Արթուր Վանեցյան

Վանեցյանը զայրացել է. Ֆուտբոլի ֆեդերացիայում փորձում են ազատվել նրանից. «Փաստ»

857
(Թարմացված է 12:24 05.10.2019)
ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո Արթուր Վանեցյանն ավելի ինտենսիվ է սկսել զբաղվել ֆուտբոլի ֆեդերացիայի գործերով ու հետաքրքիր իրողություններ պարզել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը պարզել է, որ ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, որն իրականացնում է ՀՖՖ ընթացիկ ղեկավարումը, իրեն նախկինում պարբերաբար սխալ ինֆորմացիա է տվել` հարցերը ներկայացնելով իրեն ձեռնտու ձևով։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը։

Լրատվամիջոցի տեղեկություններով` երբ այս կամ այն հարցի կապակցությամբ լուծումներ չստանալով՝ ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները դիմել են անձամբ Արթուր Վանեցյանին, նա պարզապես զարմացել է` ասելով, որ նման բան հնարավոր չէ: Ըստ թերթի` սա նշանակում է, որ Մելիքբեկյանը Վանեցյանին ճիշտ չի ներկայացրել իրերի իրական դրությունը։

Հոդվածագրի համոզմամբ` հենց այս վիճակով են պայմանավորված նաև «Փյունիկ» ակումբի սեփականատեր և նախագահ Արթուր Սողոմոնյանի, «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի, «Ռեդ իգլս» ֆան ակումբի` Վանեցյանի գործունեության նկատմամբ դժգոհությունները։

Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցելու հիմքեր են փնտրում․ «Հրապարակ»

«Բայց ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո Վանեցյանը սկսել է ավելի ինտենսիվ զբաղվել ֆեդերացիայի գործերով, անձամբ է համոզվել, որ իսկապես դժգոհությունները տեղին են, իրեն պարզապես ապակողմնորոշել են, իսկ խնդիրները` գնալով կուտակվել»,– գրում է թերթը` հավելելով, որ իր աղբյուրների պնդմամբ` Վանեցյանը զայրացած ու դժգոհ է:

Թերթին նաև տեղեկություններ են հասել, թե ՀՖՖ-ի գործկոմում ներքին կարգով քննարկում են Վանեցյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

Բայց դա, ըստ պարբերականի, հեշտ չի լինի, քանի որ ֆուտբոլային աշխարհի մեծամասնությունն ու ազգային հավաքականը դեմ են Վանեցյանի հրաժարականին։

ՀՖՖ–ն աշխատում է. Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին` հայտնելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

857
թեգերը:
ՀՖՖ, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Վանեցյանը կարող է լավ այլընտրանք լինել Փաշինյանի իշխանությանը. քաղտեխնոլոգ
Ինչ է հուշում Փաշինյան-Վանեցյան առճակատումը. վարչապետը ծուղակո՞ւմ է հայտնվել
Վանեցյանի հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն բերում. Ավինյան
«Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, միասին ճանապարհ ենք անցել». Սասուն Միքայելյան