Ռուստամ Բադասյան

«Մարդկանց մոտ տպավորություն կա, որ դատական համակարգն ամենավատն է. նման բան չկա». նախարար

35
(Թարմացված է 12:24 25.09.2019)
Ռուստամ Բադասյանը վստահ է, որ գործադիր իշխանությունը ճնշում չի գործադրում Սահմանադրական դատարանի վրա։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում դատաիրավական համակարգի խնդիրներն այլ ոլորտների խնդիրներին չեն գերազանցում։ Այս մասին այսօր հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 15-ամյակին նվիրված միջոցառմանը՝ լրագրողների հետ զրույցում։

«Մարդկանց մոտ տպավորություն կա, որ Հայաստանում դատական համակարգն ամենավատն է։ Նման բան չկա։ Համակարգում, օրինակ, կան դատավորներ, որոնք չեն հասկանում, որ պետք է անկախ գործեն, բայց դա չի նշանակում, որ նրանց վարքը պետք է պրոյեկտենք բոլոր դատավորների վրա», - մանրամասնեց Բադասյանը։

Նա հայտնեց, որ արդարադատության նախարարի լիազորությունները ստանձնելու պահից Բարձրագույն դատական խորհուրդը երկու դատավորի դեմ կարգապահական վարույթի միջնորդություն է ստացել։ Նախարարի խոսքով՝ թյուր է այն պատկերացումը, որ դատավորներին փորձում են «պատժել»։

Բադասյանը նաև վստահեցրեց, որ գործադիր իշխանությունը ճնշում չի գործադրում Սահմանադրական դատարանի վրա։

«Մենք մտադիր չենք պաշտոնանկ անել ՍԴ նախագահին». պատգամավոր

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 18-ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։

ԼՀԿ-ն կողմ կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին

35
թեգերը:
Վեթինգ, Սահմանադրական դատարան, Ռուստամ Բադասյան, Հայաստան
Ըստ թեմայի
Այվազյան. «Արարատ Միրզոյանի հայտարարությունը կոպտագույն միջամտություն է»
Օրբելյան. «Դատական համակարգին ճնշում են Քոչարյանի գործով ցանկալի արդյունք ստանալու համար»
Քոչարյանը Քոչարյանով, բայց նոր հարցերը հնարավոր չէ բարդել նախկինների վրա
Սիրուն Մինասն ամուսնու հետ

«Շքեղ զույգ»․ Սիրուն Մինասն ամուսնու հետ նոր լուսանկար է հրապարակել

4
(Թարմացված է 22:32 14.07.2020)
Ճանաչված զույգի ընտանիքը համալրվեց սպասված բալիկով։ Այժմ նրանց երջանկությունն էլ ավելի կատարյալ է։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երեկ` հուլիսի 14–ին մայրացած պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը Instagram-ի իր էջում ամուսնու՝ Ռաֆայել Վարդանյանի հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել։

«Իմ լավագույն ընկերը»,-լուսանկարին կից գրել է Սիրունը։

View this post on Instagram

A post shared by Siroon Minas, MD (@siroon.minas) on

Լուսանկարը մի քանի ժամում տասնյակ հազարավոր հավանումներ է ստացել։

««Շքեղ զույգ», «Ինչ նման եք»,«Ախր շատ էկզոտիկ եք»»,-գրել են հետևորդները։

Հավելենք, որ զույգը բազմաթիվ հետևորդներին դեռ չի հայտնել առաջնեկի ծնունդի մասին։

Ծնվել է Սիրուն Մինասի առաջնեկը

Հիշեցնենք, որ Սիրուն Մինասը և Ռաֆայել Վարդանյանն ամուսնացել են 2018 թվականի հունիսին։ Ավելի վաղ Սիրունը նշել է, որ չի ցանկանում վաղաժամ պարզել երեխայի սեռը. աղջիկ կծնվի, թե տղա, կիմանան երեխայի լույս աշխարհ գալու օրը։

Ամեն դեպքում, զույգը երկու սեռի համար էլ անվան տարբերակներ է առանձնացրել:

Հավելենք, որ նորաթուխ մայրիկը դեռ հեռախոսազանգերի չի պատասխանում։ Առաջիկայում նոր մանրամասներ կներկայացնենք։

Անհավանական գեղեցկություն․ սևամորթ հայ բժշկուհի ու շոուվուման Սիրուն Մինասը հղի է

4
թեգերը:
Լուսանկար, ամուսին, Սիրուն Մինաս
Ըստ թեմայի
Այսպիսի տեսք ծննդաբերությունից հետո. նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը նշում իր ծննդյան օրը
Ծնվել է Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի առաջնեկը. լուսանկար
«Պտուղը ծառից հեռու չի ընկնում». հղի Սիրուն Մինասը մոր հետ լուսանկար է հրապարակել
Զոհրաբ Մնացականյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արխիվային լուսանկար

Մնացականյանն ու Զարիֆը զրուցել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի մասին

37
(Թարմացված է 08:40 15.07.2020)
ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ Facebook-յան էջը:

Elbit Hermes 900-ը հարձակողական անօդաչու չէ, վրան զենք չկա. Լապշինը ցնցված է հայերի արածից

«Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Տոնոյանը զգուշացրել է` ինչ կլինի, եթե հակառակորդը չդադարեցնի կրակը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ և 5 վիրավոր։

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

37
թեգերը:
հայ-ադրբեջանական, Զոհրաբ Մնացականյան, Մոհամադ Ջավադ Զարիֆ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Հայկական ԶՈւ-ն ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն է խոցել
«Սահմանային հանգույցն» ավելի վտանգավոր է․ ինչու իրավիճակը սրվեց հայ-ադրբեջանական սահմանին
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին