Նիկոլ Փաշինյան

Միհրան Պողոսյանը, Լևոն Սարգսյանը փախած են, մյուսները` բանտում. Փաշինյանը թվարկեց քրգործերը

167
(Թարմացված է 11:21 25.09.2019)
Փաշինյանը խոսել է աղմկահարույց քրգործերի մասին և նշել, որ քննիչները ծանրաբեռնված են աշխատում Հայաստանում. մի քննիչի վարույթում 30-40 քրգործ կա։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Պաշտոնյաների հանդեպ մի շարք քրեական գործեր կան հարուցված, ու դրանք ընթացքի մեջ են։ Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ ասաց այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` սկսելով թվարկել, թե որոնք են այդ քրգործերը։

«Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, օգտվելով իր պատգամավորական մանդատից, հեռացավ ՀՀ–ից։ Միհրան Պողոսյանն էլ, որի դեմ քրգործ է հարուցվել, փախած է։ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, էլի փախած է ՀՀ–ից։ Մանվել Գրիգորյանը բանտում է, Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը նույնպես բանտում են»,– թվարկեց նա։

Նրա խոսքով` քննիչները ծանրաբեռնված են աշխատում Հայաստանում. մի քննիչի վարույթում 30-40 քրգործ կա։

Սակայն կոռուպցիայի դեմ պայքարի ծավալները Փաշինյանին չեն բավարարում, ու նաև դա է պատճառը, որ իրավական համակարգում էական կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16–ին աշխատանքից ազատվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Օրեր անց` օգոստոսի 18–ին, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրաժեշտ տվեց պաշտոնին։ Օսիպյանը, սակայն, նշանակվեց Փաշինյանի խորհրդական։

167
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Միհրան Պողոսյան, Մանվել Գրիգորյան, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «ցնցելու» է կառավարությունը. «Իրատես»
«Չեմ բացառում». վարչապետի խոսնակը` ԱՄՆ–ում Փաշինյան–Ալիև հնարավոր հանդիպման մասին
Փաշինյանը համաձայնագրի ստորագրումից հետո սելֆի է արել նահանգապետի հետ
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Ազատազրկվածներին պահելու խցերում անմարդկային պայմաններ են․ ՄԻՊ–ը լուսանկարներ է հրապարակել

84
(Թարմացված է 23:32 02.08.2021)
Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում անբավարար պայմաններ են։ Այս եզրակացությանն է եկել ՄԻՊ գրասենյակը, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նշվում է, որ խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:

«Խցերը գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական լուսավորություն առկա չէ: Որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ», - գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ նշված մարզերի բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ, ասիական տիպի են: Ավելին՝ Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն այնպես են տեղակայված, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:

Ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ–ի հետ առնչություն չունի. քաղաքացին ավելի քան 50 տոկոս այրվածք ունի

«Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ: Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասսե շիշ: Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում», - գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:

Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:

Նշվում է, որ այցերի ընթացքում տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ: Այժմ այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:

Ամռան շոգին մարդիկ զրկված են ջրից. ՄԻՊ-ն արձագանքել է զանգվածային ջրանջատումներին

84
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Բանտ, Դատարան
Ըստ թեմայի
Արման Թաթոյանին մտահոգել է Փաշինյանի` մուրճի ցուցադրումն ու «կվալդից» խոսելը
«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը
Արման Թաթոյանը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել
Արխիվային լուսանկար

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ

309
ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ փոփոխություններ են արվել սանիտարահամաճարակաբանական օրենքներում և նորմերում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանում բավականին լարված համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել. Covid-19–ով վարակվելու թիվն աճում է, ավելին` պաշտոնապես հաստատվել է երկրում «Դելտա» շտամի շրջանառության մասին լուրը։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։

Նրա խոսքով` միայն վերջին 14 օրվա ընթացքում վարակման օրական աճը ավելացել է 53%–ով, իսկ վերջին 7 օրվա ընթացքում` 13%։ ԵՄ չափանիշներով Հայաստանը մտել է կարանտինային դեղին գոտի, և չի բացառվում, որ որոշ ժամանակ անց կրկին հայտնվի կարմիր գոտում։

«Վարակման աճ է արձանագրվում բոլոր տարիքային խմբերում։ Այսպես, օրինակ, 3-5 տարեկան երեխաների շրջանում բացահայտված դեպքերն աճել են 2,15 անգամ, 6-17 տարեկանների մոտ` 1,89 անգամ», – ասաց Աբովյանը։

Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևանում, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Բացառված չէ, որ մենք համաճարակի չորրորդ ալիքին ենք ականատես լինում։

«Դելտա» մանրէահիմք

Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե կորոնավիրուսի հնդկական մանրէահիմքը երբ է Հայաստան ներթափանցել։ Հայտնի է միայն, որ Վիրուսային հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ միասին COVID-19–ի համար նմուշների մոլեկուլագենետիկական ուսումնասիրություններ են սկսել իրականացնել այս տարվա մայիսին:

Ուսումնասիրած 30 նմուշներից 4-ը բրիտանական մանրէահիմքի առկայություն են ցույց են տվել, ևս 25-ը` «Դելտա» մանրէահիմքի։

«Նմուշառումն իրականացվել էր պատահական ընտրության մեթոդով` մի քանի խմբերի միջև։ Առաջինում դրական ՊՇՌ թեստով երկիր ժամանած պացիենտներն էին, երկրորդում` նրանք, ում մոտ COVID–ի թեստը դրական էր ցույց տվել երկրորդ անգամ` այսպես կոչված կրկնավարակները», – պատմեց Աբովյանը։

Պարզվեց, որ հնդկական շտամը շրջանառվում է բոլոր խմբերում։ Աբովյանը նշեց, որ այս մանրէահիմքի առանձնահատկությունը նրա շատ վարակիչ լինելու մեջ է։ Նա ընդգծեց, որ հակահամաճարակաբանական կանոնները մշակվել են վարակի բոլոր տեսակների համար և անփոփոխ են։ Մասնագետները պաշտպանության առավել արդյունավետ միջոց են անվանել պատվաստումը։

Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքում

Աբովյանն ընդգծեց, որ ներկա պահին ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ փոփոխություններ են արվել սանիտարահամաճարակաբանական օրենքներում և նորմերում։ Համապատասխան գերատեսչությունները նախագիծ են մշակել և ներկայացրել։

«Այն նախատեսում է 18 և բարձր տարիքի բոլոր քաղաքացիների պարտադիր պատվաստում։ Սա առնչվելու է բոլոր պետական հաստատությունների, մասնավոր հատվածի աշխատակիցներին, ուսանողներին, մանկավարժներին։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում քաղաքացիները պարտավորվում են յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID–ի ախտորոշման ՊՇՌ թեստ հանձնել», – ասաց Աբովյանը։

Պատվաստումից կազատվեն հակացուցում ունեցող անձինք։

Ըստ նրա` ներկա պահին այս ամենը նախագծի մակարդակով է, որոշումը կընդունվի համապատասխան գերատեսչություններից վերջնական պատասխան ստանալուց հետո։

Ո՞ւմ պատվաստվել չի կարելի

Մասնագետը նշեց, որ հակացուցումներ լինում են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր։

Բացարձակ հակացուցումներից են` անաֆիլաքսիան, դեղամիջոցի առաջին դեղաչափից հետո առաջացած լուրջ ալերգիկ ռեակցիան։ Նման դեպքերում անձն ազատվում է պարտադիր պատվաստումից։

Ժամանակավոր հակացուցումներ կարող են լինել միջին և ծանր աստիճանի սոմատիկ կամ վիրուսային հիվանդությունների դեպքում։ Այդ դեպքում պատվաստումն իրականացվում է բուժվելուց հետո։ Ժամանակավոր հակացուցում կարող է լինել նաև խրոնիկ հիվանդությունների սրացումը, այդ պարագայում դեղամիջոցը ներարկվում է ռեմիսիայի ժամանակ։

Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի

Սահմանափակումները վերաբերում են նաև հղիներին։ Նրանք կարող են պատվաստվել միայն բժիշկի խորհրդով։

Ի՞նչ է պետք անել

Աբովյանն ընդգծեց, որ երկրում բնակչությանը պատվաստելու համար բավարար քանակությամբ դեղորայք կա։ Առաջիկայում նոր խմբաքանակներ են ստացվելու։ Նա բնակչությանը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները` սոցիալական հեռավորությունը, ձեռքերի հիգիենան, կատարել փակ տարածքներում դիմակներ դնելու պահանջը։

Մասնագետը հիշեցրեց, որ այս կանոնների պահպանումն այլ հիվանդություններով վարակվելու դեպքերը նվազեցնում է 70%–ով։

Օգոստոսի 2-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվելու բացահայտված դեպքերը կազմում են 230 476։ Կորոնավիրուսի բարդացումներից մահացությունները` 4621 (2 նոր դեպք մեկ օրվա ընթացքում)։ Այլ հիվանդություններից մահացած, բայց կորոնավիրուսով հիվանդ բուժառուների թիվը 1122 է։

Նշենք, որ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր հայտարարվել։ Այնուհետև մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը երկրում կարանտին մտցրին։ Կառավարության որոշմամբ այն երկարացվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։ Դիմակ դնելը հանրապետությունում պարտադիր է։

309
թեգերը:
կորոնավիրուս, Մանրէահիմք, Հայաստան, պատվաստումներ
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել 96 երկրում
Վրաստանում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմքով վարակված նորածին է մահացել
Մասնագետը նշել է «Դելտա» մանրէահիմքի նկատմամբ մասսայական իմունիտետի ձեռքբերման պայմանները
Արխիվային լուսանկար

«Անակոնդան Գրոզնիում». մարզադաշտում խաղի ժամանակ հայտնված օձը զվարճացրել է օգտատերերին

0
(Թարմացված է 00:02 03.08.2021)
Խաղի տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում և զվարճացրել օգտատերերին։ Թե որքանով է օձն ազդել խաղի արդյունքների վրա, դժվար է ասել։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Ախմաթ–Սոչի հանդիպման ժամանակ ֆուտբոլային խաղը ստիպված ընդհատել են մի քանի րոպեով։ Բանն այն է, որ մարզադաշտում օձ էր հայտնվել։ Աշխատակիցների խումբը ստիպված է եղել ընկնել սողունի հետևից ու նրան դուրս բերել դաշտից:

«Հայրիկին է քաշել». Արաս Օզբիլիսի փոքրիկ տղան գոլ է խփում. զվարճալի տեսանյութ

Այս ամենի մասին տեսանյութը հայտնվել է համացանցում և ուրախացրել մարդկանց։

««Օձ չի, որդ ա», «Անակոնդան Գրոզնիում․ օրիգինալ ա», «Մեկի նախկին մարդն ա կամ կնիկը»»,– գրում են օգտատերերը մեկնաբանություններում։

Նշենք, որ չնայած օձին տեսնելուց առաջացած շոկին՝ ֆուտբոլիստները շարունակել են խաղը։

Զվարճալի դեպք Եվրո-2020-ում․ իտալացի ֆուտբոլիստին խաղադաշտ չէին թողնում․ տեսանյութ

0
թեգերը:
օձ, մարզադաշտ, զվարճալի տեսանյութ
Ըստ թեմայի
Միջերկրածովյան կրիաները ախորժակով դդմիկ, գազար ու կանաչի են ուտում. զվարճալի տեսանյութ
Ինչից են հուզվում փոքրիկ հրաշքները. զվարճալի տեսանյութ բազմաթիվ երեխաների մասնակցությամբ
Դպրոցում քնաթաթախ տղան պայուսակը շփոթում է աթոռի հետ. զվարճալի տեսանյութ