Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն

Սիրում եմ Հայաստանը. Իվոն Չուն պատրաստ է ներդրողներին անձամբ ուղեկցել Հայաստան

1530
(Թարմացված է 12:34 07.10.2019)
1 տրիլիոն դոլար` Հայաստանը տեսնելու ու Հայաստանում եղած հնարավորությունների մասին մտածելու համար։ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (UATE) նախագահ Իվոն Չուն խոսել է Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանն իրավամբ համարվում է նախկին խորհրդային տարածքի սիլիկոնային հովիտ։ Այսօր Երևանում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (UATE) նախագահ Իվոն Չուն։

«Ձեր ժողովուրդն ունի երիտասարդ տաղանդ»,– ասաց նա` հավելելով, որ իր համար հայտնություն է նման երիտասարդ ու հմուտ իշխանություն  ունենալը:

WCIT 2019-ի պատվիրակները պարբերաբար կայցելեն «ԴիջիԹեք Էքսպո». սպասված տեխնոտոնը մեկնարկեց

Իվոն Չուն խոստովանեց, որ սիրում է Հայաստանը, բոլորին պատմում է փոքր տարածքով, բայց մեծ տաղանդով երկրի մասին, ու նույնիսկ պատրաստակամություն հայտնում անձամբ ուղեկցել բոլոր նրանց, ովքեր ցանկություն կունենան այցելել ու հատկապես ներդրումներ կատարել Հայաստանում։

«Պետք է որևէ մեկը չմտածի, որ երկիրը փոքր է։ Դուք պետք է հպարտանաք։ Ձեր ժողովուրդը իսկապես  տաղանդ ունի, և ես սիրում եմ Հայաստանը։ Ես պատմում եմ Հայաստանի մասին ու շատերն են ուզում գալ այստեղ։ Մեկ տրիլիոն դոլար ենք բերել Հայաստան, որպեսզի տեսնեն Հայաստանը և մտածեն այստեղ եղած հնարավորությունների մասին»,– ասաց նա։

Իվոն Չուն նշեց, որ մի քանի տարի առաջ նույնիսկ չգիտեր Հայաստանի գոյության մասին։ Այսօր, սակայն, ոչ միայն ինքը, այլև բազմաթիվ երկրներ Հայաստանի մասին գիտեն նաև շնորհիվ այստեղ անցկացվող «WCIT 2019» համաժողովի։

1530
թեգերը:
Հայաստան, Իվոն Չու (ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ), համաժողով, WCIT 2019
թեմա:
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)
Ըստ թեմայի
Հնարավոր է` Բարաք Օբաման Հայաստան գա. Երևանը պատրաստվում է «WCIT 2019» ՏՏ համաժողովին
Երևանի կենտրոնում երաժշտական «խառնաշփոթ» է. WCIT-2019 նվագախմբի գլխավոր փորձի տեսանյութը
Սերժ Թանկյանն ու WCIT 2019-ի հիմնական զեկուցողներն արդեն Հայաստանում են. լուսանկարներ
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

5
(Թարմացված է 14:09 07.07.2020)
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մի շարք հարցեր են քննարկել և մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկություն հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Քննարկվել է նաև միջազգային խաղաղության և կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։

Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի և տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։

Министр обороны Армении Давид Тоноян на встрече с Чрезвычайным и Полномочным посом США (7 июля 2020). Еревaн
Դավիթ Տոնոյան

Դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և քննարկել Հայաստանի և Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։

Чрезвычайный и Полномочный посол США Линн Трейси на встрече с министром обороны Армении (7 июля 2020). Еревaн
Լին Թրեյսի

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նախարարը հետևել է զորակոչին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել զորակոչիկներին

5
թեգերը:
Լին Թրեյսի, Դեսպան, ԱՄՆ, Դավիթ Տոնոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Տոնոյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի պաշտոնակցին
Տոնոյանին դուր է եկել` ինչպես է հայկական զորախումբը քայլել Կարմիր հրապարակով. լուսանկար
Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ–ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին
Արմեն Սարգսյան

Նախագահին հորդորում են հնարավորինս շուտ առաջադրել ՍԴ դատավորի թեկնածու

16
(Թարմացված է 14:02 07.07.2020)
Հայաստանի մայր օրենքի համաձայն` նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում մեկ թեկնածու է առաջարկում, ևս մեկին առաջարկում է կառավարությունը, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել ՍԴ երեք դատավորներից մեկի թեկնածուին։  Նախաձեռնությունը գլխավորում է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա և իր համախոհներն այսօր նախագահի նստավայր են փոխանցել վերոնշյալ կոչով ստորագրահավաքը։

Հունիսի վերջին ԱԺ-ն ընդունեց Սահմանադրական փոփոխությունները, որոնց համաձայն Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի պաշտոնից, սակայն կշարունակի պաշտոնավարել դատավորի կարգավիճակում։ Բացի այդ, դադարեցվել են երեք դատավորների` Ֆելիքս Թոխյանի, Ալվինա Գյուլումյանի և Հրանտ Նազարյանի (որոնց պաշտոնավարման ժամկետը 12 և ավել տարի էր) լիազորությունները։ Փոփոխություններն այդպիսով փոխարինեցին ապրիլի 5-ին նախանշված, իսկ այնուհետև կորոնավիրուսի պատճառով հետաձգված հանրաքվեին։

Ստորագրահավաքի տեքստն ընթերցելիս, Բաբաջանյանն ընդգծեց, որ նախագահի ուսերին այսօր մեծ պատասխանատվություն է դրված։ Այժմ նա պետք է իր ներդրումն ունենա դատական համակարգի բարեփոխման հարցում, որից կախված է երկրի հետագա զարգացումը։

Նախ պետական շահեր, նոր միայն անձնական. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սահմանադրության օրը

«Ակնհայտ է, որ այն հնարավորությունն ու պատասխանատվությունը, որը Դուք ստացել եք ժողովրդից Ձեր ձեռքբերումն է։ Սակայն այն կարող է նաև Ձեր կորուստը լինել, եթե պետությունն ու հասարակությունը կորցնեն այդ հնարավորությունը։ Մենք լիահույս ենք, որ Դուք որպես նման կարևոր պետական ինստիտուտ ղեկավար, որպես անհատականություն, գիտակցում եք այն լրջագույն պատասխանատվությունը, որը Ձեզ բաժին է ընկել», – ասել է պատգամավորը։

Սարգսյանի ստորագրել-չստորագրելն օրենքի համար գրեթե նշանակություն չունի. սահմանադրագետ

Սահմանադրության համաձայն` նախագահը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում մեկ թեկնածու է առաջարկում, ևս մեկին առաջարկում է կառավարությունը, երրորդին` Դատավորների ընդհանուր ժողովը։ ՍԴ կազմն ամբողջությամբ պետք է ձևավորվի երկու ամսվա ընթացքում։

«Սահմանադրական փոփոխությունների օրենքն ընդունվել է ոչ սահմանադրական ճանապարհով». Խաչիկյան

16
թեգերը:
Հայաստան, թեկնածու, Դատավոր, Սահմանադրական դատարան, Նախագահ, Արմեն Սարգսյան
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
ԱԺ ներկայացուցիչը դիմել է ՍԴ` Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը հետաձգելու համար
«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել ու ասել` դու այլևս դատավոր չես»․ Ֆելիքս Թոխյան
Միջադեպ ՍԴ շենքի մուտքի մոտ. Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մտնել ՍԴ