Արմավիրի մարզ, արխիվային լուսանկար

Արմավիրում 63–ամյա տղամարդը սեքսուալ գործողություններ է կատարել 12-ամյա աղջկա նկատմամբ

186
(Թարմացված է 10:02 04.10.2019)
Ոստիկանները պարզել են, որ տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նաև աղջկա ընկերուհու նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրավապահները ճշտել են տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: Տղամարդը 2016-2017 թվականներին օգտվելով անչափահաս աղջնակի անօգնական վիճակից և նրա մոր բացակայությունից պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Տուժած աղջիկը և նրա մայրը հրավիրվել են ոստիկանություն: Հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ 12-ամյա աղջիկը ոստիկաններին պատմել է եղելությունը: Աղջկա մորից ընդունվել է հաղորդում:

Երևանում 20–ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարողը ձերբակալվել է

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տանը հյուրընկալված աղջնակի ընկերուհու նկատմամբ:

Ոստիկանության բաժին հրավիրված 13-ամյա աղջիկը նույնպես ներկայացրել է իր հետ կատարվածը: Նրա մայրը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է կասկածյալի գտնվելու վայրը: Նա սեպտեմբերի 21-ին հայտնաբերվել է իր աշխատավայրում և անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ. պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա):

63-ամյա տղամարդը կալանավորված է:

Քննությունը շարունակվում է:

186
թեգերը:
աղջիկ, տղամարդ, Արմավիրի մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
«Բոլորի հետ հո չեմ քնում». ժամանակակից հայ կուրտիզանուհու հոգու ճիչը
Մայրը լքել էր երեխաներին. դստեր հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդը ձերբակալվել է
Երևանում տղամարդը սեքսուալ բռնության է ենթարկել 13–ամյա աղջկան. տեսանյութ