Զոհրաբ Մնացականյան

ՀՀ կառավարությունը մտադիր է Ավստրալիայում դեսպանատուն բացել. Մնացականյան

30
(Թարմացված է 17:40 02.10.2019)
Ավստրալիան ՀՀ դիվանագիտական առաջնահերթությունների ցանկում է, բայց երբ հերթը կհասնի մայրցամաք–պետությանը, Զոհրաբ Մնացականյանը դժվարանում է ասել։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ավստրալիայում դեսպանություն ունենալը ՀՀ արտգործնախարարության գերակայությունն ու նպատակն է։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Տևական ժամանակ է` այդ հարցը մեր օրակարգում է, և մենք ընդարձակ բանակցությունների մեջ ենք»,– ասաց նախարարը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, ՀՀ կառավարությունը շարժվում է գերակայությունների տրամաբանությամբ, որով որոշվել է նախ դեսպանատներ բացել Իսրայելում ու Եթովպիայում։ Այդ մասին որոշումներն ընդունվել են օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում։

«Ավստրալիան մեր անմիջական գերակա ցանկում է, բայց որպեսզի ավելի հստակ արտահայտենք մեր նպատակներն ու ժամկետները, պետք է որոշ բանակցություններ վարենք մեր գործընկերների հետ»,– ասաց Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը և Ֆեդերիկա Մոգերինին քննարկել են վիզայի ազատականացման խնդիրները

Արտգործնախարարը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը մտադիր է Ավստրալիայում դեսպանությունն արագ բացել, բայց ձեռնպահ մնաց առայժմ ժամկետ նշել։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը մտադիր է դեսպանություն հիմնել նաև Իսրայելում։

 

30
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ավստրալիա, դեսպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆինլանդիայի և Թունիսի ԱԳ նախարարների հետ
Լիտվայի սեյմի խոսնակը ասել է, որ Վիլնյուսը չի ցանկանում Երևանին հանձնել Ռուսաստանի «գիրկը»
«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից». Մնացականյանի ելույթը ՄԱԿ–ում