Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են». Փաշինյանը կրկին թվեր է ներկայացրել

109
(Թարմացված է 10:11 27.09.2019)
Վարչապետը նշել է, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում, և որ ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. 2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2019 թվականի տարեկան ցուցանիշները՝ օգոստոսի արդյունքներով:

«Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս»,–գրել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հավելել է, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում և որ ընդհանուր առմամբ, Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի»,–եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետը հաճախ է Facebook–ի իր էջում տվյալներ ներկայացնում Հայաստանի տնտեսության վերաբերյալ` հավատացնելով, որ ամեն ինչ դեպի լավն է գնում։

«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երեկ է վերադարձել ԱՄՆից, որ մեկնել էր սեպտեմբերի 21-ին։ Լոս Անջելեսում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել քաղաքապետի, տեղի հայ համայնքի և հայկական կազմակերպությունների և կուսակցությունների հետ, ապա մեկնել Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին:

109
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (863)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի կազմակերպած ընդունելությանը
«ՀՀ–ն պատրաստ է օգնել Ռուսաստանին և Ուկրաինային կարգավորել հարաբերությունները». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Իլհամ Ալիևին
«Երբ Փաշինյանը վերադառնա, կքննարկենք». Գարեգին Բ–ն` եկեղեցականներին «ծնկի բերելու» մասին
Ինչ լուր է լսել Փաշինյանը ԱՄՆ-ից վերադառնալուց անմիջապես հետո. վարչապետի գրառումը