Սանթոշ Արորա

Ինչպես հնդկուհին ամուսնացավ հայի հետ և սիրահարվեց Հայաստանին. մի կյանքի պատմություն

3220
(Թարմացված է 10:41 22.09.2019)
Ազգությամբ հնդիկ, 5 երեխաների մայր Սանթոշ Արորան  սիրահարված է Հայաստանին ու չի պատրաստվում լքել այն: Արորան իրեն Հայաստանի մի մասնիկն է համարում ու վստահ է՝ 10 օրից ավել չի կարողանա օտար երկրում ապրել:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Բանասիրական գիտությունների թեկնածու, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս և խաղաղության դեսպան Սանթոշ Արորան Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է Հայաստանում  իր կյանքի, 5 զավակներին միայնակ մեծացնելու, հայ-հնդկական հարաբերությունների ու Հայաստանին սիրահարված լինելու մասին:

«Ցանկացած հայ գնահատված է դրսում: Այստեղ դուք ձեզ կողքից չեք նայում և չեք գնահատում ձեր արժանիքները: Հայը շատ լավ ազգ է՝ բարի, գթասիրտ, կամեցող: Ես ոչ մի երկրում 10 օրից ավել չեմ կարող ապրել, որովհետև կարոտում եմ հայ ազգին: Ես դարձել եմ Հայաստանի մի մասնիկը»,-ասաց Արորան:

Տիկին Սանթոշն իր հայազգի ամուսնու հետ ծանոթացել է Լենինգրադում, երբ դեռ երկուսն էլ ուսանող էին: Այնտեղ էլ զույգն ամուսնացել է և 1987 թվականին երկու երեխաների հետ տեղափոխվել Հայաստան, որտեղ  ծնվել են Սանթոշի ևս երեք երեխաները:

Հնդիկները Հայաստանում. հնդկական սերիալներից մինչև Թաջ Մահալի լեգենդը

«Ամեն ինչ հիասքանչ էր մինչև այն պահը, երբ ես ու ամուսինս Հնդկաստանից ուղարկված օգնություն տարանք Ղարաբաղ, այդ թվում՝ պարենամթերք և առաջին անհրաժեշտության իրեր, սակայն Հայաստանը մեծ հարկեր դրեց այդ ապրանքների վրա»,- ասաց հնդկուհին և հավելեց, որ այդ օգնությունից առաջ էլ իր ամբողջ ոսկեղենն էր նվիրաբերել Ղարաբաղին:

Այդ դեպքից հետո Արորայի ամուսինը Հայաստանից նեղացած՝  հեռացել է երկրից:

«Տարիներ անց, երբ ամուսինս հետ եկավ Հայաստան, իմացա, որ երկրորդ անգամ է ամուսնացել և երեխա ունի  այդ կնոջից: Բաժանվեցինք»,-ասաց նա:

Ինչքան էլ որ այստեղ դժվարություններ է ունեցել, միևնույնն է, մեր հերոսուհին  սիրահարված է մնացել Հայաստանին: Երբեք չի մտածել Հնդկաստան վերադառնալու կամ երկրորդ անգամ ամուսնանալու մասին:

«Ես մի անգամ եմ սիրել ու մինչ օրս էլ սիրում եմ իմ ամուսնուն, իսկ երեխաներիս արգելել եմ մտածել իրենց հոր հետ չշփվելու մասին, քանի որ ես իրենց հորս տնից չեմ բերել»,- ժպիտով ու անսահման բարությամբ ասաց Արորան:

Հնդկուհու  հինգ երեխաներն էլ՝ Հայկը, Դավիթը, Անին, Անահիտը և Ռաջնին բարձրագույն կրթություն են ստացել և ունեն կայուն աշխատանք: Հասցրել են ստեղծել սեփական ընտանիքները՝ կրկին հայերի հետ:

Ըստ Արորայի՝ հայերն ու հնդիկները շատ  նմանություններ ունեն. հյուրասիրություն, աշխատասիրություն, բարություն…

Ունեն նաև իրար շատ նման տոներ ու ավանդույթներ. հնդիկները հայկական Տրնդեզի նման տոն ունեն, որը կոչվում է Լոհրի:

