Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանեց Հայաստան

Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանեց Հայաստան

84
(Թարմացված է 17:34 30.09.2019)
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները նիստ են անցկացնելու Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քիչ առաջ ժամանեց Երևան` Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար։ Լուկաշենկոյին դիմավորեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Վաղը Հայաստան կժամանի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա նեղ և ընդլայնված կազմերով, իսկ նիստի օրակարգը ներառում է մոտ 15 հարց։

Նիստին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրվել է 2014թ–ի մայիսի 29–ին և ուժի մեջ է մտել 2015թ–ի հունվարի 1–ին։ Միության անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։

ԵԱՏՄ–ն ու Հայաստանը Սինգապուրի հետ ազատ առևտուր կանեն. նախարարը մանրամասներ ներկայացրեց

84
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո, Հայաստան
թեմա:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Երևանում (33)
Ըստ թեմայի
«Հայաստանը ԵԱՏՄ-ում Սինգապուրի կարևոր գործընկերն է». Լի Սյեն Լու
Ինչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներմուծելիս
Հայաստանը կարող է կապել ԵԱՏՄ–ն Մետաքսի ճանապարհի ու Արևելյան գործընկերության ուղիների հետ