Մնացականյան-Մամեդյարով հանդիպում, արխիվային լուսանկար

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկեց

58
(Թարմացված է 09:46 24.09.2019)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

ԵՐԵՎԱՆ - 24 սեպտեմբերի - Sputnik. Նյու Յորքում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը»,- գրել է նա:

Ավել վաղ տեղկացրել էինք, որ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հիշեցնենք, որ Զոհրաբյանն ԱՄՆ է մեկնել աշխատանքային այցով` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։ 

58
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Էլմար Մամեդյարով, ԵԱՀԿ Մինսկի Խումբ
Ըստ թեմայի
Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան
Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը
Բադալյան. «Տուսկի` Ղարաբաղյան հակամարտության մասին շեշտադրումներն այդքան էլ էական չեն»