Ավտոմեքենաներ

Կառավարությունը նվազեցնում է արտերկրից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գները

2708
(Թարմացված է 12:40 03.10.2019)
Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունն ուղղված է 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճարների բարձրացման բացասական հետևանքները մեղմելուն։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի - Sputnik. 3–ից մինչև 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների համար հունվարի 1-ից կհաշվարկվի ներմուծման հարկ` ավտոմեքենայի փաստացի արժեքի  10 տոկոսի չափով, 5 – 10 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 5 տոկոսի չափով:

Հարկային օրենսգրքում նման փոփոխություն է առաջարկում կատարել ՀՀ կառավարությունը։ Որոշման նախագիծն այսօր գործադրի հերթական նիստում ընդունվեց առանց զեկուցման ու առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի հաստատմանը։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված նախագծում նախաձեռնությունը մեկնաբանվում է 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճարների բարձրացման բացասական հետևանքները մեղմելու մտադրությամբ։

Ավտոմեքենա ներկրողների ու մաքսայինի մշտական վեճը. ասա՝ ինչ արժե մեքենադ, ասեմ` ով ես դու

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ ձևավորվել են 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճարների բարձրացման բացասական հետևանքները կառավարության կողմից որևէ ձևով մեղմելու որոշակի սպասումներ, ինչպես նաև այն, որ նախագծով առաջարկվում է տրամադրել ԱԱՀ-ի նվազեցված դրույքաչափի ժամանակավոր կիրառություն՝ ՀՀ կառավարությունը ողջունելի է համարում 2020 թվականի հունվարի 1-ից մաքսային վճարների բարձրացման բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ իրականացվող քայլերը»,– ասված է որոշման նախագծում։

Նշենք նաև, որ Հարկային օրենսգրքի այս փոփոխությունը կառավարությունն առաջարկում է  գործարկել  անմիջապես 2020 թվականի հունվարի 1-ից, բայց միայն միայն 3 տարով` մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:

Քեյան. «Խնդիրի առջև կկանգնեն նաև մեքենաների ներկրման և օտարման հարցերով զբաղվողները»

Նշենք, որ մինչ այդ նախատեսվում էր հունվարի 1-ից սկսած` ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների համար կիրառել հետևյալ մաքսային դրույքաչափերը` մինչև 3 տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 15%, 6 տարուց ավելի մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 20% դրույքաչափ +0,44 եվրո շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի համար, 8 և ավելի տարվա մաշվածություն ունեցող ավտոմեքենաների համար` 2,2 եվրո` շարժիչի աշխատանքային ծավալի յուրաքանչյուր 1 խորանարդ սանտիմետրի համար։

2708
թեգերը:
մաքսատուրք, ավտոմեքենա, որոշում, նախագիծ, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
Ավտոմեքենաների մաքսազերծումն առայժմ չի թանկանա. ՊԵԿ
Գումարի վատնո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն. ինչ հարց է լուծելու Գյումրի տարած մաքսատունը
Որքան կբարձրանան մեքենաների ներմուծման մաքսատուրքերը 2020 թ-ից