Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո Էռնեկյանը

Փաշինյանն այցելել է Էռնեկյանին պատկանող տնտեսություն

87
(Թարմացված է 16:18 08.10.2019)
Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Премьер-министр Никол Пашинян и аргентинский бизнесмен армянского происхождения Эдуардо Эрнекян
Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո Էռնեկյանը

Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղում գտնվող տնտեսությունն ընդգրկում է խաղողի այգիներ, գինեգործարան։ Վարչապետը շրջայց է կատարել՝ ծանոթանալով այգիների մշակման տեխնոլոգիաներին, գինու արտադրության գործընթացին, հետևել բերքահավաքի ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ:

Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Էռնեկյան` Հայաստանի նոր ազգային հերոսը` Ռիժկովից հետո

Փաշինյանը բարձր է գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական և որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։ Էռնեկյանն էլ նշել է, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը, և Հայաստանի զարգացմանը նպաստող նոր ծրագրեր իրականացնել:

Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են նաև ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից իրականացվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնված Երևանի «Զվարթնոց», Գյումրու «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցեր։

Էդուարդո Էռնեկյան. Մենք ապրում ենք Սփյուռքում, բայց մեր ապագան Հայաստանում է

Այս հանդիպումից հետո վարչապետն ուղևորվել է Արմավիր քաղաք, որտեղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, զրուցել բնակիչների հետ։

87
թեգերը:
Էդուարդո էռնեկյան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ
Ըստ թեմայի
Ինչո՞ւ է Էռնեկյանն իր բիզնեսը զարմիկին հանձնում. լողի ու յոգայի գաղտնիքները
Էռնեկյանը պարտավոր չէ. հայկական ավիացիան չի կարելի վարձակալության տալ մասնավոր բիզնեսին
Էռնեկյանը ցանկանում է նոր բիզնես կենտրոն կառուցել Երևանի սրտում
Էռնեկյանը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին