ԱԱԾ

ԱԱԾ–ն կոռուպցիոն բնույթի հանցագործության նոր դեպք է բացահայտել

247
(Թարմացված է 17:02 26.09.2019)
Բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի բուժվիճակագիրը ՀՀ քաղաքացուց կաշառք է պահանջել հաշմանդամության կարգի երկարացման համար։ Գումարը ստանալուց անմիջապես հետո բռնվել է։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության սպասարկման ոլորտում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության կատարման դեպք: Այս մասին նշված է ԱԱԾ–ի տարածած հայտարարության մեջ։

Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի բուժվիճակագիրը, հաշմանդամության կարգի երկարացման համար դիմած ՀՀ քաղաքացուց համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կաշառքի դիմաց հիշյալ գործընթացը կազմակերպելու խոստմամբ, ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, պահանջել ու ստացել է գումար, որից հետո անմիջապես բռնվել է։

Բացահայտված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թ. սեպտեմբերի 25-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։

ԱԱԾ պաշտոնյաները գումար են շորթել Հնդկաստանի քաղաքացուց

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ հնարավոր կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց բացահայտելու, պատասխանատվության կանչելու և վերջիններիս գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ:

Առաջիկա բացահայտումների մեջ կարող են լինել իշխանության վստահությունը վայելող անուններ

247
թեգերը:
հանցագործություն, կոռուպցիա, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ նոր բացահայտումը. պետական պաշտոնյաներ են ձերբակալվել. տեսանյութ
ԱԱԾ–ն բացահայտել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմբերի. կան ձերբակալվածներ
Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը