Միհրան Պողոսյան. արխիվային լուսանկար

«Օֆշորների թագավորը» բազմաթիվ պարտքեր ունի. «Ժողովուրդ»  

152
(Թարմացված է 09:37 03.10.2019)
Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին Միհրան Պողոսյանի «Կեչառիս Հոթելը» 25 միլիոն դրամ է պարտք:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս Հոթել» ընկերության դեմ դատական հայց են ներկայացրել` հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը պարզել է, որ հոկտեմբերի 1-ին Սնանկության դատարան դիմած Գագիկ Բադալյանին «Կեչառիս Հոթելը», որը պատկանում է Միհրան Պողոսյանին, խոշոր պարտք ունի` 25 միլիոն դրամ:

«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ նույն հոթելից գումար բռնագանձելու պահանջով այս տարի հայց են ներկայացրել նաեւ «Հիքսոս» եւ «Սօս Սիսթեմս» ընկերությունները: Վերջինն ավելի ուշ հայցից հրաժարվել է, առաջինի գործով քննությունը շարունակվում է:

ՀՔԾ-ն հաստատեց` Միհրան Պողոսյանի օֆշորային գործը վերաբացվել է

««Պանամայի տիրակալ», արդարադատության գեներալ Պողոսյանի քրեական գործի վերաբացումից հետո, հիշեցնենք, նրան պատկանող ընկերություններն ավելի ցայտուն հայտնվեցին իրավապահների խոշորացույցի տակ»,–գրում է «Ժողովուրդը»:

Պողոսյանի «Քեթրին Գրուպ» ընկերությունն էլ դեռևս մարտին է սնանկ ճանաչվել:

Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ապրիլի 19-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել: Ապրիլի 23-ին ՌԴ դատարանը բավարարել էր 40 օրով Միհրան Պողոսյանին կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով:

Մինչ այդ, սակայն, հայտնի դարձավ, որ Պողոսյանը դիմել է ՌԴ իշխանություններին` իրեն այդ երկրում քաղաքական ապաստան տրամադրելու համար։

152
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, հետախուզվող, Քրեական գործ, պարտք, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Միհրան Պողոսյան
Ըստ թեմայի
Հայաստանի իշխանությունը 2020 թվականից կուժեղացնի օֆշորների դեմ պայքարը. արդեն հաստատ է
Օֆշորային ընկերությունն ուզում է տիրանալ Հայաստանի հանքերին. ՏՄՊՊՀ–ի հետաքննությունը
Օֆշորային փողեր. Հայաստանում քննարկում են հարկերից խուսափելու դեմ ընդհանուր պայքարը