Նիկոլ Փաշինյան, Կարեն Վարդանյան. արխիվային լուսանկար

Երևանի ՏՏ ցուցահանդեսին կմասնակցեն ընկերություններ Սինգապուրից և Թայվանից. ԱՏՁՄ ղեկավար

70
(Թարմացված է 14:40 02.10.2019)
Ցուցահանդեսը կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին զուգահեռ, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9–ը Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Սինգապուրի, Թայվանի և Մալայզիայի ընկերությունները Երևանում կմասնակցեն DigiTec ՏՏ ցուցահանդեսին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Կարեն Վարդանյանը։

Այս տարի ցուցահանդեսը կկայանա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) զուգահեռ, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9–ը Երևանում։ Համաժողովի որոշ հյուրեր որոշել են ներկայացնել իրենց ձեռքբերումները ոչ միայն համաժողովում, այլ նաև DigiTec ցուցահանդեսում։

«Մեզ համար շատ կարևոր է, որ տարբեր երկրների նախարարները, ինչպես նաև առաջատար համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները համաժողովին զուգահեռ այցելեն ցուցահանդես և տեսնեն, թե ինչ կարող են ներկայացնել մեր ընկերությունները», – հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Քարդաշյանը պատրաստվում է Հայաստանում աշխատատեղեր բացել. նա ներկայացրել է ծրագրերը

 

WCIT–ին կմասնակցեն պատվիրակություններ աշխարհի մոտ 60 երկրից։ 23 պատվիրակություններ կժամանեն ոլորտային նախարարների գլխավորությամբ, այդ թվում` Իրանից, Հունաստանից, Լիբանանից, ԱՄԷ–ից, Վրաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բալթիան երկրներից, Մալայզիայից, Եթովպիայից։

Ցուցահանդեսի շրջանակում Եթովպիայի հետ հուշագիր կստորագրվի ArMath դպրոցական ինժեներային լաբորատորիաների ցանց ստեղծելու մասին։ ՄԱԿ–ի հետ բանակցություններ են ընթանում լաբորատորիաները հագեցնելու մասին (3D տպիչներ, համակարգիչներ և այլն)։ Հայաստանի դպրոցներում գործում են նման ավելի քան 200 լաբորատորիաներ, դրանց թիվն առաջիկա 1-2 տարիներին մտադիր են հասցնել 600–ի։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

WCIT նվագախումբը ՀՀ–ում կկատարի արհեստական բանականության ստեղծած հայկական երաժշտությունը

70
թեգերը:
Սինգապուր, համաժողով, ՏՏ, Հայաստան
Ըստ թեմայի
«Վերադառնում եմ Երևան». ամերիկաբնակ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հավաքում է ճամպրուկը
Հայ կոմպոզիտորների գործերը կներառենք Մալթայի սիմֆոնիկ նվագախմբի ելույթներում. Սմբատյան
Բիզնես Թուրքիայում. ինչի համար է հայ համայնքը զայրացել Քիմ Քարդաշյանի վրա