Արմեն Սարգսյան

Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին

12
(Թարմացված է 12:48 30.09.2019)
ՀՀ նախագահն իր ուղերձում նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների և քաղաքական երկխոսության հետևողական զարգացումը ու փոխշահավետ համագործակցությունը տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը Ձեր առաջադրած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության ծրագրերին ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ»,– նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը համոզված է, որ համատեղ ջանքերի շնորհիվ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը տարբեր բնագավառներում կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների։

Չինաստան մեկնելու հրաշալի հնարավորություն. պետք է պատասխանել ընդամենը 30 հարցի

12
թեգերը:
Արմեն Սարգսյան, Չինաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը ցնցված է. ինչ են հյուրասիրել վարչապետին և նրա կնոջը Չինաստանում
Ինչո՞վ է կարևոր Հայաստանը Չինաստանի համար և հակառակը. փորձագետի դիտարկումը
Հայկական ապրանքն ավելի հեշտ Չինաստան կհասնի. նախարար