Բաղրամյան 26

Վրացի լրագրողը, արարողակարգը խախտելով, փորձել է Պուտինից պատասխան ստանալ. տեսանյութ

1786
(Թարմացված է 15:12 01.10.2019)
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողն ամեն գնով փորձել է ստանալ ՌԴ նախագահի պատասխանը։ Միջամտել են անվտանգության աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահի նստավայրում անցկացվող ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից առաջ, երբ բարձրաստիճան հյուրերը արարողակարգի լուսանկարահանումներից հետո ներս էին մտնում, Բաղրամյան 26-ում հավաքված լրագրողներից մեկը փորձեց հարցեր տալ ՌԴ նախագահին։

Դատելով միկրոֆոնից` դա վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի լրագրողն էր։ Նա Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Դուք ե՞րբ կսկսեք իրագործել 2008թ.–ին ստանձնած պարտավորությունները։ Ե՞րբ զորքերը դուրս կբերվեն Վրաստանի օկուպացված տարածքներից»,– հեռացող Պուտինի հետևից բղավեց լրագրողը։

ՌԴ նախագահը հանգիստ տոնով պատասխանեց. «Մենք միշտ կատարում ենք մեր խոստումները»։ Բայց լրագրողը հազիվ թե լսեց ՌԴ նախագահի պատասխանը, քանի որ այդ պահին անվտանգության աշխատակիցները նրան հեռացրն հյուրերի համար նախատեսված հատվածից` հորդորելով չխախտել արարողակարգը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը` նեղ և ընդլայնված կազմով։ Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ–Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։

Պուտինը ժամանեց Երևան

Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

1786
թեգերը:
«Ռուսթավի–2», Վրաստանի Հանրապետություն, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Լրագրող, Վլադիմիր Պուտին
Ըստ թեմայի
Սարգսյանը հյուրընկալել է Ռոհանիին. Իրան-Հայաստան հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն
Փաշինյանն ու Ռոհանին պայմանավորվել են. սառեցված նախագծերը կյանքի կկոչվեն
Ռուսաստանի և Իրանի նախագահները Երևանում կքննարկեն «միջուկային գործարքը»