«Դիլիջան» ազգային պարկի բնակիչները

Արջը վերադարձել է, եղջերուն կգա, իսկ վարազը վերացել է. ամենավտանգավորը մարդն է. տեսանյութ

898
(Թարմացված է 22:43 26.09.2019)
Բուծման նպատակով Դիլիջանի անտառ տեղափոխված ազնվացեղ եղջերուներն արդեն իրենց զգում են ինչպես տանը: Իսկ երկու տարի անց մշտական բնակություն կհաստատեն վայրի բնության մեջ:

Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում այսօր հնարավոր է տեսնել ոչ միայն գայլերի, աղվեսների ու շնագայլերի, այլև արջերի: Այս մասին Sputnik Արմենիային պատմեց պարկի ամբողջ տարածքում հսկողություն իրականացնող «Բնապահպանի տուն» ՀԿ նախագահ Գոռ Հովհաննիսյանը:

Породистый кавказский олень в Национальном парке Дилижан
© Sputnik / Asatur Yesayants
«Դիլիջան» ազգային պարկի բնակիչները

«Մեր ունեցած կաթնասուն կենդանիների տեղաբաշխման քարտեզը պարբերաբար թարմացնում ենք, քանի որ մերթ ընդ մերթ տարբեր տեղերում կենդանիների ոտնահետքեր ենք տեսնում: Ֆիքսում ենք, օրինակ, այստեղ արդեն արջ է ապրում, այդ արջը տեղափոխվել է ուրիշ տեղից, այստեղ գայլ ենք պարբերաբար տեսել, գայլերի ոհմակ է ապրում և այլն»,- ասաց Հովհաննիսյանը:

Միակ կենդանին, որ քարտեզի վրա ներկա պահին նշված չէ, վայրի խոզն է: Տարիներ առաջ Հայաստանում խոզի ժանտախտի տարածման հետևանքով այս կենդանու ամբողջ գլխաքանակը Դիլիջանում վերացել է:

Դիլիջանում գտնված արջի քոթոթը հնարավոր է` բաց թողնվի վայրի բնություն

Փոխարենը, սակայն, 2021թ.-ից Դիլիջանի անտառում կհայտնվի մեկ այլ էնդեմիկ կենդանի, որը նույնպես վերացել էր, բայց ոչ թե հիվանդության, այլ անխնա որսի պատճառով:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը հիշում է, որ մինչև 90-ականները ազնվացեղ եղջերուների գլխաքանակը Դիլիջանի անտառում 1000-ների էր հասնում:

Породистый кавказский олень в Национальном парке Дилижан
© Sputnik / Asatur Yesayants
«Դիլիջան» ազգային պարկի բնակիչները

«Շատ է եղել, շատ-շատ, կարելի է ասել` հազարավոր եղջերուներ են եղել այստեղ: Ամեն քայլի հանդիպում էին` 10-ով, 20-ով, 50-ով: Բայց շուրջ 10 տարի է ընդհանրապես չկա, ոչ մի տեղ չենք նկատում»,- Sputnik Արմենիային պատմեց Աղաջանյանը:

Ի դեպ, խորհրդային տարիներին` 1970-ական թվականներին ազնվացեղ եղջերուների վերականգնման ծրագրով ՌԴ Խաբարովսկի շրջանից մեծ քանակությամբ ազնվացեղ եղջերուներ էին բերվել Դիլիջան, որոնք էլ արգելոցային ռեժիմի շնորհիվ շատ արագ բազմացել ու տարածվել էին անտառում:

Директор Национального парка Дилижан Сурен Агаджанян
© Sputnik / Asatur Yesayants
Սուրեն Աղաջանյանը

Այսօր Հայաստանը դարձյալ ստիպված է եղջերուների վերականգնման ծրագիր իրականացնել: Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ու Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ 2018թ-ին հարևան Իրանից Հայաստան տեղափոխվեց ազնվացեղ եղջերուների առաջին խմբաքանակը:

Արդեն շուրջ մեկ տարի Դիլիջանի անտառում ստեղծված բուծարանում, կիսաազատ պայմաններում ապրող եղջերուների թիվն 8-ից 11-ի է հասել: Պարկի աշխատակիցները հաջորդ տարի ևս 5 նոր ձագերի ծնունդ են ակնկալում:

Породистые кавказские олени в Национальном парке Дилижан
© Sputnik / Asatur Yesayants
«Դիլիջան» ազգային պարկի բնակիչները

Իսկ արդեն 2021թ.-ին երիտասարդ եղջերուների առաջին խումբը բաց կթողնվի անտառ:

«Հաջորդ տարի նորածին 5 ձագերին պետք է տեղափոխենք առանձին մեծ ազատավանդակ, որտեղ արդեն կիսավայրի պայմաններ են ստեղծված լինելու: Մարդու հետ շփում չեն ունենալու, որպեսզի փոքր-ինչ մեծանալուց հետո արդեն բաց թողնենք անտառ»,- ասաց պարկի տնօրենը` հույս հայտնելով, որ մի քանի տարի հետո Դիլիջանի անտառում հնարավոր կլինի հանդիպել ազնվացեղ եղջերուների` վայրի բնության մեջ:

Породистые кавказские олени в Национальном парке Дилижан
© Sputnik / Asatur Yesayants
«Դիլիջան» ազգային պարկի բնակիչները

Իսկ ինչ վերաբերում է բուծարանում պահվող կենդանիներին, մասնագետների խոսքով, դրանց շփումը մարդկանց հետ մեծ է: Նրանք արդեն ընտելացել են մարդուն, ձեռնասուն դարձել, ուստի բնություն բաց թողնվելուց հետո էլ կարող են մոտենալ մարդուն, իսկ դա անկանխատեսելի հետևանք կունենա կենդանու համար:

Դիլիջանում տնօրենի աշխատասենյակում հայտնված քոթոթն իրեն շատ լավ է զգում. նոր մանրամասներ

Դե իսկ քանի դեռ Դիլիջանի անտառում, բնության մեջ կառուցված ազատավանդակներում եղջերուներ են ապրում, կենտրոնի աշխատակիցներն ու ազգային պարկի ղեկավարությունը որոշել են դռները բացել բոլոր այն այցելուների դիմաց, ովքեր կցանկանան մոտիկից տեսնել, շփվել ազնվացեղ կենդանիների հետ:

Պարզ լիճ տանող ճանապարհին գտնվող կենտրոնի մուտքի համար սահմանվել է սիմվոլիկ` 300 դրամ մուտքավճար: Բայց, այցելուների թիվն առայժմ սպասվածից քիչ է:

  • «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    © Sputnik / Asatur Yesayants
  • «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    «Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 8
© Sputnik / Asatur Yesayants
«Դիլիջան» ազգային պարկի բնակիչները
898
թեգերը:
խոզ, արջ, Դիլիջան, Անտառ
Ըստ թեմայի
Խոսրովի անտառի թևավոր ու չորքոտանի բնակիչները. տեսանյութ
«Գիտեին`յոթ սարի հետևում կտրվող անտառի մասին ոչ ոք չի իմանա». Այսեր Ղազարյան
Աշխատավարձերի հերթական բարձրացումը. հերթը հասավ անտառի պահապաններին