Համկենտրոնացման ճամբար

Զինվոր Պարգև Սուլթանյան. «սպանվել է», ապա գերության մեջ հայտնվել ու անհետացե՞լ

456
(Թարմացված է 21:33 26.09.2019)
«Անվան վերադարձը» միջազգային նախագիծը բացահայտում է Հայրենական մեծ պատերազմի այն անունները, որոնք հայտարարվել են անհետ կորած։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովին դիմում են աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում`Հայաստանից, հուսալով` գուցե, երջանիկ պատահականությամբ մի օր գտնեն իրենց հարազատին։

Երբ օգոստոսին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ տեսակամուրջ` «Անվան վերադարձ» միջազգային նախագծի ղեկավար Գրիգորի Սկվորցովի մասնակցությամբ, դրանից հետո խմբագրություն են գալիս մարդիկ, որոնք հույս ունեն տեղեկություն ստանալ իրենց ազգականների մասին։

Սկվորցովն այդ ժամանակ պատմեց հայաստանցի ավելի քան 700 զինվորների ճակատագրերի մասին, որոնք չեն վերադարձել գերմանական համակենտրոնացման ճամբարներից, պատմեց նրանց գերի ընկնելու հանգամանքների և Արևելյան Եվրոպայի երկրներում նրանց հուղարկավորման վայրերի մասին։ Հայաստանից բանակ զորակոչված անձանց ցուցակում ավելի քան 700 մարդ կա` հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, հրեաներ, եզդիներ... Նրանք բոլորը գերի են ընկել տարբեր հանգամանքներում, և ընդհանուր առմամբ, նրանց նույն ճակատագիրն էր սպասվում։ Սկվորցովի ներկայացրած փաստաթղթերը հիմնականում Գերմանիայի, Ռումինիայի և Լիտվայի ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների հաշվառման քարտերն են։

Այդ մարդկանց ընտանիքներին ժամանակին հայտնել են, որ իրենց հարազատներն անհետ կորել են. նրանք այդ համոզմունքով էլ ապրել են։ «Անվան վերադարձը» նախաձեռնության նպատակը պատմական անարդարությունը ու այն անունները վերադարձնելն է, որոնք փորձել են ջնջել։

Բայց պատահել է, որ անհետ կորած համարվող մարդուն տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ անց ինչ-որ մեկը պատահմամբ հանդիպել է հեռավոր երկրներում։ Կամ նա ինքն է հայտնվել. այդպես մարդկանց մոտ կասկածներ են առաջացել։

Ահա հիմա էլ ի հայտ է եկել Պարգև Սուլթանյան անունով զինվորի աներևակայելիորեն խճճված, գրեթե դետեկտիվ պատմությունը. Sputnik Արմենիա էր եկել նրա թոռը` փաստաթղթերով, որոնք այդ տարիներին են հավաքվել։ Պետք է ասել, որ ընտանիքը համառորեն փնտրել է Պարգև Սուլթանյանին թե՛ գերմանական, թե՛ խորհրդային ու ռուսական արխիվներում։

Документы советских военнопленных в немецких концлагерях
© Photo : Scan
Անհետ կորածների փաստաթղթերը

Պարգև Սուլթանյանը բանակ է զորակոչվել 1941թ.–ի հունիսի 23–ին Հայկական ԽՍՀ Ախուրյանի շրջկոմից։ Ազգականները վերջին անգամ նրա մասին տեղեկություններ ստացել են 1942թ–ին, որից հետո զինվորից լուր չեն ունեցել։ Հետո ԽՍՀՄ պաշտպանության նախարարության արխիվից թուղթ է ստացվել, որի համաձայն կարմիրբանակային Պարգև Սուլթանյանը սպանվել է 1942թ.–ի դեկտեմբերի 17–ին Մոզդոկի մոտ։

Ամենայն հավանականությամբ, Սուլթանյանը մասնակցել է Մոզդոկ–Մալգոբեկի պաշտպանական գործողությանը. երկու կողմերի կորուստները ծանր են եղել, և, ինչպես պնդել են նրանք, ում բախտ է վիճակվել ողջ մնալ, այնտեղ չհայտնվելը մեծ բախտավորություն է համարվել։

Պարգևին մահացած են ճանաչել, հարազատները նույնիսկ հաշտվել են այդ մտքի հետ, բայց 1953 կամ 54թ.–ին` Ստալինի մահից հետո, պատերազմից վերադարձած համագյուղացին պատմել է, որ Գերմանիայում ֆիլտրացիոն ճամբարից նրան ուղարկել են հարկադրական աշխատանքների Հոխենլիմբուրգ քաղաքի Göcke und Sohn գործարանում։

Գերմանական արխիվներին դիմելը կարևորագույն տեղեկություն է բացահայտել. պատասխանում ասվում է, որ Պարգև Սուլթանյանը` «132542 համարի կալանավորը վարձվել է Göcke und Sohn ընկերության գործարանում մինչև 1945թ.–ի մարտ աշխատելու համար»։ Սա հաստատել է համագյուղացու խոսքերը, որի ասածին առանց այդ փաստաթղթի էլ ոչ ոք չէր կասկածում. ինչո՞ւ պետք է ստեր։ Իսկ այն, որ նա այդ տեղեկությունը չի հայտնել ավելի քան 8 տարի, բացատրվում է նրանով, որ գերության միջով անցած մարդու մեջ շատ խորն է նստած վախը...

Եվ ահա 1945թ.–ի մարտից Պարգև Սուլթանյանի հետքերը վերջնականապես կորում են։ Թե՛ գերմանական, թե՛ խորհրդային արխիվները ոչ մի տեղեկություն չեն ունենում։ Քանի որ Հագենը եղել էր բռնազավթման արևմտյան գոտում, հավանական է, որ Սուլթանյանը մնացել է արևմտյան երկրներից մեկում։ Ընտանիքը վերջերս փորձել է որոնել նրան Ամերիկայում, դեսպանատանը խորհուրդ են տվել իրավաբան վարձել. Սուլթանյանները հրաժարվել են այդ մտքից` իմանալով նման ծառայության նախնական արժեքը` առանց հաջողության նվազագույն երաշխիքի։

Գտնել լեյտենանտ Պարսեղովին. զինվորական ճակատագրերի որոնումները շարունակվում են

Չի կարելի բացառել, որ Սուլթանյանին ինչ-որ կերպ հաջողվել է հասնել յուրայիններին, իսկ հետո կրկնել հազարավոր նախկին ռազմագերիների ճակատագիրը` ճամբարներ։ Շփոթեցնում է այն, որ 1945թ.–ի մարտից հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չկա, միգուցե այդ թղթերը դեռ չեն գտել։

Իհարկե, բաց է մնում 1942-1944թթ. ժամանակահատվածը. 2006թ.–ին Կարմիր խաչի տրամադրված տեղեկանքում ասվում է, որ 1944թ.–ի ամռանից նա գնացել է գործարան։

Գլխավորն այն է, որ 1945թ.–ի գարնանը Պարգև Սուլթանյանը ողջ է եղել։ Ուզում ենք հուսալ, որ կգտնվեն մարդու հետքերը. չէ՞ որ այնպես չի լինում, որ այս մոլորակում մարդը լրիվ անհետ անհետանա։

456
թեգերը:
Գերմանիա, անհետ կորած, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ
Ըստ թեմայի
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերի բացառիկ կադրերը
Հայրենական մեծ պատերազմի 30 վետերան պետության հաշվին առողջարան կգնա
Артиллеристы ЮВО в проведут стрельбы РСЗО Град горах Армении

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

0
Արծրուն Հովհաննիսյանը թվարկեց զենքի տեսակները, որոնք կիրառել է Ադրբեջանը վերջին օրերին:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Ադրբեջանական զինուժը Տավուշի ուղղությամբ կիրառել է «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` այս մասին Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ընթացող առաջին բրիֆինգի ժամանակ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տանկերն ամենածանր սպառազինությունը չեն, որը կիրառվել է Ադրբեջանի կողմից։ Եթե օգտագործվել են հաուբիցներ, «Գրադ», ապա տանկը կիրառված ամենամեծ սպառազինությունը չէ։ Այո՛, «Գրադը» կիրառվել է»,-ասաց Հովհաննիսյանը։

0
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Կարմիր խաչը պաշտոնական գործընթաց է սկսել Ադրբեջանում գտնվող հայի գործով. օմբուդսման

25
(Թարմացված է 00:05 15.07.2020)
Արման Թաթոյանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ, որպեսզի տուն վերադառնան անհետ կորած 2 ՀՀ քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ այսօր քննարկել է ՀՀ երկու քաղաքացիների հարցը, որոնցից մեկը գնացել է արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել, իսկ մյուսը գտնվում է Ադրբեջանում անազատության մեջ։

Անհետացած քաղաքացիներից մեկը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանն է, մյուսը՝ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը, որն Ադրբեջանում անազատության մեջ է։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է Նարեկ Սարդարյանի ընտանիքի անդամների հետ։ Նրանք մեզ տեղեկացրել են, որ հուլիսի 8-ին առավոտյան ժամը 10։00-ից հետո Նարեկը գնացել է Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտ գտնվող արոտավայր անասունների հետևից և չի վերադարձել: Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ երիտասարդը պատահմամբ հատել է հայ-ադրբեջանական սահմանը»,- Facebook–ի իր էջում գրել է Թաթոյանը:

ՀՀ ԱԳՆ– ն հետաքրքրվում է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի ճակատագրով

Օմբուդսմանի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարն իրեն այսօր տեղեկացրել է, որ Նարեկ Սարդարյանի գործով Կարմիր խաչը սկսել է պաշտոնական գործընթաց Հայաստանի քաղաքացու գտնվելու վայրը պարզելու համար ու այդ նպատակով հարցում են արել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցչությանը։

«Կարեն Ղազարյանի վերաբերյալ մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կփոխանցի Կարենի ծնողներին»,-նշել է Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չի կարող, սակայն կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հետ։

Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին տեսակցելու հարցերն են քննարկվել Կարմիր Խաչի հետ

25
թեգերը:
Կարմիր խաչ, Ադրբեջան, Կարեն Ղազարյան, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան
Ըստ թեմայի
Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հարցը
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանի հայրն այցելել է ադրբեջանցի սահմանախախտին
Տոնոյանը Բաքվում գտնվող Կարեն Ղազարյանի թեմայով քննարկում է ունեցել Կարմիր Խաչի հետ