Նարեկ Բաբայան

«Գոլդեն Փելեսով» հետաքրքրվողները շատ են. կառավարությունը դեռ մտածում է

134
(Թարմացված է 14:15 26.09.2019)
Կառավարությունը մտադիր է վաճառել կամ հավատարմագրային կառավարման հանձնել նվեր ստացած հյուրանոցը, բայց թե ում ու ինչ կարգով, դեռ քննարկվում է։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը կհանվի աճուրդի կամ կհանձնվի հավատարմագրային կառավարման։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Նրա խոսքով` այս պահին կառավարությունը սպասում է ծաղկաձորյան հանրահայտ հյուրանոցով հետաքրքրված գործարարների առաջարկություններին` դրանք քննարկելու համար։

«Եղել են վարձակալության և եղել են գնելու առաջարկներ։ Գույքը գնահատված է շուրջ 16.5 մլն դոլարի կարգի, և, օրինակ, եթե սակարկությունների միջոցով իրականացվի, սկզբնական փուլում նվազման հնարավորություն չի լինելու։ Եղել են նաև դրանից բարձր գնային առաջարկություններ։ Բայց, կարծում եմ, վաճառքի դեպքում կլինի աճուրդի ձևով, սակարկություններով»,– ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` առաջարկություններն ստացվել են ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գործարարներից։

Նարեկ Բաբայանը հավելեց, որ հյուրանոցը չի գործում 2019թ.–ի ապրիլից։ Պահպանման ծախսերն իրականացվել են սեփականատիրոջ կողմից։

Հիշեցնենք` ՀՀ կառավարության նիստում այսօր որոշվեց ընդունել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը` որպես նվիրատվություն։

Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։

2018թ.–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ` Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։

Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։

Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։

Իսկ ներդրումների վարկածն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, որը որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

2010-2012 թթ.–ին նույն կազմակերպության անունից Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Իսկ 2018 թվականին Արմեն Ավետիսյանն ու նրա որդին Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրել են երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը, ըստ ԱԱԾ–ի, 2016 թվականի դրությամբ գնահատված է եղել շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ «Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի շուկայական արժեքը գնահատված է 7 միլիարդ 535 միլիոն 889 հազար ՀՀ դրամ։

134
թեգերը:
Նարեկ Բաբայան (ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ), ՀՀ կառավարություն, Արմեն Ավետիսյան (Մաքսային կոմիտեի նախկին նախագահ), «Գոլդեն փելես» հյուրանոց, Հյուրանոց
Ըստ թեմայի
Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին. ԱԱԾ–ն 22 միլիարդ հետ է բերել բյուջե
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Սաշիկ Սարգսյանի քրեական գործի մասին հարցին
Հայաստանի ամենաշքեղ և բարձրակարգ հյուրանոցն առաջիկայում կվերածվի աղբանոցի. «Ժողովուրդ»
«Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությա՞նն է փոխանցվել. Ծաղկաձորի քաղաքապետի պարզաբանումը
Камо Оганесян

Հայ ֆուտբոլիստը կխաղա հայկական թիմի դեմ. հավաքականի պաշտպանը` սպասվող հանդիպման մասին

1 / 2
23
Ալմաթինցիների ապագա մրցակցին Հովհաննիսյանը բնութագրել է որպես ամուր, կարգապահ թիմ, որը պայքարում է մինչև վերջ:

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Եվրոպայի լիգայի խաղարկությունում ուրախ կլինի հանդիպել հայկական թիմի հետ: Ֆուտբոլիստը նման հայտարարություն է արել Ալմաթիի «Կայրաթ» թիմի ասուլիսի ժամանակ։ Ֆուտբոլիստը «Կայրաթի» շարքերն համալրել է այս տարի։

«Վիճակահանություն է։ Անձամբ ինձ համար հաճելի կլինի խաղալ հայկական ակումբի դեմ», - ասել է նա։

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքում Երևանի «Նոան» կմրցի Ալմաթիի «Կայրաթի» հետ:

