Զոհրաբ Մնացականյան. արխիվային լուսանկար

Զոհրաբ Մնացականյանը ներկա է լինելու Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը

40
(Թարմացված է 21:48 28.09.2019)
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստին, հաղորդում է ԱԳՆ-ի Facebook-յան պաշտոնական էջը:

«Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ժակ Շիրակի հոգեհանգստի արարողությանը, որը կանցկացվի Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26–ին, կյանքի 87–րդ տարում։

Երիտասարդ տարիքում Ժակ Շիրակը տարված է եղել կոմունիստական գաղափարներով, տարածել «Յումանիտե» թերթը: 1962 թվականին զբաղեցրել է իր առաջին քաղաքական պաշտոնը՝ Սան-Ֆերեոլի մունիցիպալ խորհրդական, այնուհետև դարձել է գյուղատնտեսության նախարար, իսկ նախագահ Ժիսկար դ'Էստենի օրոք՝ Ֆրանսիայի վարչապետ: 1988 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և պարտվել Միտերանին: Իսկ 1995 թվականի ընտրություններում նրա մասնակցությունը հաջողությամբ է պսակվել:

Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրասիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Նրա գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների:

2006թ.–ի սեպտեմբերի 29–ին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պետական այցով Ժակ Շիրակը` տիկնոջ հետ, ժամանել է Հայաստան։

«Հայաստան գնալը հասարակ բան չէ», - պետական այցով Հայաստան մեկնելու նախօրեին «Nouvelles d’Armenie» ամսագրի հարցազրույցում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը:

«Դա նշանակում է գնալ մի վայր, որը, անկասկած, աշխարհի ծագման ակունքներում է եղել: Դա նշանակում է հանդիպում հնդեվրոպական առաջին և մեծագույն քաղաքակրթություններից մեկի հետ, վերջապես` հանդիպում դարեր շարունակ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի հետ, որը, ինչպես ֆրանսիացիները լավ գիտեն, դյուրին ճակատագիր չի ունեցել»:

Մոտ 500 հազար ֆրանսահայերը, Շիրակի խոսքերով, Ֆրանսիայի Հանրապետության արժանի զավակներն են:

40
թեգերը:
Հայաստան, Ֆրանսիա, Ժակ Շիրակ, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
Ըստ թեմայի
Մի լուսանկարի պատմություն. ինչո՞ւ Ժակ Շիրակը հայկական լավաշը ձեռքն առնելիս բացականչեց
Հայաստանի մտահոգությունները լսելի են. ԱԳՆ խոսնակը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Ոչ արդյունավետ աշխատանք, թե մեկ լուսանկարի պատմություն. Բաղդասարյանն ԱԳՆ–ի հետ համաձայն չէ