00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ կառավարությունն ընդունեց Արմեն Ավետիսյանի նվերը

© Sputnik / Lusine AdamyanЦахкадзор зимой
Цахкадзор зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցն ամբողջ գույքով դարձավ պետական սեփականություն։ Նախկին պաշտոնյան այսպես է պետությանը վճարում տուգանքը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ծաղկաձորի հանրահայտ «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որը պատկանում էր Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին, որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին որոշումը կայացվեց րոպեներ առաջ ՀՀ կառավարության հերթական նիստում։

Հյուրանոցի շուկայական արժեքը 7 535 889 000 ՀՀ դրամ է, շենք–շինությունների տարածքը` 19 758 քառ. մետր, հողատարածքը` 1.38 հեկտար։ Նշվում է նաև, որ հյուրանոցը պետությանն է փոխանցվել շենք–շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 889 000 դրամ։

Հյուրանոցի պահպանման պատասխանատվությունը հանձնարարվում է ոստիկանությանը` մինչև դրա հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը։

СНБ завела уголовное дело Армена Аветисяна - Sputnik Արմենիա
Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը վերադարձնում է պետությանը. Փաշինյան

Հիշեցնենք` 2018թ–ի նոյեմբերին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) փաստով։

Ըստ մեղադրանքի` Արմեն Ավետիսյանն իր երեք հյուրանոցները կառուցել է ապօրինի ձեռք բերված միջոցներով, իսկ դրանց ծագումը թաքցնելու համար ներկայացրել իբրև արտասահմանյան ներդրում։

Ճամբարակ համայնքի ղեկավարի հայրը միլիոնների վնաս է պատճառել պետությանը. տեսանյութ

Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, օրինակ, վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությանը։

Իսկ ներդրումների վարկածն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, որը որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Александр Саргсян - Sputnik Արմենիա
Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին. ԱԱԾ–ն 22 միլիարդ հետ է բերել բյուջե

2010-2012 թթ. –ին նույն կազմակերպության անունից Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Իսկ 2018 թվականին Արմեն Ավետիսյանն ու նրա որդին Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրել են երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը, ըստ ԱԱԾ–ի, 2016 թվականի դրությամբ գնահատված է եղել շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

«Հայրենիք-սփյուռք կենտրոնի» նախկին տնօրենը 100 մլն դրամ է փոխանցել պետությանը

Լրահոս
0