Դավիթ Տոնոյան. արխիվային լուսանկար

Պաշտպանության նախարարությունը 40 օր վարժական հավաքներ կանցկացնի

129
(Թարմացված է 12:03 03.10.2019)
Վարժական հավաքներին կմասնակցեն հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական և տեխնիկական մասնագիտություններով պահեստազորայինները։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կացկացվեն պահեստազորի շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին որոշում կայացվեց այսօր` ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Վարժանքները կանցկացվեն ռազմական ունակությունների կատարելագործման և մասնագիտական վերապատրաստման համար։ Վարժական հավաքներին կներգրավվի թվով 316 քաղաքացի` հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական և տեխնիկական մասնագիտություններով պահեստազորայինները»,–ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հակառակորդի նախահարձակ գործողությունը չեզոքացված է. զորավարժությունները շարունակվում են

Նրա խոսքով` նախկինում զորավարժություններն անցկացվում էին պաշտպանության նախարարի հրամանով, իսկ սահմանադրական բարեփոխումներից հետո դրա մասին որոշում պետք է կայացնի կառավարությունը։ Տոնոյանը նշեց, որ նախկինում զորավարժությունները հրապարակային չէին անցկացվում, իսկ հիմա թափանցիկ է ողջ պրեցոսը։

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ թափանցիկությունից պետք չէ վախենալ։ Նա նաև արձանագրեց, որ այս օրերին ՀՀ–ում անցկացվող զորավարժություններն իրոք աննախադեպ են, քանի որ նման ծավալի զորահավաք երբեք չենք ունեցել։

Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում լայնածավալ զորավարժություն է անցկացվում։

129
թեգերը:
Վարժական հավաք, զորավարժարան, ՀՀ կառավարություն, Դավիթ Տոնոյան, Զորավարժություններ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)
Ըստ թեմայի
Նման ծավալի զորավարժություններ դեռ չենք ունեցել. ՊՆ խոսնակը մանրամասնում է՝ ինչ է սպասվում
«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են
«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