Ալեքսիս Օհանյան

Ալեքսիս Օհանյանը ժամանեց Հայաստան. լուսանկարներ և տեսանյութ

301
(Թարմացված է 22:32 07.10.2019)
Ամերիկահայ միլիոնատերը ոչ միայն կմասնակցի Երևանում անցկացվող համաշխարհային համաժողովին, այլև սեփական գրքի շնորհանդեսին:

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ գործարար, Reddit կայքի և Initialized Capital–ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի ժամանեց Հայաստան: Նա WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովի պատվավոր հյուրերի ցանկում է:

  • Ալեքսիս Օհանյան
    Ալեքսիս Օհանյան
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ալեքսիս Օհանյան
    Ալեքսիս Օհանյան
    © Sputnik / Asatur Yesayants.
  • Ալեքսիս Օհանյան
    Ալեքսիս Օհանյան
    © Sputnik / Asatur Yesayants.
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants.
Ալեքսիս Օհանյան

Նշենք նաև, որ Օհանյանը կմասնակցի իր գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին։

Ավելի վաղ Twitter–ի իր էջում նա գրել էր, որ «Առանց թույլտվության» գիրքը վաճառքի է հանվել Հայաստանում։

«Առանց թույլտվության» գրքի շնորհանդեսը նախատեսված է հոկտեմբերի 8–ին Հայաստանի մայրաքաղաքում։

Հեղինակը համաձայնել է ոչ միայն ներկա լինել միջոցառմանը, այլ նաև ելույթ ունենալ։ Գիրքն անգլերենից թարգմանել է Աննա Միրզոյանը։

WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը մեկնարկեց այսօր Երևանում։

Համաժողովին մասնակցում են ավելի քան 2500 մասնակիցներ 70 երկրներից։

Մասնակցության համար Հայաստան են ժամանել ավելի քան 20 երկրների նախարարական պատվիրակություններ` ավելի քան 2000 մասնակիցներով։ 23 պատվիրակություններ կժամանեն ոլորտային նախարարների գլխավորությամբ, այդ թվում՝ Իրանից, Հունաստանից, Լիբանանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բալթյան երկրներից, Մալայզիայից ու Եթովպիայից ժամանած պատվիրակություններ։

Հոկտեմբերի 6-ին համաժողովի բացումը նշանավորվեց վիթխարի համերգով, որի ընթացքում 15 երկրների երաժիշտներից կազմված նվագախումբը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, նվագեց արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 6–9-ը։ Համաժողովի հյուրերի թվում է նաև հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

301
թեգերը:
WCIT 2019, Ալեքսիս Օհանյան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան
WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց
WCIT 2019. շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