Արարատ Միրզոյան

«Քաղաքական ճնշում գործադրելու առիթ ունեցել ենք, բայց չենք արել». ԱԺ նախագահը` ՍԴ–ի մասին

33
(Թարմացված է 21:18 23.09.2019)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախաձեռնությանն ու դրա շուրջ առկա մեկնաբանություններին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովը` որպես առաջնային մանդատ ունեցող միակ լեգիտիմ ու օրինական ինստիտուտ, պետք է առնվազն իր դիրքորոշումը հայտնի ՍԴ–ում ու դրա շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` մեկնաբանելով «Իմ քայլը» խմբակցության` Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությանը։

«Ակնհայտ է, որ այս մարմինը (ՍԴ) չունի հանրային վստահություն։ Եթե նույնիսկ այս անվստահության հիմքում ընկած փաստարկներն իրավացի ու փաստացի չեն, այն, որ հանրությունը չի վստահում, սա արդեն մեծ խնդիր է։ Ես կասեի` իրավական անվտանգության հարց է, և այս հարցը պետք է ինչ–որ կերպ հանգուցալուծվի»,– ասաց Միրզոյանը` շեշտելով, որ հանգուցալուծումը պետք է լինի բացառապես իրավական դաշտում։

Միրզոյանը հերքեց այն տեսակետը, թե Թովմասյանի պաշտոնանկության նախաձեռնությունը քաղաքական ճնշում է դատական իշխանության նկատմամբ, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության համատեքստում։

«Սահմանադրական դատարանն իր որոշումը հրապարակեց, դրանից հետո ես խոսեցի այդ մասին։ Եթե նախապես խոսեի, մեկնաբանվելու էր իբրև ճնշում։ Մենք այս 1.5 տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ ունեցել ենք ոչ օրինական ճնշում բանեցնելու։ Բայց մենք դա չենք արել ու չենք էլ պատրաստվում անել»,– ասաց Միրզոյանը։

Նշենք, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծն արդեն հրապարակված է ԱԺ պաշտոնական կայքում։ Այն պետք է քննարկվի ԱԺ պետաիրավական հանձնաժողովի առաջիկա նիստում, ապա ներառվի ԱԺ հերթական նիստի օրակարգում։

Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծն Ազգային ժողովը հոկտեմբերից շուտ չի քննարկի

ԱԺ–ում հաստատվելուց հետո միայն դիմումը կուղարկվի Սահմանադրական դատարան։

ՍԴ–ում դիմումը բավարարելու համար պետք «կողմ» քվեարկեն ՍԴ դատավորներից առնվազն 6-ը։

33
թեգերը:
Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Իմ քայլից» կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. վարչապետի տիկնոջ արձագանքը
Ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը. մեդալներ է կեղծել
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության նախագիծը «երեխայական» է. ԲՀԿ պատգամավոր