Նիկոլ Փաշինյան

«Լավ չի, լավ չի». Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բացահայտել լրատվամիջոցների իրական տերերին

109
Լրատվամիջոցների համար որոշակի տեղեկատվություն ստանալը կհեշտացվի։ Բայց դրա փոխարեն լրագրողը ստիպված կլինի բացահայտել իր տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներն այսուհետ հասանելի կլինեն լրատվամիջոցներին` առանց լրացուցիչ վճարի։ Այս կարգավորումը նախատեսված է ՀՀ կառավարության այսօր ընդունած օրենսդրական կարգավորմամբ։

«Նախագծերի փաթեթն արտոնություն է սահմանում լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար։ Իրավաբանական անձանց պետական գործակալության ռեգիստրի գրանցամատյանում առկա տեղեկությունները ստանալիս»,– նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` հիշեցնելով, որ այժմ այդ տեղեկատվությունը ստանալու համար ԶԼՄ–ները պարտավոր են տուրք վճարել։

Ընդ որում, լրատվամիջոցներին տրամադրվող տեղեկատվության ծավալը չի սահմանափակվել օրենքով։ Մինչդեռ նախկինում այն 1 ամսվա ընթացքում չէր կարող գերազանցել 10 էջը։

Ի՞նչն է Փաշինյանի համար ամենակարևորը. նա Sputnik Արմենիայի լուսանկարն է հրապարակել

Փոխարենը, հայտի մեջ լրատվամիջոցը պարտավոր է լինելու գրել լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, գտնվելու վայրը, իր անունը, ազգանունը, հաշվառման, ինչպես նաև լրատվական գործունեության իրականացման հասցեն և պետական հաշվառման համարը։

Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս վերջին պահանջը լրագրողների շրջանում միանշանակ չի ընդունվել։

«Լրատվամիջոցների կամ դրանց մի մասի շրջանակներում անհանգստություն էր հայտնվում, որ ԶԼՄ–ների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու տարրեր կան»,– ասաց նախարարը։

Վարչապետ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ պետռեգիստրի տվյալների բազան ազատականացնելու առաջարկը շուրջ 1 տարի առաջ ներկայացրել էին հենց լրագրողները։

«Երբ որ, լուծեցինք, սկսեցին աղմուկ անել, հա՞։ Չեն ուզում, կարող ենք չընդունել, իրենց խնդրանքով ենք այս փոփոխությունն անում»,– ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվեց` արդյո՞ք պետռեգիստրում նշվում է, թե ովքեր են լրատվամիջոցների իրական սեփականատերերը։ Արդարադատության նախարարը բացասական պատասխան տվեց։

Դժոխային վազվզոց. 260 լրագրող լուսաբանում էին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ

«Լավ չի, լավ չի,– արձագանքեց Նիկոլ Փաշինյանը,– հիմա կասեն, թե ուզում ենք վերահսկել լրատվամիջոցներին, որովհետև ուզում ենք պարզել, թե ովքեր են իրական սեփականատերերը»։

Կառավարությունը հաստատեց առաջարկվող օրենսդրական փոփոխությունների փաթեթն ու այն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի ընդունմանը։

109
թեգերը:
ՀՀ կառավարություն, նախագիծ, Նախարար, Ռուստամ Բադասյան, Լրագրող, լրագրություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Կառավարությունը նվազեցնում է արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գները
Է՛լ դատախազի որդի, է՛լ քաղաքապետի կին, է՛լ մտերիմ. ովքեր են 12 տարի առաջ հողերի տիրացել
Երկարատև քննարկումները զայրացրին Նիկոլ Փաշինյանին. ՊԵԿ–ը չի ուզում զրկվել իր քննչականից