Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստ. Երևան

ԵԱՏՄ տարածքում փորձ է արվում տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ստեղծել

200
(Թարմացված է 20:43 01.10.2019)
Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ միջազգային համաժողովի շրջանակում ընդունված «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» հռչակագիրը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունները շարունակելու են ջանքեր գործադրել տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա ու միասնական տրանսպորտային տարածություն ստեղծելու համար։ Այսօր Երևանում ստորագրված հռչակագիրն ընթերցելիս այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Համաժողովի մասնակիցները հայտարարում են, որ դիտարկում են համակողմանի տնտեսական հարաբերությունների զարգացումը արտաքին գործընկերների և միությունների հետ` որպես ԵԱՏՄ-ի արդյունավետ գործունեության կարևոր բաղկացուցիչ մաս, և որպես ամբողջ Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժի զարգացման խթան: ԵԱՏՄ անդամ պետությունները հաստատում են, որ շարունակում են ջանքեր գործադրել կոորդինացված և համաձայնեցված տրանսպորտային քաղաքականություն վարելու ուղղությամբ, որն ուղղված է տրանսպորտային ծառայությունների միասնական շուկա և քայլ առ քայլ` միասնական տրանսպորտային տարածություն ստեղծելուն՝ մրցակցության, անվտանգության, հասանելիության և այլ համոզմունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը` մեջբերելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների ստորագրած հռչակագիրը։

Վարչապետը նշեց, որ եվրասիական տարանցիկ ներուժին նվիրված համաժողովներ այսուհետ որոշվել է անցկացնել ամեն տարի` տվյալ տարում նախագահող երկրի մայրաքաղաքում:

ԵԱՏՄ–ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերին

Այս տարի նախագահող երկիրը Հայաստանն է։ Հաջորդ տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահելու է Բելառուսը։

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի հաջորդ ընդլայնված նիստը կանցկացվի 2019թ.–ի դեկտեմբերին Սանկտ–Պետերբուրգում։

200
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)
թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները դիմավորեցին բարձրաստիճան հյուրերին. տեսանյութ
Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից
ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին
ԵԱՏՄ–ում կձևավորվի գազի միասնական շուկա. Փաշինյանը խոսել է գնի կայունացման մասին
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը. ուղիղ հեռարձակում