Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը պարգևատրել է զոհված զինծառայողին

30
Ադրբեջանական կրակոցից զոհված Մուշեղ Ժիրայրի Աբովյանը պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Մուշեղ Աբովյանը մեդալի է արժանացել ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ցուցաբերած անձնվիրության համար։

Մուշեղ Աբովյանը զոհվել էր հոկտեմբերի 2-ին, ժամը 18:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին։ Նա վնասվածք էր ստացել դեմքի շրջանում։

Տավուշում զինծառայող է վիրավորվել

Զինծառայողի մահվան փաստով ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել` քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանություն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։

30
թեգերը:
պարգևատրում, զինծառայող, Արմեն Սարգսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը զրուցեց զոհված զինծառայողների ծնողների հետ. վերջիններս դժգոհ մնացին
Զինծառայողը վնասվածք է ստացել ծառայակցի` զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով
7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. ինչպիսին է արդյունքը