Տոնի ժամանակ հնդիկները կրակ են վառում, շուրջպար բռնում, երգում: Եթե այդ օրը  սիրահար զույգեր կան, ապա տղան, ըստ ավանդույթի, կոտրում է իր ձեռքի փայտը և բարձրաձայնում իր սիրո մասին:

Իսկ հայկական Վարդավառին շատ նման է հնդկական Հոլի տոնը, որի ժամանակ մարդիկ միմյանց վրա գունավոր ջուր են լցնում: Տոնը խորհրդանշում է մաքրություն և ուրախություն: Եթե մարդիկ իրարից նեղացած են՝ տոնի ժամանակ հաշտվում են՝ միմյանց երեսին գունավոր փոշի քսելով, որը նշան է ներողամտության և զղջումի:

«Հնդիկների տան դուռը երբեք չի փակվում, շատ աշխատասեր մարդիկ են ու երբեք չեք զգա, որ իրենց տան մեջ մի բանի պակաս ունեն: Ուրախ ժողովուրդ են ու քչով բավարարվող»,-ասաց Արորան՝ բոլորին հորդորելով ավելի ներողամիտ լինել ու սիրել կյանքը, չէ՞ որ ատելությունը միայն չարիք է ծնում:

Որքան է ավելացել հնդիկների թիվը Հայաստանում, և ինչն է նրանց բերում մեր երկիր. տվյալներ

Տարեցտարի Հայաստանում ավելանում է Հնդկաստանի քաղաքացիների թիվը։ Նրանք գալիս են ուսանելու և աշխատելու նպատակով, քիչ չեն նաև բիզնես հիմնողները։

Պաշտոնական տվյալներով՝ 2019 թվականին Հայաստանում հնդիկների թիվը կազմում է ավելի քան 15,000 մարդ։

3220
թեգերը:
ընտանիք, հայ, Հայաստան, Կին, հնդիկ, Սանթոշ Արորա
Ըստ թեմայի
Էժան աշխատուժը` որպես առաջընթացի խոչընդոտ. ո՞ւմ են խանգարում հնդիկները Հայաստանում
Երևանի անտունների կացարանում էլ են «հնդիկներ» բնակվում ու չեն ուզում հեռանալ Հայաստանից
Մոտոռոլերով` հիվանդանոց. հնդիկն անվճար օգնում է ՃՏՊ–ներից տուժածներին. տեսանյութ
Անվտանգության խորհրդի նիստ

Կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստը

26
(Թարմացված է 15:54 27.09.2020)
Նիստում քննարկվել են Զինված ուժերի կողմից ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի տեղեկացմամբ` բացի ԱԽ անդամներից նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցեր»,– գրել է Գևորգյանը Facebook-ի իր պաշտոնական էջում։

ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի. ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

26
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, հայ-ադրբեջանական, Անվտանգության խորհուրդ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից
Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել
Արցախն իրացնում է ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը. ԱՀ ԱԳՆ
Արթուր Ալեքսանյան, արխիվային լուսանկար

«Բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»․ Արթուր Ալեքսանյան

14
(Թարմացված է 15:51 27.09.2020)
Ճանաչված հայ ըմբիշը վստահ է, որ մենք միասնական ազգ ենք ու հաղթանակը մերն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ռիո 2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, «Սպիտակ արջ» մականունը ստացած Արթուր Ալեքսանյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ադրբեջանական զինուժի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելուն։

Հենրիխ Մխիթարյանը դիմել է միջազգային հանրությանը

«Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ՝ բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու»,-գրել է Ալեքսանյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Artur Aleksanyan (@arturaleksanyan_)

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանցիները կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ԱԱԾ-ն հորդորում է զգոն լինել

14
թեգերը:
հաղթանակ, Զինվոր, Պատերազմ, Արցախ, Ադրբեջան, Արթուր Ալեքսանյան, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Վիրավոր երեխաներ ու երիտասարդներ, վնասված տներ. լուսանկարներ Արցախից
4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ. ադրբեջանական ԶՈւ–ն մեծ կորուստներ ունի
Անհրաժեշտ է լրացնել արյան պահուստային քանակը. ԱՆ–ն դոնորության կոչ է անում
«6 գյուղ, չէ մի` 10 քաղաք». Հովհաննիսյանը` Ադրբեջանի կողմից գյուղեր «գրավելու» մասին