Ուղղաթիռ

Հայաստանի ԱԻՆ–ը մտադիր է ուղղաթիռներ գնել Ռուսաստանից

60
(Թարմացված է 13:54 04.10.2019)
Կառավարությունում հրդեհաշիջման ավիացիա ձեռք բերելու մի քանի տարբերակ են քննարկել ու գտել են լավագույն լուծումը։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԻՆ–ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել Ռուսաստանից։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց գերատեսչության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը։

«Ուղղաթիռների վերաբերյալ մի քանի տարբերակ ենք քննարկել կառավարությունում։ Կարծես գտել ենք լավագույն լուծումը։ Առայժմ ոչ մի ժամկետ նշել չեմ կարող, բայց եթե ամեն ինչ դրական հունով ընթանա, մենք շուտով չորս ուղղաթիռ կունենանք», – ասաց նախարարը։

Անցած տարի անտառային հրդեհների դեմ պայքարելու, ինչպես նաև տուժածներին տարհանելու համար ԱԻՆ–ն օգտագործել է սանավիացիայի ուղղաթիռները։ Նախարարի խոսքով` այդ մեքենաները համեմատաբար փոքր են, նախատեսված չեն հեռավոր թռիչքների համար։ Այդ պատճառով էլ որոշվել է ունենալ ուղղաթիռային սեփական ավիացիա, թեև դա թանկ հաճույք է։

Նախարարը նշեց նաև, որ աստիճանաբար լուծվում է հրշեջ–փրկարարական ծառայության մարզային ստորաբաժանումների տեխնիկական հագեցման հարցը։ Առայժմ դա հաջողվում է տեխնիկայի տեղափոխման հաշվին. որոշ մարզեր կստանան նորը, իսկ հինը կփոխանցեն մյուսներին։

«Այո, ժամանակին ես եմ խորհուրդ տվել, որ Վանեցյանն ԱԱԾ տնօրեն նշանակվի». ԱԻՆ ղեկավար

Մասնավորապես, այս տարի Ճապոնիան Հայաստան է ուղարկել 18 միավոր հակահրդեհային տեխնիկա (անհատույց), որը բաժանվել է Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի միջև։ Այդ մարզերի հին տեխնիկա փոխանցել են մյուս մարզերին։ Նույն համակարգով ծրագրվում է բաշխել նաև սպասվող 22 միավոր տեխնիկան (կրկին Ճապոնիայից)։ Ցոլակյանը հայտնեց, որ ևս 26–ը Հայաստանը կստանա Ռուսաստանից։

«Չգիտեմ՝ ունեմ դրա իրավունքը, թե ոչ…». Ցոլակյանը մեքենա է նվիրել հոգնածության պատճառով վթարի ենթարկված 2 աշխատակցի

60
թեգերը:
Ռուսաստան, ուղղաթիռ, Ֆելիքս Ցոլակյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ճապոնիան Հայաստանին 16 մլն դոլարի նվեր է հանձնել. Ճապոնիայի դեսպանը խոսել է հայերեն
«Բոլոր հրդեհների մեջ 90 տոկոսից ավելի կա մարդկային ֆակտորը». ԱԻ նախարար
Հրշեջ փրկարարների աշխատավարձը կբարձրանա. Փաշինյան