Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Տոնոյանը

Նիկոլ Փաշինյանը գնացել է զորավարժությունների ընթացքին հետևելու. տեսանյութ

156
(Թարմացված է 09:46 28.09.2019)
Տեսանյութում երևում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել ՀՀ–ում անցկացվող զորավարժությունների ընթացքին։ Նա այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Եկել եմ զորավարժությունների ընթացքին հետևելու»,– գրել է նա:

Փաշինյանին ուղեկցում են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Տեսանյութում երևում է, որ երբ Փաշինյանն իջնում է ուղղաթիռից, նրան դիմավորողների թվում են նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Մինչ տեղ հասնելը Փաշինյանը լուսանկարվել է նաև ուղղաթիռում և լուսանկարները հրապարակել Instagarm–ում։

Посмотреть эту публикацию в Instagram

Գնում եմ զորավարժությունների ընթացքին հետեւելու:

Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)

Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ից Հայաստանում պայմանական ռազմական դրություն է հայտարարվել, և լայնածավալ զորավարժություններ են անցկացվում, որոնք տևելու են մինչև հոկտեմբերի 5-ը։

ՀՀ պաշպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նման մասշտաբի զորահավաք Հայաստանում երբևէ չի անցկացվել, բայց թվակազմի առումով այն լինելու է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների սահմանում։

Զորահավաքին ներգրավվել են նաև պահեստազորայինները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ՀՀ քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ու ծանուցման դեպքում ներկայանալ զորահավաքի։

156
թեգերը:
Զորավարժություններ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են
Հակառակորդի նախահարձակ գործողությունը չեզոքացված է. զորավարժությունները շարունակվում են
«Փորձում էին սահմանը հատել, ոչնչացվեցին». հակաահաբեկչական զորավարժություններ. տեսանյութ