00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն

© Sputnik / Janna PoghosyanГригор Магзанян, участник выставки DigiTec Expo 2019
Григор Магзанян, участник выставки DigiTec Expo 2019 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում անցկացվող ՏՏ խոշորագույն ցուցահանդեսում կարելի է մշակումների լայն սպեկտր տեսնել` քայլող խմբագրության հնարավորություն տվող առցանց հարթակներից մինչև վերականգնողական քայլակներ` հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց համար։

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Ի՞նչը կարող է միավորել շփվող էքստրավերտներին և ավելորդ շփումներից խուսափող ինտրովերտներին։ Ի՞նչը կուրախացնի և՛ մեկին, և՛ մյուսին։ Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել Երևանում ընթացող DigiTec Expo 2019 ՏՏ ցուցահանդեսում։

Школьники перед входом в школу села Коти - Sputnik Արմենիա
Նոր առարկա` դպրոցականների համար. օդանավակայանում մնացող խաբված քաղաքացիներ չե՞նք ունենա

Այս հարցերի պատասխանը բավականին պարզ է. մարդկանց կարող է միավորել գիտատեխնիկական առաջընթացը։ Տեխնոլոգիաների զարգացումը հարմարավետության գոտիներն ընդլայնելու նոր հնարավորություններ է տալիս բացառապես բոլորին։ Էքստրավերտները վերբեռնում են հավելվածները հեռախոսում` ավելի շատ մարդկանց հետ շփվելու, նոր ռեստորանների, զվարճանքների և քաղաքի աղմկոտ ժամանցային վայրերի մասին տեղեկանալու համար։ Իսկ ինտրովերտները սիրով ընդունում են այն հավելվածները, որոնց շնորհիվ կարողանում են ավելի քիչ շփվել անծանոթների հետ` բժիշկների և վարպետների վիրտուալ խորհրդատվություններ, երաժշտական ծրագրեր, որոնք թույլ են տալիս ռոբոտ մասնակիցներով ռոք խումբ «հավաքել», առցանց հարթակներ, որոնց շնորհիվ մարդը կարող է քայլող մեդիա խմբագրություն դառնալ։

DigiTec Expo–ում 14-ամյա մի տղա բոլոր հյուրերին իր տաղավար է հրավիրում, որպեսզի պարծենա իր ստեղծածով։ Միևնույն ժամանակ այցելուներից մեկը, «փախչելով» երեխայի համառությունից, հրճվում է հարևան վահանակի վրա փակցված պիտակներով, որոնց վրա գրված է. «No human, no cry» («Չկան մարդիկ, չկա խնդիր»)։ Այցելուն մեծ ոգևորությամբ է վերցնում նման գործնական խորհրդով պիտակը։

© Sputnik / Janna Poghosyan Գրիգոր Մաղզանյան
Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն - Sputnik Արմենիա
Գրիգոր Մաղզանյան

Տղան չի էլ նկատում գերհետաքրքրված հանդիսատեսի բացակայությունն ու շարունակում է կրակոտ աչքերով պատմել իր «կախարդական հայելու» մասին։ Պարզվում է` կեսմետրանոց հայելին, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում գյուղական տան սովորական հայելուց, ձեռքի մեկ հպումով կարող է համակարգչի վերածվել։ Կարելի է, օրինակ, դիմահարդարման առցանց դասընթացներ փնտրել համացանցում և, էկրանի մյուս կողմում մնալով, քայլ առ քայլ հետևել դիմահարդարման հրահանգներին։

«Հայելին սնուցվում է սովորական պլանշետի նման, այսինքն USB–ի միջոցով վարդակին միացվող մալուխով։ Կարելի է միացնել ցանկացած մկնիկ ու ստեղնաշար` և՛ լարով, և՛ անլար», – պատմում է պատանի գյուտարար Գրիգոր Մաղզանյանը։

Նա «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներից է, հագին էլ համապատասխան տարբերանշանով շապիկ կա։ «Մերգելյան ինստիտուտի» ամբողջ տարածքով մեկ, որտեղ անցկացվում է ցուցահանդեսը, նման շապիկներով երեխաներ են վազվզում։

© Sputnik / Janna Poghosyan«Արմաթ» խմբակների սաներ
Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն - Sputnik Արմենիա
«Արմաթ» խմբակների սաներ

Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Արմաթ» լաբորատորիաների սաները ցուցադրում են եռաչափ տպիչի օգնությամբ ստեղծած իրենց կոնստրուկտորները։ Քիչ հեռու կարելի է տեսնել նույն տպիչով պատրաստած շախմատները։ «Արմաթականները» DigiTec Expo–ի ամենաերիտասարդ մասնակիցներն են։ Ցուցահանդեսի մասնակիցների, իսկ դա նշանակում է նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծողների միջին տարիքը տատանվում է 25-35–ի միջակայքում։ Այդ պատճառով էլ տարիքով ավելի փոքրերը կամ մեծերն անմիջապես են աչքի ընկնում։

© Sputnik / Janna Poghosyan«Արմաթ» լաբորատորիաների սաները ցուցադրում են իրենց ստեղծածը
Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն - Sputnik Արմենիա
«Արմաթ» լաբորատորիաների սաները ցուցադրում են իրենց ստեղծածը

Ցուցահանդեսում կան նաև տաղավարներ, որտեղ ավելի լուրջ բաներ են ցուցադրվում։ Վարդան Դիլբարյանն ու Ռոբերտ Ժամհարյանը երկու տարբեր նախագծեր են ներկայացնում, որոնց շնորհիվ կարելի է կատարելագործել ռազմատեխնիկան։ Նրանք միջին տարիքի տղամարդիկ են, շատ լավ գիտեն` ինչ է ԽՍՀՄ–ը, իսկ այսօր զբաղվում են նորագույն ռազմատեխնիկա ստեղծելով, որոնք կփոխարինեն խորհրդային` թող որ ստուգված, բայց հնացած նմուշներին։

«Մեր ականորսիչներն օգտագործում են նաև Արցախում, ընդհանրապես սահմանին, օրինակ` Տավուշի մարզում. ամենուր, որտեղ աշխատում են հայկական հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումները։ Մեր մշակմանը զուգահեռ հայկական բանակում մինչ օրս կիրառում են խորհրդային սարքերը, բայց դրանք արդեն բավական հաճախ են շարքից դուրս գալիս», – պատմում է Դիլբարյանը` ցույց տալով նորագույն ականորսիչները։

© Sputnik / Janna PoghosyanՎարդան Դիլբարյանն ու Ռոբերտ Ժամհարյանը
Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն - Sputnik Արմենիա
Վարդան Դիլբարյանն ու Ռոբերտ Ժամհարյանը

Նրա խոսքով` հայկական ականորսիչները վտանգավոր օբյեկտները 100–տոկոսանոց ճշտությամբ են գտնում։ Որևէ զինվորական չի տուժել, եթե աշխատել է այս սարքերով։

Ժամհարյանի ընկերությունը ռազմատեխնիկայի լամպերը փոխարինում է նորերով և հատուկ տեսախցիկներ է տեղադրում մարտական մեքենաներում։

© Sputnik / Janna PoghosyanՎարդան Դիլբարյանի ու Ռոբերտ Ժամհարյանի տաղավարում
Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն - Sputnik Արմենիա
Վարդան Դիլբարյանի ու Ռոբերտ Ժամհարյանի տաղավարում

«Օպերատորը փոքր էկրանին կարող է հստակ տեսնել հեռավոր օբյեկտները և առավելագույն ճշտությամբ նշան բռնել», – ասում է նա ու ցույց տալիս նման սարքերով կահավորված ռազմամեքենան։

Умная система орошения, созданная школьниками из инженерного кружка ArMath в  городе Чаренцаван - Sputnik Արմենիա
«Մեր քաղաքը կդառնա այնպիսին, ինչպիսին կար». Չարենցավանում նոր «խելացի» համակարգ են ստեղծել

DigiTec–ում նաև կարելի է տեսնել «QaylMed» վերականգնողական քայլակները` հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, «uDoctor» հատուկ սարքը` աշխարհի ցանկացած կետում գտնվող բժիշկների հետ առցանց խորհրդատվությունների համար, «Locator» ընկերության դաշնամուրը, որը նվագում է արհեստական բանականության նվագակցությամբ, ինչպես նաև «Ingene» ընկերության տարբեր օբյեկտների ճանաչման համակարգը և բոլորովին նոր ստարտափ` «Varpet» բջջային հավելվածը, որի շնորհիվ կարելի է էլեկտրիկ, փականագործ, վարսահարդար, դայակ և այլ «տնային վարպետներ» կանչել։

Digitec Expo–ն անցկացվում է WCIT 2019–ին զուգահեռ։ Օրվա ընթացքում ցուցահանդես են այցելել Հայաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ։

Digitec Expo 2019 ՏՏ տարածաշրջանային խոշոր ցուցահանդես է, որն ավելի քան 60000 այցելու և մասնակից է ունենում։ Այս միջոցառումն արդեն 15-րդ անգամ է կազմակերպվում։ Ցուցահանդեսը մի քանի թեմատիկ բաժիններ ունի` բջջային հավելվածների մշակումներ, ինտերնետ–պրովայդերներ, ՏՏ ոլորտի ծառայություններ և խորհրդատվություն, վեբ–դիզայն, ռոբոտատեխնիկա և այլն։

Լրահոս
0