Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ–ն առաջարկում է փրկել կենդանիներին «անասուններից». Զոհրաբյանը պատմեց վերջին դեպքի մասին

310
(Թարմացված է 13:36 08.10.2019)
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր անդրադաձ է եղել նախօրեին Գյումրիում տեղի ունեցած դեպքին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։

Քրեական օրենսգրքում առաջարկվող համապատասխան հոդվածներով` օրինագծի հեղինակներն առաջարկում են սահմանել մինչև 1 տարվա ազատազրկում։

«Երեկ չէ առաջին օրը Գյումրիում իր դաժանությամբ հերթական աննախադեպ դեպքն է տեղի ունեցել։ Մի անասուն (որովհետև ես չեմ կարող նրան մարդ համարել) շանը կապել է իր մեքենայից և ամբողջ քաղաքով պտտեցրել է։  Եվ արել է ընդամենը հավեսի համար»,– այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում, ներկայացնելով նախագիծը, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա նաև նշեց, որ հաղորդում է տվել հանցագործության մասին, նույնն արել են նաև կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ–ները։

Հարցի վերաբերյալ պատգամավորը դիմել է ոստիկանություն, որտեղ պատասխանել են, որ վարչական իրավախախտումների մասին գործող օրենսգրքով հիմա նա վճարելու է նվազագույն աշխատավարձի 30-ապատիկն ու ազատվելու որևէ պատասխանատվությունից։

«Եթե լիներ այս օրենքը, նա կենթարկվեր արդեն քրեական պատասխանատվության»,– ասաց Զոհրաբյանը` կարևորելով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվության քրեականացումը։

Հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին ԲՀԿ–ի նախագծին։ Այն առաջիկայում կընդգրկվի ԱԺ նիստերի օրակարգում։

Նշենք, որ համացանցում մեծ տարածում են գտել պատգամավորի հիշատակած դեպքի լուսանկարներն ու տեսանյութը։

Դրանք առաջինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» ՀԿ-ն։

Կազմակերպությունը վկայակոչում է ականատեսի խոսքերը, ըստ որի` Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում ինքը տեսել է,  թե ինչպես են շանը կապած քարշ տալիս մեքենայի հետևից: Շունը սկզբից վազել է, հետո՝ ուժասպառ ընկել, որից հետո կենդանուն բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտած է եղել մսի մեջ:

Պետական պաշտոնյան իրավապահների աչքի առաջ կարմիրգրքյան 2 արջ է պահում. «Դինգո թիմ»

Քաղաքացին ահազանգել է 911։ Փրկարարները շանը քնեցրել են, որպեսզի կարողանան հանել պարանը, ինչից հետո բաց են թողել կենդանուն։

«Դինգո թիմը»  տարծել է նաև ավտոմեքենայի պետհամարանիշը՝ 35un093, և մակնիշը՝ opel։

310
թեգերը:
Օրենք, Գյումրի, կենդանի, Նաիրա Զոհրաբյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
«Պետք է վերջ տալ սպանություններին». ակտիվիստները պահանջում են պաշտպանել կենդանիներին
Մանվելի շները մնացել են անտեր ու սովից ոռնում են. «Դինգո Թիմը» լուծում է առաջարկում
Ո՞վ է կրակել շներին. տղամարդը հայտնել է, որ ինքն է կրակողը, «Դինգո թիմն» այլ տվյալ ունի
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. արխիվային լուսանկար

Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը դուրս կգա համաշխարհային վարձույթ

2
(Թարմացված է 16:12 03.08.2020)
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը՝ 2015թ-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն նրա մահից հետո:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ամերիկյան «Նեթֆլիքս» ընկերությանը ձեռք է բերել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի ցուցադրման հեղինակային իրավունքը: Facebook-ի իր էջում լուրը հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը:

«Նեթֆլիքս»-ը հայտարարել է, որ ֆիլմի ցուցադրությունը մեկնարկելու է օգոստոսի 8-ից։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ: Հայաստանում այն ցուցադրվել է 2017 թվականի ապրիլի 27-ին: Ֆիլմի ռեժիսորը Թերի Ջորջն է, պրոդյուսերը՝ հայազգի Էրիկ Էսրայելյանը:

«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը՝ 2015թ-ին, բայց այդ մասին հայտնի է դարձել միայն նրա մահից հետո:

Հայը` Մադրիդի կենտրոնում կամ ով Իսպանիայում թոնրի լավաշ թխեց «Խոստումը» ֆիլմի համար

Ամերիկայի հայկական համագումարի մեկնաբանմամբ` Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու նպատակը մարդկանց պատմական ճշմարտության մասին տեղեկացնելն է:

Այսօր էլ կազմակերպությունը ցուցադրություն-քննարկումներ է կազմակերպում ամերիկյան համալսարանների ուսանողների ու դասախոսների համար:

«Խոստումը» ֆիլմում հնչող երգը «Գրեմմի» մրցանակի է առաջադրվել

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են երեք երիտասարդ հերոսների՝ հայրենի գյուղից սովորելու ու աշխատելու համար Կոստանդնուպոլիս մեկնած դեղագործ Մայքլի, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքը լուսաբանելու համար այստեղ հասած ամերիկացի լրագրող Քրիսի ու Փարիզում սովորած հայ նկարչուհի Անայի շուրջ, որին երկու երիտասարդները սիրահարված են:

2
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, ֆիլմ
Ըստ թեմայի
Հոլոքոսթի մասին շվեդական ֆիլմը Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ նոր կյանք է ստացել
Տիգրան Քեոսայանը` երևանյան իր մանկության, հայերի ու Ցեղասպանության ֆիլմ նկարելու մասին
«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի
Գրիգոր Արեշյան

Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը

30
(Թարմացված է 15:30 03.08.2020)
Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում` Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանում մահացել է Հայաստանի ամենահայտնի հնագետներից մեկը` Գրիգոր Արեշյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ 71–ամյա Արեշյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։

Արեշյանը ծնվել է գիտնականների ընտանիքում։ 1991-92 թվականներին հրավիրվել է պետական ծառայության, եղել է Հայաստանի պետնախարար (այս պաշտոնը գոյություն է ունեցել մինչև 1995 թվականը)։

Ավելի ուշ մեկնել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է Չիկագոյի և Լոս Անջելեսի (UCLA) համալսարաններում ։ Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը։

«Հիմա երկար խոսել չեմ կարող, դժվար է առանց հուզմունքի հիշել։ Շուտով մենք մահախոսական կկազմենք, որում կրկին կպատմենք այդ մարդու ձեռքբերումների մասին։ Նա Երևանի պետական համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիրներից էր, պեղումներ է կատարել Արենիում և մի շարք այլ վայրերում, որոնք վերաբերում են մեր հնագույն պատմությանը: Բացի այդ, նա գիտեր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, աշխատանքներ էր հրատարակում աշխարհի առաջատար հնագիտական պարբերականներում։ Նրա սկսած նախագծերից շատերը դեռ պետք է ավարտին հասցվեն»,– ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ Գրիգոր Արեշյանի պապը՝ Գրիգոր Արեշյանը, Խորհրդային Հայաստանում հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ մանկաբարձություն և գինեկոլոգիա է դասավանդել։ Նրա անունով է կոչվել Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձական կլինիկան։

30
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Եվս 8 մահ Հայաստանում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 57 տարեկան էր

Կիևում տղամարդը բանկի մասնաճյուղ է ներխուժել ու սպառնում է ռումբ պայթեցնել․ տեսանյութ

0
(Թարմացված է 16:12 03.08.2020)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչ է կատարվում Կիևի բիզնես կենտրոնում գտնվող բանկի մասնաճյուղի տարածքում։

Ուզբեկստանի քաղաքացին սպառնում է ռումբ պայթեցնել Կիևի կենտրոնում գտնվող «Լեոնարդո» բիզնես կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտնել է, որ «Ունիվերսալ բանկ» ԲԸ-ի ներկայացուցիչը ոստիկանություն է ահազանգել ու հայտնել, որ մի տղամարդ խնդրում է ոստիկանություն զանգել ու սպառնում է ռումբ պայթեցնել։

Ավելի ուշ աշխատակիցները լքել են բանկի տարածքը, սակայն ղեկավարը սեփական ցանկությամբ մնացել է։

Չարագործն ասել է, որ պայթուցիկը կգործի, եթե նույնիսկ սպանեն իրեն։

Ոստիկաններն արդեն սկսել են բանակցություններ վարել տղամարդու հետ։ Հանցագործն ուզում է ուղիղ եթեր դուրս գալ։

Հրապարակված կադրերում երևում է, որ տարածքը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով։

Հիշեցնենք՝ հուլիսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում տղամարդն ավտոբուս էր առևանգել ու պատանդ վերցրել ուղևորներին։ Նա ասել էր, որ պայթուցիկ նյութեր և այլ զենք ունի։ Ոչ մի հստակ պահանջ չէր ներկայացրել։ Ուժային հատուկ բաժանմունքները բռնել էին հանցագործին։

 

0
թեգերը:
Բանկ, ռումբ, Ուկրաինա
Ըստ թեմայի
«Բոլորդ դիտեք «Երկրաբնակները» ֆիլմը». Զելենսկին կատարել է Լուցկի հանցագործի պահանջը
Մոսկվայում սննդի առաքիչի պայուսակով երիտասարդը հարձակվել է բանկի վրա և պատանդներ վերցրել
Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տղամարդը պատանդ է վերցրել գնդապետին. տեսանյութ