Ալեն Սիմոնյանը և Արթուր Վանեցյանը

Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից` իմ քաղաքական առաջնորդը. Ալեն Սիմոնյան

345
(Թարմացված է 19:29 16.09.2019)
Ալեն Սիմոնյանը նշում է՝ չի նկատել, որ Վանեցյանը կաշկանդված լինի ինչ–ինչ գործերի շրջանակում։ Տեսել է միայն նրա լավ աշխատանքը:

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իմացել է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, սակայն հույս է ունեցել, որ «բանը դրան չի հասնի»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։

Նշենք, որ Սիմոնյանն ու Վանեցյանը մտերիմ ընկերներ են։

«Օրեր առաջ հեռախոսով եմ հետը խոսել` կհանդիպենք–կխոսենքի «ձևաչափ» է եղել։ Քաղաքական գնահատական տալ չեմ կարող, քանի որ նոր է այս ամենը եղել։ Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից` երկրի ղեկավարն ու իմ քաղաքական առաջնորդը»,–ասաց նա։

Վանեցյանն ազատվում է պաշտոնից. Փաշինյանը մանրամասներ է հայտնում

Հարցին, թե կաշկանդվա՞ծ է եղել Վանեցյանն ինչ–ինչ իրավական գործերի շրջանակներում` Սիմոնյանը հայտնեց, որ կաշկանդվածություն չի տեսել, միայն լավ աշխատանք է տեսել։

Հիշեցնենք, որ այսօր Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։

Փաշինյանի ասածին հաջորդեց Վանեցյանի հայտարարությունն իր հրաժարականի մասին։

Վանեցյանը հայտնել էր, որ պետականաշինության տրամաբանության շրջանակներում որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։

Դանիելյան. «Արթուր Վանեցյանի հայտարարությունն ահազանգ է»

Այն, ըստ նրա, ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Վանեցյանը նշել է, որ թող իր հրաժարականը լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը։

345
թեգերը:
Վարչապետ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հրաժարական, Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Թեժ է լինելու. Սամվել Կարապետյանը, Արթուր Վանեցյանը և Արթուր Ջանիբեկյանը Լյուքսեմբուրգում են
Հայաստանի արտգործնախարարությունը վերահսկելու է կառավարության անդամներին
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումից 1 տարի անց մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ դեռ չկա
Լաբորատորիա. արխիվային լուսանկար

Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի

3
(Թարմացված է 12:05 07.07.2020)
Արսեն Թորոսյանը վստահեցնում է, որ առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի քանակը կավելանա. օրական 3000 թեստավորում կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Հայաստանում առաջիկայում կորոնավիրուսի ախտորոշման 4 նոր լաբորատորիա կգործի։ Մամուլի ասուլիսի ժամանակ լուրը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` խոսելով Հայաստանում արվող թեստերի քանակի հնարավոր աճի մասին։

«Նոր լաբորատորիաներ կգործեն Իջևանում, Մարտունիում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արաբկիր» ԲԿ–ներում։ Նոր ՊՇՌ սարքեր, պահարաններ ենք գնում հիմա, քանի որ եթե ուզում ես ունենալ լավ, որակյալ, հավաստի աղբյուրներով լաբորատորիա, պետք է հսկայական ջանքեր գործադրես։ Այնպես չէ, որ համաճարակաբաններն ու մենք չենք կարծում, որ թեստավորման քանակը պետք է ավելացնել, սակայն այնպես էլ չէ, որ չենք ավելացրել»,–ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ եթե այսօր Հայաստանում օրական շուրջ 2500 կորոնավիրուսի թեստավորում է իրականացվում, ապա առաջիկայում դրանց թիվը կավելանա ու կհասնի 3000–ի։

1-3 շաբաթում միայն պետպատվերով իրականացվող թեստերի քանակը կհասնի 3000–ի, իսկ մասնավոր կենտրոնների թեստավորման թվերն էլ որ գումարվեն դրան, կդառնա, որ օրական 4000 թեստ է արվում Հայաստանում։

Թորոսյանը վստահեցրեց, որ որևէ մեկը դուրս չի մնում գործընթացից, այսինքն` ախտանշաններով բոլոր քաղաքացիներին թեստավորում են։

Նա նշեց, որ եղել են դեպքեր, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի փայտիկներ չեն ունեցել, սակայն բուն թեստի դիֆիցիտ չի եղել։

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Նախարարը վստահեցրեց` 160 000 փայտիկներ են գնել, ինչպես նաև 60 000 թեստ։ Նա հիշեցրեց, որ շուտով հայկական արտադրության թեստերն էլ «կմիանան» գործընթացին։

Հիշեցնենք` հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29 285 դեպք, որոնցից 16 907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 711 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 125 088 թեստավորում:

Կորոնավիրուսը շարունակում է գրավել աշխարհը. հակավարկանիշի առաջատարների եռյակը փոխվել է

3
թեգերը:
Հայաստան, թեստ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Հայաստանում արտադրված կորոնավիրուսի թեստերը շուտով կհայտնվեն հիվանդանոցներում
Հայաստան հասած նոր թեստերի պատասխանը 75 րոպեում պարզ կլինի
Տիգրան Ավինյանը կարևոր թվեր է հրապարակել. 100 000 հայկական արտադրության թեստ կունենանք
Քիմ Քարդաշյան. արխիվային լուսանկար

Դրամական միջոցների հանգանակություն. Քիմ Քարդաշյանը որոշել է օգնել Հայաստանի փոքր բիզնեսին

13
(Թարմացված է 11:52 07.07.2020)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանում բազմաթիվ փոքր ձեռնարկություններ ստիպված են կրճատել արտադրությունն ու աշխատանքից ազատել աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գումար է հավաքում «Հայաստանի աջակցության հիմնադրամ» հարթակի միջոցով` օգնելու համար կորոնավիրուսի համավարակից տուժած միկրոձեռնարկություններին։

««Հայաստանի աջակցության հիմնադրամը» դրամական միջոցների հավաքագրում է սկսել։ Նպատակը Հայաստանի փոքր բիզնեսին աջակցելն ու COVID-19–ի հետևանքների դեմ պայքարն է», –Facebook–ի իր պաշտոնական էջում հայտնել է Քարդաշյանը։

Նա նշել է, որ ֆինանսների բացակայության պատճառով մի շարք փոքր ընտանեկան ձեռնարկություններ ստիպված են արտադրությունը կրճատել մինչև 90%, ինչպես նաև աշխատանքից ազատել աշխատակիցներին։

«Մասնակցեք Հայաստանի աջակցության հիմնադրամի հանգանակությանն ու սատարեք բիզնեսին», – հավելել է Քարդաշյանը։

Նշենք, որ Քարդաշյանը բազմիցս է նշել Հայաստանին օգնելու իր մտադրության մասին։ Անցած տարի նա այցելել է պատմական հայրենիք, որտեղ ելույթ է ունեցել երկրում առաջին անգամ կայացած WCIT–ի (ՏՏ համաշխարհային կոնգրես) ժամանակ։

«Այդ ժամանակ հայերը կդառնան թիվ 1 ազգը»․ Քանյեն կատակո՞ւմ է նախագահի թեկնածության հարցում

13
թեգերը:
Փոքր և միջին ձեռնարկություն (ՓՄՁ), բիզնես, կորոնավիրուս, Հայաստան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը Գառնիում արված լուսանկարով շնորհավորել է ավագ դստեր` Նորթի ծննդյան օրը
Քիմ Քարդաշյանի ամուսինը «Արարատ» անվանումով կոշիկ է արտադրել. լուսանկար
Ժամանակն է, որ իրականություն դարձնենք ԱՄՆ–ի հույսերը. Քիմի ամուսինը ձեռնոց կնետի Թրամփին