Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո

210
(Թարմացված է 13:13 02.10.2019)
Կողմերը պայմանավորվել են հեշտացնել ապրանքների ստուգումները, բայց խստորեն հետևել կեղծ ապրանքներին։ Երկու դեպքում էլ կօգնեն թվային տեխնոլոգիաները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Բյուրոկրատիան և կեղծ ապրանքներրը բիզնեսի և սպառողների համար խնդիրներն են, որոնք քննարկել են Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ։ Քննարկումներից երկու կարևոր հետևություն է արվել։

Առաջին` ամենալավ ճանապարհները քիչ օգուտ կտան, եթե դրանց վրա մեքենաները կանգնած են մնում։ Հարցը հատկապես արդի է Հայաստանի` ԵԱՏՄ անդամ պետության համար։ Վրաստանի տարածքով մտնելով Ռուսաստան` հայ բեռնափոխադրողները հաճախ կիլոմետրանոց խցանումների մեջ են մնում հսկիչ–անցակետում։ Միշտ չէ, որ մեղավորը ճանապարհի թողունակությունն է լինում։ Հաճախ Հայաստանում տեղի ունեցած ստուգումները (տեխնիկական, սանիտարային և այլն) կրկնվում են Ռուսաստանում։ Նույնը վերաբերում է մնացած չորս երկրներին։ Արդյունքում տեղափոխման ծախսերը հասնում են ապրանքի գնի 30 տոկոսին, ինչը երեք անգամ ավելի շատ է, քան Եվրամիությունում։

Ինչպես անել, որպեսզի մի երկրի սանիտարական եզրակացությունը կամ որակի հավաստագիրն ընդունվի մյուս երկրում։ Այդ խնդիրը ոչ ոք չի կարող միայնակ լուծել։ Դրա համար բոլոր հինգ երկրները պետք է բաց և ազատ տեղեկություններ փոխանակեն իրենց հսկիչ մարմինների աշխատանքի մասին այնքան ժամանակ, մինչև ստուգումների որակը ոչ մի կասկած չհարուցի։ Այնուհետև պետք է օպերատիվ կերպով տվյալներ փոխանակել այդ ստուգումների մասին, որպեսզի, օրինակ, Բելառուսից Կարագանդա տեղափոխվող պանրի սանիտարական ստուգման մասին իսկույն իմանան ղազախական սահմանին։ Հարցն առայժմ պատրաստի լուծումներ չունի, բայց ճանապարհի սկիզբը նախանշված է։

Եվրասիական հանձնաժողովն այստեղ էլ է առաջարկում թվային որոշում. ապրանքների ստուգումներն ընթանալու են էլեկտրոնային եղանակով. ամեն ինչ էլեկտրոնային եղանակով է հաշվվելու` մեքենայի կամ վագոնի երթևեկության ժամանակ։

Երկրորդ հետևություն` նոր տեխնոլոգիաները կարող են մաքրել շուկան կեղծ ապրանքներից։ ԵԱՏՄ երկրները խոստովանել են, որ մորթուց ապրանքների մակնշման փորձնական ծրագիրը լիովին արդարացրել է իրեն. ԵԱՏՄ երկրներում կեղծ ապրանքերը 8-12 անգամ կրճատվել են։ Ուստի, հիմա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ապրանքների հսկողության նոր լիազորություններ կստանա, որոնք ստացվում են երրորդ երկրներից։ ԵՏՀ–ն դրանց համար կառաջարկի մակնշման նոր միջոցներ։ Դրանց օգնությամբ կարելի է իմանալ ապրանքի բոլոր «գաղտնիքները»։

Մյուս ընդունված որոշումների շարքում ֆինանսական ծառայությունների միասնական շուկայի վերաբերյալ հայեցակարգն է։ Նշենք, որ առայժմ խոսքը միասնական արժույթի մասին չէ. մինչև 2025թ–ը այդ թեման չի քննարկվելու։ Չի խոսվում նույնիսկ բանկերի կանոնակարգման միասնական կանոնների մասին։ Կողմերը մշակում են միասնական կանոններ, որոնցով տրամադրվելու են վարկեր, ապահովագրական պոլիսներ, ինչպես նաև շրջանառվելու են արժեթղթեր։

ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին

Բացի դրանից, կողմերը պայմանավորվել են բնական գազի առաքումների և բաշխման միասնական կանոններ մշակել։ Սակայն այստեղ էլ խոսքն առայժմ գազի միասնական շուկայի մասին չէ։ Դրա համար հիմք կնախապատրաստեն մինչև 2025թ.–ը։ Առայժմ խոսքը միայն տեխնիկական կանոնակարգման մասին է (կալորիականության անալիզ և խողովակում գազի ճնշման ստուգում, սպառողներին առաքելու կանոններ)։

Համընդհանուր համաձայնության ֆոնին վերջում թեթև բանավեճ ծավալվեց։ Կողմերը սկսեցին քննարկել, թե ում և որքան է բաժին ընկնում մաքսատուրքերի եվրասիական «ընդհանուր կաթսայից»։ Հայաստանի և Ղրղըզստանի բաժինները նույնն են մնում` 1,22 տոկոս և 1,9 տոկոս։ Ղազախստանը ստանում է 7,11 տոկոս, Բելառուսը` 4,56 տոկոս, Ռուսաստանը` 85,32 տոկոս։ Մինսկը հայտարարեց, որ իր բաժինը փոքր է ու պահանջեց ավելացնել այն 0,3 տոկոսով։

 

ԵԱՏՄ–ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերին

Այսպես թե այնպես, Հայաստանի և Ղրղըզստանի համար ոչինչ չի փոխվի, ուստի հարցը կքննարկեն Բելառուսը, Ղազախստանը և Ռուսաստանը։ Մաքսային «կարկանդակի» հաջորդ վերաբաժանումը տեղի կունենա 2020թ.–ին։ Իհարկե, մաքսատուրքերը ԵԱՏՄ երկրների համար եկամտի գլխավոր աղբյուրը չեն, բայց վերջինն էլ չեն. Ղազախստանում դրանք կազմում են բյուջեի եկամուտների 3 տոկոսը, Ռուսաստանում և Հայաստանում` ավելի քան 4 տոկոսը, Բելառուսում` 5, Ղրղըզստանում` ավելի քան 10 տոկոսը։

Վեճը երկար չտևեց, հատկապես հյուրերի առաջ։ Չէ՞ որ երևանյան գագաթնաժողովին մասնակցում էին հյուրեր Մոլդովայից, Իրանից ու Սինգապուրից։ Իրանի հետ արտոնյալ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018թ.–ի մայիսին, վավերացվել բոլոր վեց երկրների խորհրդարաններում (ԵԱՏՄ + Իրան) և ուժի մեջ կմտնի արդեն այս հոկտեմբերին։ Իսկ Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է այսօր գագաթնաժողովի ընթացքում, և կողմերը պատրաստվում են հնարավորինս արագ վավերացնել այն։

210
թեգերը:
Ղրղզստան, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, տնտեսություն, Հայաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
Ըստ թեմայի
Փաշինյանն ու մյուսները. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը մեկնարկեց. տեսանյութ
Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից
Սինգապուրն ու ԵԱՏՄ–ն կարևոր փաստաթուղթ ստորագրեցին Երևանում. ինչ օգուտ կստանան կողմերը
«Հայփոստի» բաժանմունք

«Հայփոստը» նոր ծառայություն է գործակել. ինչպե՞ս է աշխատում «Հիբրիդ փոստը»

0
«Հիբրիդ փոստ» ծառայության օգտատերերն անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Հայփոստ» ընկերությունը պետական մի շարք մարմինների հետ համատեղ ներդրել է «Հիբրիդ փոստ ծառայություն» նոր համակարգը, որի առաջին գործարկումը եղավ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հիբրիդ փոստ» համակարգը համատեղում է նույն նամակի էլեկտրոնային և թղթային տարբերակները՝ ապահովելով հարմարավետություն, արագություն և, ամենակարևորը, ծախսերի օպտիմալացում ու ռեսուրսների խնայողություն:

