ԵԱՏՄ նիստ

Ճանապարհային նկար. անգամ սելֆի չսիրող առաջնորդներն են Փաշինյանի լուսանկարում

674
(Թարմացված է 19:23 01.10.2019)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ «Թումոյի» ճանապարհին անգամ հասցրել են կարևոր որոշում ընդունել։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից և համաձայնագրերի կնքումից հետո ԵԱՏՄ երկրների առաջնորդները միկրոավտոբուսով ուղևորվել են «Թումո» կենտրոն։

Ճանապարհին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի է արել և հրապարակել այն facebook–ի իր էջում։

«Ճանապարհային սելֆի:) Այս ընթացքում հասցրեցինք կարևոր որոշում կայացնել»,–նկարի տակ գրել է Փաշինյանը։

Նկարում անգամ սելֆի չսիրող նախագահներն են հայտնվել։ Վերջում նստած է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա կողքին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։ Միկրոավտոբուսում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ղրղըզստանի նախագահՍոորոնբայ Ժեենբեկովն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Փաշինյանը բացահայտել է` նախագահներից ով չի սիրում սելֆի անել, ու բացակաների կենացն են խմել

Նշենք, որ նախագահական նստավայրից հյուրերն ուղևորվել են «Թումո» կենտրոն, որտեղ նախատեսված է «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» համաժողովը։

674
թեգերը:
Լուսանկար, Հասան Ռոհանի, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ)
Ըստ թեմայի
ԵԱՏՄ–ում կձևավորվի գազի միասնական շուկա. Փաշինյանը խոսել է գնի կայունացման մասին
ԵԱՏՄ–ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Սանկտ Պետերբուրգում 2019 թվականի դեկտեմբերին
Լուկաշենկոն մեկնեց Երևանից, Փաշինյանն ու նախագահները միկրոավտոբուս նստեցին. տեսանյութ