00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ ոլորտներում կհամագործակցեն Հայաստանը և Սինգապուրը. քննարկել են Սարգսյանը և Լի Սյեն Լուն

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян принял премьер-министра Сингапура Ли Сянлуна
Президент Армен Саркисян принял премьер-министра Сингапура Ли Сянлуна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները կարող են հատկապես արդյունավետ աշխատել մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության ոլորտներում:

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Լի Սյեն Լունի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը:

© Photo / official site of the President of RAԱրմեն Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը
Որ ոլորտներում կհամագործակցեն Հայաստանը և Սինգապուրը. քննարկել են Սարգսյանը և Լի Սյեն Լուն - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և նրա գլխավորած պատվիրակությանը

«Շատ ուրախ եմ, որ Սինգապուրի և Հայաստանի հարաբերություններն առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ: Ինձ համար խորհրդանշանական է, որ այստեղ լինելու ընթացքում Դուք հանդիպելու եք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Իրանի ղեկավարների հետ: Հուսանք, որ ապագայում Հայաստանը կօգտագործեք որպես դարպաս դեպի Եվրասիա: Ակնկալում եմ կրկին տեսնել Ձեզ այստեղ ավելի երկար ժամանակով, երբ ես և իմ գործընկերները, կառավարությունը հնարավորություն կունենանք Ձեզ ավելի շատ ցույց տալ Հայաստանն ու հայերին», –ողջույնի իր խոսքում ասել է նախագահ Սարգսյանը:

Премьер-министр Армении Никол Пашинян и премьер Сингапура Ли Сянлун - Sputnik Արմենիա
«Հայաստանը ԵԱՏՄ-ում Սինգապուրի կարևոր գործընկերն է». Լի Սյեն Լու

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սինգապուրի վարչապետը նշել է, որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ կան շատ մարտահրավերներ՝ կապված անորոշությունների հետ: «Սակայն միևնույն ժամանակ անկանխատեսելի իրավիճակներում փոքր երկրներն ունեն առավելություններ, քանի որ կարողանում են շատ ավելի արագ հարմարվել, ավելի արագ նոր ուղղություն ընտրել, քան մեծ երկրները: Ժամանակն է, որ մենք կարողանանք օգուտներ քաղել միմյանց հետ երկխոսելուց, ինչպես նաև միասին աշխատելու հնարավորությունից՝ համագործակցելով տնտեսության ոլորտում, զբոսաշրջության, գիտական ու հետազոտական ծրագրերի շրջանակում: Հուսով եմ՝ կկարողանանք Հայաստանի հետ անել ավելին՝ ունենալով փոխայցելություններ Սինգապուրից Հայաստան և հակառակը»,–ասել է Լի Սյեն Լուն:

Իր հերթին նախագահ Սարգսյանը հավելել է, որ անկախ նրանից՝ մեծ ես, թե փոքր, 21-րդ դարի մարտահրավերները կապված են լինելու այն փաստի հետ, թե ինչպես ես կառավարում հսկայական տեղեկությունը, որքան արդյունավետ ես: «Ինչ-որ առումով ես կանխազգացում ունեմ, որ մենք մեծ պատմական ժամանակաշրջանի սկզբում ենք»,- նշել է Հայաստանի նախագահը։

Լի Սյեն Լուն խոսեց Սինգապուրում հայերի դերի մասին

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները կարող են հատկապես արդյունավետ աշխատել մաթեմատիկական մոդելավորման, արհեստական բանականության ոլորտներում: Իսկ, ընդհանուր առմամբ, կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցության համար հեռանկարային կարող են լինել նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, բանկային համակարգը։ Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների գործարար համայնքների շփումների ակտիվացումը:

Նշենք, որ Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանել պաշտոնական այցով ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հրավերով: Հոկտեմբերի 1-ին Լի Սյեն Լուն  կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, որի ընթացքում կստորագրվի ԵԱՏՄ - Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը:

Լրահոս
0