Ինչպես է աշխատում նոր Հիբրիդ փոստ ծառայությունը

Նամակը էլեկտրոնային ձևաչափով ուղարկվում է «Հայփոստ», որտեղ այն տպվում և ծրարավորվում է հատուկ սարքավորումների միջոցով՝ առավելագույնս նվազեցնելով մարդկային միջամտությունը՝ օպտիմալացնելով նամակն ուղարկող պետական գերատեսչության ծախսը: Մեկ օրում սարքավորումը թողարկում է շուրջ 10 000 նամակ: Գործընթացն իրականացվում է Փոստի փոխանակման կենտրոնի հատուկ առանձնացված տեղամասում, որը հագեցած է տեսահսկման համակարգով: Ծառայությունն իրականացվում է կատարյալ գաղտնիություն ապահովմամբ:

«Հայփոստ» ընկերությունը նախատեսում է նմանատիպ տեսակավորման կենտրոններ գործարկել նաև մարզերում, ինչը թույլ կտա կոնկրետ մարզ հասցեագրված էլեկտրոնային նամակը թղթային տարբերակի վերածել հենց տվյալ մարզում՝ դարձյալ խնայելով մայրաքաղաքից մարզ թղթային նամակ առաքելու ժամանակը:

Անդրադառնալով ծառայության առավելություններին՝ «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է. «Համակարգի ներդրումը մեր ընկերության ծառայությունների թվայնացման և արդիականացման գլոբալ գործընթացի մի մասն է: Մեր գլխավոր նպատակը եղել է պետական գերատեսչությունների համար աշխատանքի ավտոմատացումն ու ֆինանսական ծախսերի օպտիմալացումը, օպերատիվության ապահովումը: Եթե նախկինում Երևան քաղաքում գործընթացը տևում էր 4-5 օր, ապա «Հիբրիդ փոստի» միջոցով այն կրճատվում է՝ դառնալով 1 օր, իսկ մարզերում՝ 7 օրվա փոխարեն կդառնա 4 օր»:

«Հիբրիդ փոստ» ծառայության օգտատերերը անվճար օնլայն ծրագրի միջոցով կարող են հետևել նամակի առաքման ընթացքին, ինչպես նաև օպերատիվ տեղեկություն ստանալ հանձնման/ անհաջող հանձնման վերաբերյալ:

0
թեգերը:
ՀայՓոստ, Հայաստան
Տաթևիկ Ռևազյան

«Մոնթեան`կերակրելուց հետո». Ռևազյանը փոքրիկի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել

1
Տաթևիկ Ռևազյանը վստահ է, որպեսզի երեխան առողջ մեծանա, պարտադիր պետք է նրան կրծքով կերակրել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դստեր`Մոնթեայի հետ նոր տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում և խոսել երեխային կրծքով կերակրելու կարևորության մասին։

Տաթևիկ Ռևազյանը նորածին դստեր լուսանկարն է հրապարակել. նա արդեն մեկ ամսական է

Նրա խոսքով`կնոջ համար կրծքով կերակրելն ամենամեծ մարտահրավերներից մեկն է, որին ոչ ոք չի նախապատրաստում։ Շատ կարևոր է, որ կնոջ ամուսինը առավել քան երբևէ հոգատար գտնվի և կնոջը չթողնի հրաժարվել կրծքով կերակրելու մտքից։

«Կրծքի կաթը երեխայի համար լավագույնն է։ Այն բացառապես միակ սնունդն է, որ անհրաժեշտ է երեխային առաջին վեց ամսվա ընթացքում։ Կրծքի կաթն օգնում է կանխարգելել հիվանդությունները և նպաստում երեխայի ուղեղի զարգացմանը»,– ընդգծել է Ռևազյանը։

Տաթևիկ Ռևազյանը պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին հայտնի դարձավ, որ ծնվել է Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` դստրիկը։ Նա լույս աշխարհ է եկել Դանիայում, որտեղ և ապրում է Ռևազյանի ընտանիքը։

1
թեգերը:
Քաղավիացիայի կոմիտե, զվարճալի տեսանյութ, երեխա, Տաթևիկ Ռևազյան
Ըստ թեմայի
Տաթևիկ Ռևազյանի փոքրիկի լույս աշխարհ գալուն հաշված օրեր են մնացել
Տաթևիկ Ռևազյանը խոստանում է հնարավորինս շուտ վերադառնալ
Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումն ուղարկվել է ոստիկանություն
Հայաստանյան օդանավերի հարցով նիստը կայացել է առցանց. մասնակցել է նաև Տաթևիկ Ռևազյանը