Երկաթուղի

ՀԿԵ-ն Հայաստանում 1–ին անգամ գործարկել է ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգը

51
(Թարմացված է 12:28 26.09.2019)
ՀԿԵ–ի հայ մասնագետները հաջող կիրառել են Ռուսական երկաթուղիներում նման համակարգերի շահագործման փորձը:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հարավկովկասյան երկաթուղին Էջմիածին-Մասիս հատվածում, սեպտեմբերի 25-ից սկսել է ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգի շահագործումը: Երևեկության կարգավորման նման համակարգը Հայաստանի երկաթուղում գործարկվում է առաջին անգամ:

Մինչև տարեվերջ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի երթուղում կգործարկվեն ևս երեք նման համակարգեր՝ Աղին-Անի, Արտենի-Արագած և Արտենի-Քարակերտ հատվածներում:

Քաղաքային գնացք` անվադողերի վրա. չինական նորարարությունը գրավում է համացանցը

Ավտոմատացված միկրոպրոցեսորային գծանցային լուսացուցային ազդանշանային համակարգերը համալրված են գծի հատուկ ցուցիչներով և լուսադիոդային լուսացույցներով, որոնք թույլ են տալիս հսկել երթևեկությունը չպահպանվող գծանցներում: Նման համակարգերը հատկապես կարևոր են արագընթաց գնացքի երթուղում, քանի որ ապահովում են երթևեկության անվտանգությունը ավտոտրանսպորտի կողմից երկաթուղային գծերը հատելիս:

«ՀԿԵ» ՓԲԸ Ավտոմատիկայի, հեռամեխանիկայի և կապի ձեռնարկության պետ Սամվել Խաչատրյանը նշում է, որ երկաթուղում նախատեսվում է գործարկել ընդհանուր առմամբ ևս 11 նման համակարգ, իսկ ընթացիկ տարում գործարկվող 4 համակարգերին ուղղված է մոտ 100 մլն դրամ:

Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Система микропроцессорной автоматической светофорной переездной сигнализации на участке Эчмиадзин-Масис
© Photo : press office of the SCR
Ավտոմատացված լուսացուցային ազդանշանային համակարգ
51
թեգերը:
լուսացույց, Գնացք, երկաթուղի, Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
Ըստ թեմայի
ՏՄՊՊՀ-ի որոշումն ընդունված է օրենքի խախտումով. «Հարավկովկասյան երկաթուղին» դիմել է դատարան
«Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում. «ՀԿԵ»
Չի կարելի Հարավկովկասյանի հարցը օդից կախված թողնել. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