Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Եթե Գրիգորյանի հետ ինչ–որ բան պատահի, պատասխանատուն նախարար Թորոսյանն է լինելու. պաշտպան

165
(Թարմացված է 17:02 07.10.2019)
Մանվել Գրիգորյանի փաստաբանը պնդում է, որ նրա օգտագործած դեղերի պարագայում արևի լույսն անհրաժեշտություն է։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Փողոցային արդարադատությունը վտանգում է երկրի անվտանգությունը։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նա կրկին պնդեց` իր պաշտպանյալի առողջական վիճակով պայմանավորված` նրա խափանման միջոցը պետք է փոխվի:

Բաղդասարյանը նշեց, որ ավելի վաղ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված է եղել հանձնաժողով, որն արձանագրել է ինչպես բացասական դինամիկան, այնպես էլ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը, սակայն նախարար Արսեն Թորոսյանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել, դատարանն էլ դա անտեսել է, հետո ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի անդամներից 2–3–ն առողջապահության նախարարի խորհրդականներն են:

Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեղադրում է առողջապահության նախարարին

«Ըստ այդմ՝ ես իրավունք ունեմ մտածելու, որ անգամ իր ցանկության դեպքում նախարարի խորհրդականը նախարարին դեմ չի գնա»,–հայտարարեց Գրիգորյանի փաստաբանը`նշելով, որ եթե իր պաշտպանյալի հետ ինչ–որ բան պատահի` ողջ պատասխանատվությունն ընկնելու է առողջապահության նախախար Արսեն Թորոսյանի վրա։  

Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Գրիգորյանի բժիշկը, որն ընդգրկված է եղել Գրիգորյանին հետազոտող բժիշկների կազմում, օրեր առաջ Հայաստանում է եղել և կրկին շեշտել է, որ երկրորդային հիվանդությունները վտանգում են անձի կյանքը և կարող են հանգեցնել մահվան:

Ինձ մտահոգում է Մանվել Գրիգորյանի կարգավիճակը. Դավիթ Տոնոյան

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։

165
թեգերը:
պաշտպան, Մանվել Գրիգորյան, ՀՀ Առողջապահության նախարարություն, Արսեն Թորոսյան
թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (208)
Ըստ թեմայի
Մանվել Գրիգորյանի վիճակը ժամ ժամի վատանում է, բժշկական եզրակացությունը՝ ուշանում. պաշտպան
Դատարանը մերժեց միջնորդությունը. Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Մանվել Գրիգորյանը հետ է ուզում իր խանութները. պաշտպանները միջնորդություն են ներկայացրել