Զորավարժություններ

Հայաստանում կանցկացվի լայնածավալ ռազմավարական զորավարժություն

68
(Թարմացված է 17:21 23.09.2019)
Զորավարժության ընթացքում ԶՈւ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում լայնածավալ ռազմավարական զորավարժություն է անցկացվելու։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ դա արվում է ՀՀ ԶՈւ պատրաստության 2019թ. պլանի համաձայն։

Այն կմեկնարկի սեպտեմբերի 24-ին և կկրի «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» անվանումը։ Լայնածավալ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

Զորավարժության նպատակներն են զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈւ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

«Արարատ–Անտիտեռոր». Հայաստանում ԱՊՀ համատեղ հակաահաբեկչական վարժանք կանցկացվի

Զորավարժության ընթացքում ԶՈւ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվելու են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ:

Զորավարժության ընթացքում ՊՆ վարչական համալիրում կգործի տեղեկատվական կենտրոն:

68
թեգերը:
Զորավարժություններ, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի սահմանին
ՀՀ ԶՈւ–ն Ռուսաստանի հետ իրականացնում է ավելի մասշտաբային զորավարժություններ. Հովհաննիսյան
Արցախում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում. տեսանյութ