Բենիամին Նեթանյահու

Նեթանյահուն պատասխանել է Էրդողանին ու հիշեցրել հայերի ջարդի մասին

722
(Թարմացված է 21:53 24.09.2019)
Թուրքիայի նախագահն, ըստ ավանդույթի, սկսել է խոսել այն մասին, որ Իսրայելը գրավել է Պաղեստինի հողերը։ Իսրայելի վարչապետն էլ համարժեք պատասխան է տվել։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Իսրայելի ու Թուրքիայի առաջնորդները նորից լեզվակռիվ են տվել` միմյանց մեղադրելով տարածք գրավելու ու խաղաղ բնակիչներին սպանելու մեջ։ Դրա պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ժամանակ։

Էրդողանն, ավանդույթի համաձայն, սկսել է խոսել այն մասին, որ Իսրայելը գրավել է Պաղեստինի հողերն ու սպանել խաղաղ բնակիչներին։ Նա կոչ է արել դադարեցնել օկուպացիան, վերականգնել մինչև 1967  թվականներն եղած սահմանները, վերադարձնել Գոլանի բարձունքները և այլն։

«Եթե Հայաստանը վստահ է իր վրա, բացենք արխիվները». Չավուշօղլուն` Հայոց ցեղասպանության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համարժեք խիստ պատասխան է տվել թուրք ընդդիմախոսին` հիշեցնելով նաև Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ջարդը։

«Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, ով սպանում է քրդերին իր երկրում, ով հերքում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, նա չէ, որ պետք է Իսրայելին խրատի։ Էրդողա՛ն, դադարի՛ր ստել», – ասել է Նեթանյահուն իր տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ Իսրայելի պետությունը մինչ այժմ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի

722
թեգերը:
Բինյամին Նեթանյահու, Ռեջեփ Թայիփ Էրդողան, Իսրայել, Թուրքիա, Հայաստան, Ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
Ինչպիսի երջանկություն. Նեթանյահուն հիշեց Հայաստանի ու Նիկոլ Փաշինյանի մասին
Չօգնել Էրդողանին․ Նեթանյահուն տարօրինակ պատճառով հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչումը
Նեթանյահուն Էրդողանին անվանել է «հակասեմիտական բռնապետ» և բողոքել ամենօրյա թրոլինգից
«Էրդողանի ձեռքերն արյան մեջ են, նա չպետք է մեզ բարոյականություն խրատի». Նեթանյահու