Հայկ Մարության

Մարությանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրել է Երևան

60
(Թարմացված է 18:11 05.10.2019)
Երկու մայրաքաղաքների ղեկավարները ջերմ զրույց են են ունեցել և հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր են քննարկել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Թբիլիսոբայի` Թբիլիսիի օրվա առիթով Վրաստանում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին հրավիրել է Երևան։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Մարությանը։

«Պարոն Կախային սիրով հրավիրեցի այս ամիս այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի տոնակատարություններին»,– գրել է նա։

Մարությանը հայտնել է նաև, որ հանդիպման ընթացքում ջերմ զրույց է ունեցել վրացի գործընկերոջ հետ, քննարկել են երկու մայրաքաղաքների հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։

Մարությանը շնորհավորել է Թբիլիսիի բնակիչներին և արևշատություն ու բարգավաճում մաղթել նրանց։

Երևանի քաղաքապետը վստահություն է հայտնել, որ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների հարաբերությունները է՛լ ավելի են զարգանալու բոլոր ուղղություններով։

Նշենք, որ Էրեբունի–Երևան տոնակատարությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 19-ին։ Այս տարի Հայաստանի մայրաքաղաքը կդառնա 2801 տարեկան:

60
թեգերը:
Հայկ Մարության, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայաստան–Վրաստան համագործակցություն (73)
Ըստ թեմայի
Ինչու է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն որոշել առաջինը Հայաստան այցելել
Թբիլիսիի քաղաքապետը քաղաքային խորհրդի նիստին ներկայացել է իր սիրելի շան հետ
Վրաստանի ԱԳ նախարարը հայերենով է շնորհավորել Հայաստանի տոնը