Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը. արխիվային լուսանկար

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի արտգործնախարարի հետ

36
(Թարմացված է 23:51 20.09.2019)
Նախարարները կրկին շեշտել են, որ բանակցություններին Արցախի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցությունն անհրաժեշտություն է։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար  Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպել է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Այս մասին տեղեկացանք Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Facebook-յան էջից:

Արցախի ԱԳՆ–ն Ադրբեջանին ուղղված հայտարարություն է տարածել

ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցերի շուրջ՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև նախատեսվող հանդիպմանն ընդառաջ։

Այս համատեքստում կողմերն ընդգծել են, որ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ կարևորելով հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը. ՀՀ ԱԳՆ ուղերձը

Կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման տեսանկյունից նախարարները վերստին նշել են բանակցություններին Արցախի Հանրապետության ուղղակի և լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը։

36
թեգերը:
Էլմար Մամեդյարով, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ, Մասիս Մայիլյան, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Արցախի հարցում Ադրբեջանի ձախողումը թաքցնելու իմաստ չկա. ԱԳՆ
Ինչո՞ւ են Արցախի թեման քննարկել Լավրովն ու Չավուշօղլուն. մեկնաբանում է ՌԴ ԱԳՆ–ն
Սաֆարովի հերոսացումն Արցախի ժողովրդի անվտանգության մտահոգությունն ավելի է ուժեղացնում. ԱԳՆ
Ուժի կիրառումը չի կարող ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳՆ
Արցախի հարցով նոր հանդիպում` ԱՄՆ–ի նախաձեռնությա՞մբ. ՀՀ ԱԳՆ–ն առայժմ չի հաստատում