Վլադիմիր Պուտին

ԵԱՏՄ–ն մինչև 2025թ.–ը պետք է էլեկտրաէներգիայի և գազի ընդհանուր շուկա նախապատրաստի. Պուտին

136
(Թարմացված է 18:34 01.10.2019)
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում իր ելույթի ընթացքում ՌԴ առաջնորդն անդրադարձել է ինտեգրացիոն միավորման համար կենսական կարևոր հարցերի։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է մինչև 2025թ.–ը հիմք նախապատրաստեն էլեկտրաէներգիայի և ածխաջրածինների ընդհանուր շուկայի համար։ Այդ մասին Երևանում ընթացող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը հավելեց, որ առաջիկայում պետք է ուժի մեջ մտնի ԵԱՏՄ էներգետիկ շուկա ստեղծելու վերաբերյալ համաձայնագիրը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ավարտել գազի առաքման և տեղափոխման ոլորտում օրենսդրության միասնականացումը։

Պետք է ուշադրություն դարձնել եվրասիական տարածությունում ապրանքներ տեղափոխելու և ծառայություններ տրամադրելու համար ընթացակարգերի հեշտացմանը։ Առաջնահերթությունների թվում պետք է նշել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու հայեցակարգը, որը նախատեսում է բանկային և ապահովագրական ծառայություններ տրամադրելու, արժեթղթերի հետ գործողություններ կատարելու ունիվերսալ կանոններ։

Սերբիա, Եգիպտոս, Իսրայել, Հնդկաստան. Փաշինյանը խոսել է ԵԱՏՄ ապագա ծրագրերից

Պուտինը խոսեց նաև թափուր աշխատատեղեր որոնելու ստանդարտացված համակարգ ստեղծելու հարցը։ Երբ այն սկսի գործել, ԵԱՏՄ քաղաքացիները կկարողանան տեղեկություն ստանալ միության բոլոր պետություններում թափուր տեղերի մասին։

Խոսելով միջազգային համագործակցության մասին` Պուտինը նշեց շահագրգիռ օտարեկրյա գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։ Դրա հետ կապված` նա ողջունեց ԵԱՏՄ գագաթնաժողովի հյուրերին` Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունին։

Նա նշեց, որ Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն այսօր կստորագրվի, բարենպաստ պայմաններ կստեղծի առևտուրը զարգացնելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։ Պուտինը նշեց, որ Սինգապուրը հուսալի և կայուն գործընկեր է` արագ զարգացող տնտեսությամբ և լավ վարչական կարգավորմամբ։

Բացի դրանից, հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որը ենթադրում է սակագների նվազում և նախորդ սահմանափակումների չեղարկում, որոնք խանգարում են ապրանային հոսքերին։

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները դիմավորեցին բարձրաստիճան հյուրերին. տեսանյութ

«Ընդհանրապես, միության կապերի աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է։ Համագործակցության մասին բանակցություններ են ընթանում 13 երկի և ավելի քան 20 միջազգային կազմակերպության հետ»,–ասաց Պուտինը։

Մասնավորապես, հաջող ավարտ են ունեցել Սերբիայի հետ բանակցությունները։ Բանակցություններ են ընթանում Իսրայելի և Եգիպտոսի, շուտով՝ նաև Հնդկաստանի հետ, որն ահռելի շուկայով երկիր է և աշխարհում տնտեսական զարգացման տեմպերով առաջատարներից է։

136
թեգերը:
Երևան, Շուկա, գազ, էլեկտրաէներգիա, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
Ըստ թեմայի
Սինգապուրի փորձագետները կներգրավվեն Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է 15 հարց. Փաշինյանը բացում է փակագիծը
Երևանում մեկնարկում է ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. ինչ կարևոր հարցեր կան
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը. ուղիղ հեռարձակում
Գրիգոր Արեշյան

Կորոնավիրուսից մահացել է հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանը

4
(Թարմացված է 15:30 03.08.2020)
Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում` Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Երևանում մահացել է Հայաստանի ամենահայտնի հնագետներից մեկը` Գրիգոր Արեշյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։ 71–ամյա Արեշյանի մահվան պատճառը կորոնավիրուսն է եղել։

Արեշյանը ծնվել է գիտնականների ընտանիքում։ 1991-92 թվականներին հրավիրվել է պետական ծառայության, եղել է Հայաստանի պետնախարար (այս պաշտոնը գոյություն է ունեցել մինչև 1995 թվականը)։

Ավելի ուշ մեկնել է ԱՄՆ, որտեղ դասավանդել է Չիկագոյի և Լոս Անջելեսի (UCLA) համալսարաններում ։ Արեշյանը գլխավորել է հնագիտական տարբեր պեղումներ, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրի պեղումները, որոնց ժամանակ հայտնաբերվեց արդեն աշխարհին հայտնի 5500-ամյա ոտնամանը։

«Հիմա երկար խոսել չեմ կարող, դժվար է առանց հուզմունքի հիշել։ Շուտով մենք մահախոսական կկազմենք, որում կրկին կպատմենք այդ մարդու ձեռքբերումների մասին։ Նա Երևանի պետական համալսարանի հնագիտական հետազոտությունների լաբորատորիայի հիմնադիրներից էր, պեղումներ է կատարել Արենիում և մի շարք այլ վայրերում, որոնք վերաբերում են մեր հնագույն պատմությանը: Բացի այդ, նա գիտեր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, աշխատանքներ էր հրատարակում աշխարհի առաջատար հնագիտական պարբերականներում։ Նրա սկսած նախագծերից շատերը դեռ պետք է ավարտին հասցվեն»,– ասաց Ավետիսյանը։

Նշենք, որ Գրիգոր Արեշյանի պապը՝ Գրիգոր Արեշյանը, Խորհրդային Հայաստանում հիմնադրել է Հայաստանի առաջին մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը, ապա դրան կից մանկաբարձական դպրոցը (1920), որտեղ մանկաբարձություն և գինեկոլոգիա է դասավանդել։ Նրա անունով է կոչվել Երևանի 1-ին հիվանդանոցի մանկաբարձական կլինիկան։

4
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայտնի են կորոնավիրուսով վարակվելու 5 հիմնական աղբյուրները
Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
Եվս 8 մահ Հայաստանում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 57 տարեկան էր
Город Алаверди, Лори

Չստացված գողություն Ալավերդիում․ դիմակավորված ու զինված հարձակվել են զարդերի խանութի վրա

14
(Թարմացված է 15:01 03.08.2020)
Զինված անձինք հարձակվել են վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, բայց այդպես էլ չեն կարողացել խանութից գողություն անել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Դիմակավորված և զինված երկու անձ փորձել են թալանել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Մանկիկ» ոսկե զարդերի խանութը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 1-ին, առավոտյան 09:00-ի սահմաններում։ Երկու հոգի մտել են խանութ, հարձակվել վաճառողուհու վրա, կապել նրա բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ, նրա կյանքի համար վտանգավոր սպառնալիքներ տալով, պահանջել և վերցրել են խանութի չհրկիզվող պահարանի բանալիները: Սակայն նրանք ո՛չ բանալիներով, ոչ էլ դեպի չհրկիզվող պահարանն ուղղված կրակոցներով չեն կարողացել բացել այն և փախել են։

Ըստ ՔԿ տեղեկությունների՝ այնտեղ կային շուրջ 10 մլն դրամ արժողությամբ զարդեր։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ապօրինի զենք կրելը):

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Համաձայն shamshyan.com կայքի տեղեկությունների՝ խանութը պատկանում է ոստիկանության նախկին աշխատակից Գարեգին Հախինյանին։

Ձեռնարկվում են գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

14
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, ավազակային հարձակում, դիմակ, խանութ, Ոսկի, Ալավերդի, գողություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ
Ավազակային հարձակում է կատարվել Երևանի հանրախանութներից մեկում. տեսանյութ
Ավազակային հարձակում Լոռու մարզում. թալանել են 75–ամյա կնոջը