Զորավորժություններ

Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն

21
(Թարմացված է 17:57 27.09.2019)
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում և դաշտային հոսպիտալում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ վարժանքներ են անցկացնում ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այցը հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժությունների շրջանակում է։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է գումարտակային զորավարժության ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում և դաշտային հոսպիտալում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների մանրամասները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:

Դավիթ Տոնոյանը եղել է նաև ԶՈՒ ինժեներական զորամասերից մեկում, հանդիպել զինված ուժերը համալրած պահեստազորայինների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է վարժանքներին ներգրավված անձնակազմի տրամադրությամբ, մարտավարամասնագիտական պատրաստությամբ, ծանոթացել կեցության պայմաններին, մատուցվող սննդի որակին և պատասխանել պահեստազորայիններին հետաքրքրող հարցերին:

Հոլիվուդը հանգստանում է. «Բաղրամյան» զորավարժարանում հակաահաբեկչական զորավարժություններ են

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին զորավարժությանն ակտիվ մասնակցության համար, բարձր գնահատել անհրաժեշտության դեպքում զինված ուժերի շարքերը համալրելու և հայրենիքի պաշտպանության գործում ներդրում ունենալու նրանց պատրաստակամությունը:

21
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Զորավարժություններ, զորավարժարան, զորամաս, Դավիթ Տոնոյան
Ըստ թեմայի
Ադրբեջանում զորավարժությունների թիվը չի կարող չմտահոգել Հայաստանին. Լեոնիդ Ներսիսյան
Հայաստանում կանցկացվի լայնածավալ ռազմավարական զորավարժություն
«Հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը». զորավարժությունները մեկնարկել են