00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը հյուրընկալել է Ռոհանիին. Իրան-Հայաստան հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն

© Photo / official site of the President of RAВстреча президентов Армении и Ирана Армена Саркисяна и Хасана Роухани (30 сентября 2019). Еревaн
Встреча президентов Армении и Ирана Армена Саркисяна и Хасана Роухани (30 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ մեկ ամիս անց Իրանն արդեն գործնականորեն կմտնի ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլ, և համագործակցությունը կարող է առավել ամրապնդել առևտրատնտեսական հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ Նա Հայաստան է ժամանել հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

«Եթե մարդիկ աշխարհում փնտրում են բարեկամական, եղբայրական հարաբերությունների օրինակներ, մեր ժողովուրդների պատմությունը դրա լավ օրինակ է»,- ողջունելով պաշտոնակցին՝ ասել է նախագահ Սարգսյանը:

© Photo / official site of the President of RAԻրանի և Հայաստանի նախագահները
Սարգսյանը հյուրընկալել է Ռոհանիին. Իրան-Հայաստան հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն  - Sputnik Արմենիա
Իրանի և Հայաստանի նախագահները

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ևս նշել է, որ մեր երկու երկրների միջև դարերից եկող շատ սերտ ու մտերիմ հարաբերություններ են ձևավորվել:

«Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանն այսօր նախագահում է մի շատ կարևոր միջոցառում, և ես էլ այդ միջոցառման հյուրն եմ»,- ասել է նա:

Նախագահների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը։

«Իրան-Հայաստան հարաբերությունները շատ ավելի մեծ ներուժ ունեն, քան կարողանում ենք իրացնել»,- ողջունելով բարձրաստիճան պատվիրակությանը՝ նշել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՀ նախագահի աշխատակազմը պատրաստ է իր ներդրումն ունենալ երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում:

Նախագահ Ռոհանին իր խոսքում նշել է, որ մոտ մեկ ամսից Իրանը գործնականորեն կթևակոխի ԵԱՏՄ-ի հետ հարաբերություններ ստեղծելու փուլը։ Նա հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցությանը, այլև Հայաստանի հետ հարաբերություններն ավելի սերտացնելուն։

© Photo / official site of the President of RAՍարգսյանը հյուրընկալել է Ռոհանիին
Սարգսյանը հյուրընկալել է Ռոհանիին. Իրան-Հայաստան հարաբերությունները շատ մեծ ներուժ ունեն  - Sputnik Արմենիա
Սարգսյանը հյուրընկալել է Ռոհանիին

Նախագահները երկու երկրներին վերաբերող տարբեր օրակարգային հարցեր են քննարկել։ Նրանք ընդգծել են, որ ազատ վիզային ռեժիմը նպաստել է երկկողմ հարաբերությունների և զբոսաշրջության զարգացմանը։ Առևտրատնտեսական կապերի զարգացման գործում նախագահները կարևոր են համարել ազատ տնտեսական գոտիների արդյունավետ աշխատանքը։ ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստան-Իրան ավտոճանապարհը ժամանակակից դարձնելով՝ էականորեն կավելանան նաև տրանսպորտային փոխադրումները։

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև էներգետիկայի ոլորտում համագործակցությունն ընդլայնելուն՝ հաշվի առնելով, որ մեր երկիրն ունի էկոլոգիապես մաքուր էներգետիկայի մեծ ներուժ։

Լրահոս
0