշի վրա», – ասաց Բադալյանը։

ԱԱԾ-ն կստուգի Միքայել Մինասյանի` զենքի անօրինական վաճառքի մասին մեղադրանքները

Իհարկե, Մինասյանի տեսաուղերձները համեմատության եզրեր անգամ չեն կարող ունենալ այն վնասի հետ, որն իշխանության վարկանիշին հասցրեց կորոնավիրուսը։ Փաշինյանի թիմը չկարողացավ արդյունավետ պայքար կազմակերպել համաճարակի դեմ և երկիրը հասցրեց կոլապսային վիճակի։ Ըստ քաղտեխնոլոգի` հենց սա էլ պարարտ հող դարձավ Մինասյանի տեղեկատվական հարձակումների համար։

Այսինքն, կարող ենք ասել, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր չափով անում է հնարավորը իշխանափոխություն կամ վարչապետափոխություն իրականացնելու համար։ Հստակ չէ, թե որն է վարչապետի համար ավելի վտանգավոր` «Հայրենիք» կուսակցությա՞ն, թե՞ Միքայել Մինասյանի գործունեությունը, բայց Բադալյանն այս երկու անձերի միջև որևէ անմիջական կապ չի տեսնում։

«Մյուս կողմից, իհարկե, կարող ենք ասել, որ Մինասյանը, հանդիսանալով երրորդ նախագահի ընտանիքի անդամ, կրում է նաև նախորդ տասնամյակներին հանրապետականների կառավարման շրջանում բոլոր այլանդակությունների պատասխանատվության մի մասը։ Բայց խնդիրն այն չէ, թե ինքը ով է։ Խնդիրն այն ինֆորմացիան է, որը գնում է դեպի տեղեկատվական դաշտ և հասարակության գիտակցության մեջ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսան իր վերջին տեսաձայնագրության մեջ հայտարարել էր, որ ՀՀ վարչապետն իր մտերիմների միջոցով կազմակերպել է Ռուսաստանից ձեռք բերված զենքի վերավաճառք դեպի երրորդ երկրներ։ Գլխավոր դատախազությունում ավելի ուշ հայտնել էին, որ տեսաձայնագրությունը փոխանցվել է ԱԱԾ` ձայնագրության մեջ նշված հանգամանքները ստուգելու համար։

Տատիկը Միշիկից, փիսոն տատիկից, մուկն էլ վերջից. Փաշինյանը պատասխանեց Միքայել Մինասյանին

99
թեգերը:
Իշխանություն, ընդդիմություն, Վարչապետ, Միքայել Մինասյան, Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Փաշինյանն ու Ավինյանը տարաձայնություննե՞ր ունեն, կամ ովքե՞ր են փորձում նրանց «գժտեցնել»
Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը
Կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում․ ինչ է ուզում Փաշինյանը, և ինչ կապ ունի դրա հետ Վանեցյանը