Ալմաթինցիների ապագա մրցակցին Հովհաննիսյանը բնութագրել է որպես ամուր, կարգապահ թիմ, որը պայքարում է մինչև վերջ:

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր

«Շատ լավ անձնակազմ է։ Իհարկե, ես այնտեղ ծանոթներ ունեմ։ Ես շատ լավ գիտեմ «Նոայի» տնօրեն Արթուր Սահակյանին։ Մենք միասին ենք սկսել ֆուտբոլ խաղալ», - նշել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը։

Հովհաննիսյանը խոստովանել է, որ իրեն հաճելի կլիներ խաղալ «Նոայի» դեմ նաև Հայաստանում:

Նշենք, որ օգոստոսի 10-ին շվեյցարական Նյոն քաղաքում կայացավ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Գյումրիի «Շիրակը» ուժերը կփոձի ռումինական «Ստյաուայի» հետ, Երևանի «Նոան»՝ Ալմաթիի «Կայրաթի», իսկ Երևանի «Ալաշկերտը»՝ մակեդոնական «Ռենովայի»:

23
թեգերը:
Հայաստան, հայ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Հայկական ֆուտբոլն ու Ջորկաեֆը. կորոնավիրուսը նահանջելուն պես նա «հարձակողական գիծ կմտնի»
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար
2019/20 մրցաշրջան. հայտնի է` ով է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը
Ռաֆայել Նադալը ոչ միայն թենիս, այլև ֆուտբոլ է լավ խաղում
Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Քաղաքացին արդեն երկրորդ անգամ է տուգանվում Աժդահակի խառնարանալճից ջրառ կատարելու համար

41
Լճում տեղադրված բենզապոմպը հեռացվել ու առգրավվել է, հարուցվել է վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Լուրը Facebook-ի իր էջում է հայտնում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Հարուցվել է վարույթ»,- գրել է Գրիգորյանը։

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունն ապօրինի ջրառի հետ կապված մանրամասներ է հաղորդում։

«Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն»,- տեղեկացնում են տեսչական մարմնից ու հավելում՝ նույն անձը դեռևս 2019 թվականին նույն արարքի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ավելի վաղ Facebook-յան օգտատերեր Կարինե Փանոսյան իր էջում լուսանկար էր տեղադրել և ահազանգել, որ Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լճում պոմպը է նկատել, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով՝ բնական ճանապարհով ձևավորված այս լճից ջրառ իրականացնելու համար նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրել։ Հետևաբար, որևէ քաղաքացի նման իրավունք չունի։

Նախարարությունը տեղեկացրել էր, որ նշված վայր են մեկնել տեղական ինքնակառավարման մարմինների, նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։

41
թեգերը:
Հայաստան, Տուգանք, Ռոմանոս Պետրոսյան, Դավիթ Գրիգորյան, բնապահպանական, ջրառ
Ըստ թեմայի
«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»
Կոպիտ խախտումներ Ծաղկաձորի հյուրանոցներում. պարետին միջնորդություններ կներկայացնեն

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

0
(Թարմացված է 00:35 13.08.2020)
Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրենը հայտնել է, որ աշխարհի 20 երկրներից պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ խմբաքանակ ձեռք բերելու հայտ են ստացել:

Վլադիմիր Պուտինը աշխարհում առաջինն է հայտարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին։ Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարության և Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային-հետազոտական կենտրոնի  մասնագետները։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Պատվաստանյութի փորձարկումն ավարտվել է հաջողությամբ։

Թեստավորման մասնակիցները նշել են, որ իրենց լավ են զգում և պատվաստումից հետո որևէ կողմնակի ազդեցություն չեն նկատել: Բժիշկների խոսքով ՝ բոլոր կամավորների մոտ COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն է առաջացել, իսկ դեղամիջոցն ապացուցել է իր անվտանգությունը:

Ռուսական դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի շատ երկրներ, այժմ բանակցություններ են ընթանում այլ պետություններում դեղամիջոցի թեստավորում և արտադրություն սկսելու մասին։

Բացի Պաշտպանության նախարարության և Գամալեայի անվան կենտրոնի համատեղ աշխատանքից, պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվում է ևս երկու ռուսական ընկերություն՝ Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի դաշնային բյուջետային կառույցը, որն արդեն սկսել է իր երեք նախատիպերը փորձարկել մարդկանց վրա, և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը։ Սպասվում է, որ ռուսաստանցիների զանգվածային պատվաստման համար նախատեսված պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կհայտնվի արդեն օգոստոսի կեսին։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտարարել է «Սպուտնիկ V» դեղամիջոցի գրանցման մասին:

«Այսօր առավոտ աշխարհում առաջինը գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը»,- ասել է նա:

Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարությունը և Գամալեայի անվան կենտրոնը համատեղ: Ռուս ռազմաբժիշկների փորձը թույլ է տվել ամենակարճ ժամկետներում արդյունավետ պատվաստանյութ ստանալ:

«Սպուտնիկ V»-ն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կամավորներից որևէ մեկի մոտ իմունիզացիայի լուրջ բարդացումներ ի հայտ չեն եկել։

Պատվաստումը կանցկացվի 2 փուլով․ նախ՝ առաջին բաղադրանյութով, իսկ երեք շաբաթ անց՝ երկրորդով: Պատվաստանյութը հնարավորություն կտա վիրուսի նկատմամբ դիմադրողականությունն ապահովել 2 տարի:

Պատվաստանյութի արտադրությունն արդեն սկսվել է Գամալեայի անվան գիտական կենտրոնում և «Բիննոֆարմ» գործարանում: Ռուսաստանում քաղաքացիների համար այն կարող է հասանելի լինել հաջորդ տարեսկզբին

Ռուսական նոր դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի 20 երկրներ՝ ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հանրապետությունները ներառյալ:

«Մենք կարող են հաստատել, որ արդեն պատվաստանյութի մեկ միլիարդ խմբաքանակ են խնդրել, իրականում՝ միլիարդից մի քիչ ավելի։ Դա նախնական հայտերի թիվն է, որոնք այս պահի դրությամբ ստացել ենք ավելի քան 20 երկրից»,- նշել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանում արտադրվող բոլոր չափաբաժիններն առաջին հերթին կուղղվեն ներքին շուկային, իսկ արտասահմանցի սպառողի համար արտերկրում առանձին արտադրություններ կբացվեն: Բայց մինչ այդ պատվաստանյութը լրացուցիչ փորձարկումների կենթարկվի այլ երկրներում:

«Երրորդ փուլը կսկսվի գրանցումից անմիջապես հետո, այնպես որ գործնականում այն մեկնարկում է վաղվանից, ինչպես արդեն ասացի՝ օգոստոսին մենք այն կսկսենք նաև ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Ֆիլիպիններում, հուսով եմ՝ նաև Բրազիլիայում։ Այդ երկրները կմասնակցեն 3-րդ փուլի փորձարկումներին»,- ընդգծել է Դմիտրիևը։

ԱՀԿ-ն ևս արձագանքել է ռուսական պատվաստանյութի գրանցմանը և մոտակա ժամանակներում պատրաստվում է միջազգային ստանդարտներին համապատասխանության գնահատում իրականացնել:

Բացի ՊՆ-ից և Գամալեայի անվան կենտրոնից, Ռուսաստանում դեղամիջոցի մշակմամբ զբաղվում են նաև Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի ԴԲԿ-ն և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը:

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Այս կազմակերպությունները ևս կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ստեղծման առաջատարներից են և շրջանցում են անգամ բազմաթիվ արևմտյան մրցակիցներին:

«Վեկտորի» մշակած պատվաստանյութի երեք նախատիպ արդեն անցել են առաջնային փորձարկումները և հիմա գիտական կենտրոնում սկսել են դրանց թեստավորումը մարդկանց վրա:

0
թեգերը:
Վլադիմիր Պուտին, կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
«Պատվաստանյութային ազգայնականություն». ինչո՞ւ է Արևմուտքն անհանգիստ շարժումներ անում
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը